• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Ընդգծվել է ԱՄՆ առանցքային դերը ԼՂ կարգավորման գործընթացում

aliq 15:54 | 18.06.2022
aliq 15:54 | 18.06.2022
Karen Donfried

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպական եւ եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերին Դոնֆրիդը Երեւանում հանդիպել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Երեւանում ԱՄՆ փոխպետքարտուղար Դոնֆրիդին են ներկայացվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի գործունեության, ինչպես նաեւ տարածաշրջանում տնտեսական կապերի եւ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացներում առկա զարգացումները:

Քերըն Դոնֆրիդի խնդրանքով ներկայացվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Շոշափվել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը եւ Հայաստանի տեսակետներն առաջնային անվտանգային հարցերի լուծման ուղղությամբ:

Ընդգծվել է հիմնախնդրի համապարփակ եւ տեւական լուծմանն ուղղված խաղաղ բանակցությունների լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում, այս համատեքստում կարեւորվել է ԱՄՆ-ի՝ որպես համանախագահող երկրի ջանքերը:

Կողմերը քննարկել են 44-օրյա պատերազմի հետեւանքով ստեղծված հումանիտար խնդիրները, մասնավորապես Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման ու հայրենադարձման, պատերազմի հետեւանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման հարցերը։

Կարեւորվել է տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ամրապնդումը, եւ ընդգծվել տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի անհրաժեշտությունը:

Քերին Դոնֆրիդին են ներկայացվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները: Շեշտվել է կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը։

Պետքարտուղարի փոխտեղակալ Քերըն Դոնֆրիդը ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է, որ ԱՄՆ վարչակազմը կարեւորում է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը: Նա շեշտել է, որ ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված աջակցությունը շարունակական բնույթ  է ունենալու:

Միաժամանակ ընդգծվել է ԱՄՆ առանցքային դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետության եւ կարեւորել ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացը Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մարցը, Մաթեւոսյանը, Մոտկորը «ո՛չ» ասացին հանքին
հաջորդը
Վրաստանի վարչապետը Դիլիջանում հանդիպել է Փաշինյանի հետ

խմբագրական

Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի իրական դրդապատճառները

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Թուրքիան օդային տարածք չի տրամադրել

    21:35 | 25.06.2022
  • Ռուսաստանը պարտվել է պատերազմում. Բլինքեն

    21:10 | 25.06.2022
  • Ճգնաժամը կլուծվի բանակցությունների սեղանի շուրջը․ Ստոլտենբերգ

    20:47 | 25.06.2022
  • Միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն

    20:29 | 25.06.2022
  • Բաքվի հետ բանակցություններն ավարտական փուլում են

    20:00 | 25.06.2022

ընտրանի

  • 1

    Եթե ռուս չես, դուրս արի տնից

  • 2

    Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարություն․ Օվերտոնի պատուհանը

  • 3

    Լոռվա համերը Դսեղում

  • 4

    Նարինե Գրիգորյան․ Ես ստեղծում եմ

  • 5

    Երկու եղբայր, երկու պատերազմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« Մյս    

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա