• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Անցյալն ու ներկան, բռնությունը եւ իշխանությունը

aliq 14:07 | 15.06.2022
aliq 14:07 | 15.06.2022

Արդեն երեք տարի հունիսի 14-ին՝ Խորհրդային տարիների բռնադատվածների հիշատակի օրը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), իր եւ գործընկերների ջանքերը համախմբելով, կազմակերպում է միջոցառումներ, որոնք անդրադառնում են ոչ վաղ անցյալի փակ էջերին, պատմությանը, բռնությանն ու իշխանությանը։

Այս տարի հունիսի 14-ին ԵՀՀ-ն ներկայացրեց «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը» ծրագրի շրջանակում իրականացված նախագծերը՝ Վարդան Հարությունյանի «Քաղաքական նկատառումներով դատապարտված անձանց դատավճիռների բողոքարկում» ծրագիրը, Նիկոլ Մարգարյանի եւ Աղասի Թադեւոսյանի «Քրեական («գողական») խոսվածքի բացատրական բառարանը», «Ֆակտում» ՀԿ-ի (Տիգրան Պասկեւիչյան, Սաթենիկ Ֆարամազյան) կազմած «Ցուրտ հայրենիք. վկայություններ աքսորից» ժողովածուն։

memory meetingԱյս ծրագրերն ու հրապարակումներն անմիջականորեն առնչվում են խորհրդային ժամանակաշրջանի բռնություններին, հայերի 1949 թվականի զանգվածային աքսորին, բռնության եւ իշխանության կապին։

Միջոցառման երկրորդ մասում ներկայացվեց «Չորս պատմություն իշխանության մասին» գիրքը, որում տեղ են գտել Նաիրա Մկրտչյանի, Գեւորգ Տեր-Գաբրիելյանի, Վարսեր Կարապետյանի եւ Արմեն Գրիգորյանի հոդվածները։

memory meetingԳրքում դիտարկվում են իշխանության բնույթը եւ զարգացումը, պետական իշխանության վերաբերյալ պատկերացումների զարգացման գործընթացը՝ անցում կատարելով մարդու նկատմամբ իշխանություն կիրառելու գաղափարից դեպի մարդու իրավունքների վրա հիմնված ժամանակակից իշխանական մոդելներ։

Ինչպես ամեն տարի, 2022 թվականին եւս ԵՀՀ-ն հայտարարում է արդեն ավանդույթ դարձած ստեղծագործական-խորհրդանշական «Հունիսի 14»․ խորհրդային ժամանակների աքսորի վերաբերյալ բանավոր պատմությունների մրցույթը, որի հայտարարությունը հասանելի է այս հղումով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արարատ Միրզոյանի հանդիպումները Բուլղարիայում
հաջորդը
110 հազար չափաքանակ պատվաստանյութ՝ կապիկի ծաղիկի դեմ

խմբագրական

Թարս աճած ժողովրդավարություն

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Քաղաքացիություն 14 անձի՝ բացառիկ ծառայությունների համար

    17:44 | 07.07.2022
  • Տարկետում ունեցողների զորակոչի տարիքը 1 տարով կհետաձգվի

    17:15 | 07.07.2022
  • Երկու մեդալ «Բարեկամության գավաթ» մրցաշարում

    16:46 | 07.07.2022
  • Նոր ցուցադրություն «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում

    16:19 | 07.07.2022
  • Որոշ օրինախախտներ պատժախցում չեն պահվի

    15:54 | 07.07.2022

ընտրանի

  • 1

    Հայկն ու Բելը մարզական ասպարեզում

  • 2

    Լարսը բացվում-փակվում է, ծիրանը՝ փչանում

  • 3

    «Միջազգային» գյուղ՝ տեղական խնդիրներով

  • 4

    Կարակալպակստանի կարգավիճակում փոփոխություն չի մտցվի․ Միրզիոեւ

  • 5

    Ինչո՞ւ են մարդիկ դավաճանում հայրենիքը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« Մյս   Հլս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա