• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Լարսի թակարդը

Վարդան Հարությունյան 11:30 | 07.07.2022
Վարդան Հարությունյան 11:30 | 07.07.2022
Lars

Տարիներ շարունակ՝ տարվա բոլոր եղանակներին, լսում ենք՝ Լարսը փակ է։ Լարսը փակվում է աշնանային ու գարնանային հեղեղումների պատճառով, առատ ձյան պատճառով, շինարարական աշխատանքների պատճառով, ռուս-վրացական հարաբերությունների սրման պատճառով, հայ-ռուսական կամ հայ-վրացական շահերի բախման պատճառով, սահմանապահ ծառայությունների կամայականությունների պատճառով, տեսանելի եւ անտեսանելի, հասկանալի եւ անհասկանալի բազմաթիվ այլ պատճառներով։

Լարսում գոյացող հերթերի մասին հոդվածներ են գրվել, հարյուրավոր մամուլի հաղորդագրություններ ու տեսագրություններ են տարածվել։ Գեղարվեստական գործ կա անգամ՝ «Լարսի թակարդում» վերնագրով։

Լարսի փակ լինելու մասին հաղորդագրությունից հետո մեր ողջ հանրապետությունն անհամբեր սպասում է, թե երբ է այն բացվելու։ Եվ երբ տարածվում է ուրախալի լուրը, տնտեսվարողները բարձում են ավտոմեքենաները, ուղեւորները գնում են տոմսերը, բայց որեւէ մեկը վստահ լինել չի կարող, որ օրերով Լարսում չի «լռվելու»։

Լարսը թակարդ է։ Թակարդ է իր միակության պատճառով։

Մեր երկրի շրջափակված լինելը ճակատագրական է։ Տարիներ շարունակ խոսվել է փոխզիջումների հիմքով Արցախի խնդրի կարգավորման անհրաժեշտության մասին, ինչը կհանգեցներ Հայաստանի ապաշրջափակմանը։ 1990-ականների երկրորդ կեսին՝ 1997-1998 թվականներին հատկապես, շատ է այս հարցը քննարկվել։

Այդ տարիների իշխանության առանցքային դեմքերը՝ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, դեմ էին։ Պնդում էին, թե խնդրի լուծումը կարելի է եւ պետք է հետաձգել։

Արցախի խնդիրը նրանց լինելիության գլխավոր գրավականն էր։ Դրանով էին ինքնահաստատվել ու դրանից դուրս իրենց չէին պատկերացնում։ Հարցի չլուծված լինելը նրանց կարեւորություն էր հաղորդում, իշխանություն ու բարգավաճում էր խոստանում։ Կարճ ժամանակ անց Վազգեն Սարգսյանը սպանվեց։ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ե՛ւ իշխանություն ձեռք բերեցին, ե՛ւ բարգավաճեցին։ Իսկ Հայաստանը տարածաշրջանային զարգացումների համատեքստից ու հաղորդակցության բոլոր հնարավոր ոլորտներից, որ 2000-ականների առաջին տարիներին ձեւավորվում էին, դուրս մղվելով, անկլավի վերածվեց։

2020-ին արձանագրված պարտությունը հանգրվանային է։ Հակառակորդը սկսեց իր կամքը թելադրել ու խոսել Ադրբեջանը Նախիջեւանին կապող սուվերեն, ասել է թե՝ Հայաստանի ենթակայությունից դուրս միջանցքի մասին, որը վտանգավոր է ու անընդունելի բոլոր առումներով։

Հուսադրող էր հունիսի 9-ին Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի արձանագրումը, որ ապաշրջափակումը հենվելու է ՀՀ տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, եւ որ «այստեղ ոչ մի երկիմաստություն չի կարող լինել»։ Մնում է, որ ապագա փաստաթղթերում այդ ճանապարհի մասին ձեւակերպումները լինեն չափազանց հստակ ու այնքան միանշանակ, որ երբեք ու ոչ մի պարագայում տարընթերցումների տեղիք չտան։

Հայաստանը չունի այնպիսի ռեսուրսներ, որոնք մեր հարեւաններին մեզնից կախման մեջ կդնեն կամ Հայաստանը կդարձնեն հրապուրիչ։ Նման ռեսուրս կարող են լինել Հայաստանով անցնող ճանապարհները։ Եթե փոքրիկ Հայաստանը կարողանա դառնալ Ադրբեջանը, Թուրքիան, Իրանն ու Վրաստանը կապող հուսալի կամուրջ, եթե հարեւանների ու նաեւ ոչ հարեւանների համար դառնա բաց ու բանուկ ճանապարհ, ապա կարեւորություն ձեռք կբերի եւ տարածաշրջանում ընթացող տնտեսական զարգացումների մաս կկազմի։

Ըստ ամենայնի՝ իրականություն դառնալու ճանապարհին է հայ-թուրքական սահմանի բացումը։ Որպես առաջին քայլ՝ դեռեւս երրորդ երկրների համար, բայց նշանակալի քայլ է։ Որքան հնարավոր է արագ պետք է հստակեցվեն Ադրբեջանի հետ հաղորդակցության ճանապարհները։ Ապաշրջափակում կոչվածը պետք է տեղի ունենա։ Դա Հայաստանի շահերից է բխում։

Այս դեպքում դուրս կգանք Լարսի թակարդից, տարածաշրջանում դերակատարում կունենանք, կդառնանք գրավիչ, ու մեր առջեւ զարգացման նոր հնարավորություններ կբացվեն։

Հ․ Գ․ «Լարսի թակարդը» պատմվածքի հեղինակը Լուսինե Խառատյանն է։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀԱՊԿ-ը բարդությունների է բախվում Ուզբեկստանի պատճառով
հաջորդը
Լիբանանի եւ Եգիպտոսի քաղաքացիների մուտքը ՀՀ կդյուրացվի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Գագիկ Ադիբեկյանի բաց նամակը՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի

  • 3

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • 4

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 5

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն