• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Պատերազմից, բռնությունից եւ հետապնդումից փախած 89 միլիոն մարդ

aliq 17:51 | 17.06.2022
aliq 17:51 | 17.06.2022
UNHCR

ՄԱԿ-ի Փասխտականների գործերի գերագույն կոմիսարի վարչության (UNHCR)՝  հարկադրված իրենց տները լքած մարդկանց թիվը վերջին տասնամյակում տարեցտարի աճել է, եւ այն այժմ  հասել է ամենաբարձր մակարդակին: Հունիսի 16-ին ՄԱԿ-ի վարչության հրապարակված զեկույցի համաձայն՝ 2021-ին աշխարհում 8 տոկոսով աճել է պատերազմներից, բռնությունից,  հետապնդումներից եւ մարդու իրավունքների խախտումներից փախած մարդկանց թիվը՝ հասնելով 89,3 միլիոնի:

«Դա 8 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ, եւ ավելի քան կրկնապատիկ գերազանցել է տասնամյա վաղեմության թվերը»,- նշել են փորձագետները:

Անցյալ տարվա վերջին Երկիր մոլորակի յուրաքանչյուր 88-րդ բնակիչը եղել է հարկադիր տեղահանված: 2012-ին այդ համամասնությունը կազմել է 1-ը 167-ի հարաբերությամբ:

Զեկույցի համաձայն՝ 2021-ին աշխարհում եղել է 27,1 միլիոն փախստական, 4,6 միլիոն ապաստանի խնդրատու, 53,2 միլիոն ներքին տեղահանված անձ:

Բացի դանից՝ ՄԱԿ-ի վարչությունն օգնություն է ցույց տալիս հայրենիքը լքած 4,4 միլիոն վենեսուելացիների, որոնք նրա վիճակագրության մեջ նշված են առանձին կատեգորիայով:

Անցյալ տարի ամենից շատ փախստական է ընդունել Թուրքիան՝ շուրջ 3,8 միլիոն մարդ:

Այնուհետեւ հաջորդում են Ուգանդան՝ 1,5 միլիոն, Պակիստանը՝ 1,5 միլիոն եւ Գերմանիան՝1,3 միլիոն մարդ:

Սակայն բնակչության մեկ շնչի հաշվով փախստականների ամենամեծ բաժինը 2021-ին եղել է Լիբանանում, որտեղ այդ կարգավիճակն ուներ երկրի յուրաքանչյուր ութերորդ բնակիչը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Հորդանանը (յուրաքանչյուր 14-րդ բնակիչը), երրորդ տեղում է Թուրքիան (յուրաքանչյուր 23-րդ բնակիչը):

Հայրենի երկրի սահմաններից դուրս ապաստան են ստացել 6,8 միլիոն սիրիացի, 4,4 միլիոն վենեսուելացի, 2,7 միլիոն աֆղանստանցի, ինչպես նաեւ 1,2 միլիոն գաղթած Մյանմայից: 2021-ի ընթացքում ավելի քան 5,7 միլիոն մարդ վերադարձել է  նախկին բնակության վայրեր՝ ներառյալ 5,3 միլիոն ներքին տեղահանված անձ եւ 429,3 հազար փախստական:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինան զրկվեց «Եվրատեսիլն» անցկացնելու իրավունքից
հաջորդը
Առանձին պայմաններ ու պահանջներ օդանավակայանի տաքսիների համար

խմբագրական

Փաշինյանը նոր պատերազմից է խոսում

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Կանադան դեսպանատուն կբացի Հայաստանում

    22:42 | 29.06.2022
  • Սիրիան ճանաչել է ինքնահռչակ ԴԺԿ-ի եւ ԼԺԿ-ի անկախությունը

    21:30 | 29.06.2022
  • ԵՄ-ն ինքը պետք է հոգա սեփական անվտանգության հարցերը

    19:48 | 29.06.2022
  • Մանրամասներ հայ եւ ադրբեջանցի փորձագետների հանդիպումից

    19:04 | 29.06.2022
  • Երեւանը շահագրգռված է լարվածության ստեղծմամբ․ Ադրբեջանի ԱԳՆ

    18:32 | 29.06.2022

ընտրանի

  • 1

    Եթե ռուս չես, դուրս արի տնից

  • 2

    ԱՊՊԱ-ն թանկանում է, վթարների թիվը չի նվազում

  • 3

    Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարություն․ Օվերտոնի պատուհանը

  • 4

    Անպտղությունը դատավճիռ չէ

  • 5

    Փաշինյանը նոր պատերազմից է խոսում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« Մյս    

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա