• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Մի շարք երկրների քաղաքացիներ մուտքի վիզա կստանան

aliq 19:26 | 30.06.2022
aliq 19:26 | 30.06.2022
government Yerevan
լուս․ Պավել Օգանեզովի

Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ պետական սահմանին մի շարք պետությունների քաղաքացիների ՀՀ մուտքի վիզա ստանալու հնարավորությունը վերականգնելու եւ Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Մարոկկոյի, Թունիսի, Ալժիրի եւ Վիետնամի քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի ստացումը դյուրացնելու նպատակով։

ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված՝ օտարերկրացիների մուտքը Հայաստան որոշակի չափով սահմանափակելու եւ վերահսկելի դարձնելու նպատակով Կառավարության 2020-ի օգոստոսի 14-ի որոշմամբ կատարված փոփոխության եւ լրացման արդյունքում վերացվել էր ՀՀ պետական սահմանի անցման կետերում ՀՀ մուտքի վիզա ստանալու հնարավորությունը։ Բացառություն էր արված ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ եւ ազգությամբ հայ անձանց համար։ ՔՈՎԻԴ-19 համավարակային իրավիճակի մեղմացման պայմաններում նշված սահմանափակումը պահպանելու անհրաժեշտությունը վերացել է։

21 երկրների քաղաքացիների մուտքի վիզայի հնարավորությունը կվերականգնվի

Որոշմամբ առաջարկվել է ՀՀ մուտքի վիզան միայն հրավերի հիման վրա՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսական հիմնարկներում ստանալու իրավունք ունեցող պետությունների ցանկից հանել Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Մարոկկոն, Թունիսը, Ալժիրը եւ Վիետնամը։

Մեկ այլ որոշմամբ էլ  առաջարկվել է հստակեցնել այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսական հիմնարկներում, էլեկտրոնային E-VISA համակարգի միջոցով կամ ՀՀ պետական սահմանին։ Մասնավորապես, առաջարկվել է սահմանել նաեւ ՀՀ մուտքի վիզա ստանալու մեկ միասնական ձեւի դիմում-հարցաթերթիկ՝ անկախ այն հանգամանքից՝ օտարերկրացին որտեղ եւ ինչպես է դիմում (դեսպանությունում, E-VISA, սահմանին)։ Նախատեսվում է 21 երկրների քաղաքացիների համար վերականգնել ՀՀ պետական սահմանին մուտքի վիզա ստանալու հնարավորությունը։

Ընտանիքի անդամ համարվող անձանց շրջանակը կհստակեցվի

Նշված երկրներն ընտրվել են փոխադարձության սկզբունքի, միգրացիոն ռիսկերի եւ ուղեւորահոսքերի համադրված գնահատման արդյունքում։ 51 երկրների քաղաքացիների համար կսահմանվի ՀՀ պետական սահմանին մուտքի վիզա ստանալու հնարավորություն, եթե նրանք ունեն մի շարք զարգացած պետությունների՝ ներառյալ ԵՄ եւ Շենգենյան համաձայնագրի, Ծոցի երկրների կացության քարտ կամ վավեր վիզա։ Այս չափանիշն ընդհանուր առամամբ ներառում է 45 երկրներ։ Կհստակեցվի ընտանիքի անդամ համարվող անձանց շրջանակը, պահանջվող փաստաթղթերի ցանկը:

Նախատեսվում է նաեւ դյուրացնել վարչարարությունը՝ այն համապատասխանեցնելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի սկզբունքներին: Կսահմանվի նաեւ ՀՀ մուտքի վիզա ստանալու համար այլ փաստաթղթեր ներկայացնելու հնարավորություն:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ-ն կօգնի, բայց ոչ ներքին պահուստների հաշվին
հաջորդը
Կես միլիոն ֆունտ ստեռլինգ՝ ականազերծման նպատակով

խմբագրական

Մեղրիի միջանցքի մասին «դուխով» լռում է

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները

    17:42 | 06.08.2022
  • ԱՄՆ կոնգրեսականները կրկին դատապարտել են Ադրբեջանին

    16:50 | 06.08.2022
  • Բլինքենն Ալիեւին կոչ է արել լիցքաթափելու իրավիճակը

    16:26 | 06.08.2022
  • Միշելը հեռախոսով զրուցել է Փաշինյանի եւ Ալիեւի հետ

    16:04 | 06.08.2022
  • Շփման գծի որոշ հատվածներում խախտել է հրադադարի ռեժիմը

    15:23 | 06.08.2022

ընտրանի

  • 1

    Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները

  • 2

    Քարագլխում՝ քար համբերությամբ

  • 3

    Ամերիկայից՝ Վարդաբլուր. հայրենադարձ քանդակագործի պատմությունը

  • 4

    Սանդարմոխի հայերը

  • 5

    Մեղրիի միջանցքի մասին «դուխով» լռում է

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« Մյս   Հլս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա