• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Կերակրի՞, թե՞ արդյունաբերական աղ ենք օգտագործում

aliq 12:23 | 17.06.2022
aliq 12:23 | 17.06.2022
solt

Ըստ Առաջինի լրատվական ալիքի՝ Հայաստանում աղի արտադրության ծավալը նվազել է: Վիճակագրական կոմիտեի տվյալով՝ 2022-ի հունվար-ապրիլին արտադրվել է 7328 տոննա կերակրի աղ, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ ավելի քան 12 հազար (12,076.4 հազար) տոննա: Տեղական արտադրանքի ծավալը նվազել է մոտ 39 տոկոսով:

Ըստ Ավանի աղի կոմբինատի գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանի՝ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերջին տարիներին ահռելի քանակությամբ արդյունաբերական աղ է ներկրվում Հայաստան:

Պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2021-ին Հայաստան է ներմուծվել ավելի քան 14,5 հազար տոննա աղ եւ նատրիումի քլորիդ: Արեգ Ղուկասյանը համոզմունք է հայտնել, որ ներկրվածի 7-10 հազար տոննան արդյունաբերական աղ է, որը պետք է օգտագործվի քիմիական արդյունաբերությունում: Ղուկասյանի հարցումները, թե ո՛ր ընկերություններն են գնում արդյունաբերական աղը, տարբեր մարմիններ անպատասխան են թողել:

Ներկրելուց հետո այլեւս հնարավոր չէ պարզել գնորդին

Ավանի աղի կոմբինատի գլխավոր տնօրենը չի բացառում, որ արդյունաբերականը փաթեթավորվում եւ վաճառվում է իբրեւ կերակրի աղ: Այլապես ինչո՞ւ պետք է նվազեր Հայաստանում աղ արտադրող միակ խոշոր կոմբինատի արտադրության ծավալը: Վստահ է՝ արդյունաբերական աղը, առանց համապատասխան ստուգման, օգտագործվում է նաեւ սննդի արտադրությունում:
«Ես առավել քան համոզված եմ, քանի որ ոչ բոլոր աղ օգտագործողներն են տեղեկացված, թե կա արդյունաբերական աղ, կերակրի աղ: Քանի որ մի քիչ էլ էժան են վաճառում այդ աղը, օգտագործում են»,- ընդգծել է Ղուկասյանը:

Ներկրելուց հետո աղը վաճառվում է հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնով, որից հետո այլեւս հնարավոր չէ պարզել գնորդին:

Ներկրված արդյունաբերական աղը պարունակում է հեքսացիանաֆերատ, որի թույլատրելի սահմանը 1 կգ-ում 1 մգ է: 2019-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շուկայում վաճառվող փաթեթավորված կերակրի աղում հայտնաբերել էր կալիումի ֆերոցիանիդի գերազանցող քանակ: Կալիումի ֆերոցիանիդն ու հեքսացիանաֆերատը, ըստ էության, նույն նյութերն են եւ մակնշվում են որպես E536 սննդային հավելում, որն աղին ավելացնելով՝ այն դարձնում է սորուն, սպիտակ եւ առանց գնդիկների:

Սահմանին ստուգվում է միայն կերակրի աղը

ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը նշել է, որ ստուգումներ անելիս իրենք արձանագրել են կալիումի ֆերոցիանիդի պարունակության գերազանցում, տվյալ խմբաքանակները կասեցվել են կամ օգտահանվել ու ոչնչացվել:

Ըստ Վահե Դանիելյանի՝ ներկրվող արդյունաբերական աղը ՍԱՏՄ ստուգման իրավասությունից դուրս է: Սահմանին ստուգվում է միայն կերակրի աղը:

«Պարտադիր պահանջ է, որ Հայաստանում իրացվող աղը պետք է լինի յոդացված: ՍԱՏՄ-ն տարեկան մոտ 250 նմուշառում է անում: Սպառողի առողջության նպատակով տեղական արտադրությունում E536 հավելում չի օգտագործվում»,- շեշտել է Դանիելյանը:

Որ ներկրված արդյունաբերական աղի շարժն ու որակը վերահսկվեն, Ավանի աղի կոմբինատի տնօրենն առաջարկում է արդյունաբերական աղի ներկրումը Հայաստան մեծ քանակություններով թույլ չտալ: Նա խորհուրդ է տվել վաճառել հաշվիչ դրամարկղի մեքենաներով: Դա պետք է վաճառվի հաշիվ ապրանքագրերով: Նման դեպքում հնարավոր կլինի նաեւ հասկանալ՝ ո՛ր սննդամթերքում ի՛նչ աղ է օգտագործվել:

Հայաստանում արդյունաբերական աղ եւս արտադրվում է, սակայն առանց E536 սննդային հավելումի:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նոբելյան մրցանակը՝ պատմության թանգարանին
հաջորդը
Կորոնավիրուսով վարակի նվազման միտում աշխարհում

խմբագրական

Փաշինյանը նոր պատերազմից է խոսում

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Մանրամասներ հայ եւ ադրբեջանցի փորձագետների հանդիպումից

    19:04 | 29.06.2022
  • Երեւանը շահագրգռված է լարվածության ստեղծմամբ․ Ադրբեջանի ԱԳՆ

    18:32 | 29.06.2022
  • Աննա Վարդապետյանը՝ ՀՀ գլխավոր դատախազ

    17:57 | 29.06.2022
  • Մեկնարկել է հաշմանդամություն ունեցող անձանց մարզական փառատոնը

    17:32 | 29.06.2022
  • Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատարը Բաքվում է

    17:10 | 29.06.2022

ընտրանի

  • 1

    Եթե ռուս չես, դուրս արի տնից

  • 2

    ԱՊՊԱ-ն թանկանում է, վթարների թիվը չի նվազում

  • 3

    Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարություն․ Օվերտոնի պատուհանը

  • 4

    Փաշինյանը նոր պատերազմից է խոսում

  • 5

    Լավրովի պատասխանատվությունը՝ Ստեփանակերտի այլընտրանք

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« Մյս    

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա