• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Քաղաքապետարանի պատուհանից երեւացող Գյումրին ծաղկում է

Աննման Մինասյան 18:15 | 20.07.2022
Աննման Մինասյան 18:15 | 20.07.2022
Gyumri

«Գյումրի. վարպետաց քաղաք» փառատոնը Հայաստանի երկրորդ քաղաքի գլխավոր հրապարակում էր մեկտեղել տեղի եւ ԱՊՀ երկրներից ժամանած ժողովրդական ստեղծագործության վարպետներին:

Փառատոնն անցկացվում էր 2022 թվականին հայտարարված ԱՊՀ ժողովրդական ստեղծագործության եւ մշակութային ժառանգության տարվա միջոցառումների շրջանակում:

Կազմակերպիչներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Գյումրու համայնքապետարանը եւ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը:

GyumriՎարդանանց հրապարակում կողք կողքի վեց տասնյակ տաղավարներում ներկայացված էին մշակութային եւ արհեստագործական կազմակերպությունների եւ անհատների ստեղծագործություններն ու արտադրատեսակները:

Family center GyumriԳորգագործության, ասեղնագործության, տիկնիկագործության, փայտագործության, խեցեգործության եւ այլ արհեստ-արվեստ ներկայացնող տաղավարն «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնինն էր: Սաներն ու մանկավարժները, բացի նմուշները ցուցադրելուց, վարպետության դասեր անցկացրին հետաքրքրված այցելուների հետ:

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի Գյումրու կենտրոնի տաղավարում «ԿԱԶԱ Գյումրու հյուրատուն» սոցիալական ձեռնարկության տուրերն ու քվեսթներն էին ներկայացված:

KAZAՀիմնադրամի ներկայացուցիչ Լուսինե Ավագյանն ասում է՝ հեղինակային տուրերը Գյումրին նորովի բացահայտելու հնարավորություն են: Կից ներկայացված էին նաեւ «ԿԱԶԱ»-ի կրթական խաղերը, որոնք ներդրվել են դպրոցներում ոչ ֆորմալ կրթական հիմքով: «Այս խաղերի միջոցով հնարավորություն ենք տալիս երեխաներին խաղարկային ձեւով ձեռք բերելու նոր հմտություններ»,- ասում է Լուսինեն:

«Երկանք» ընկերության ավանդական հայկական հացերը մայրաքաղաքում են արտադրվում: Տաթեւ Գրիգորյանը ընտանեկան բիզնեսի կողմնակից է, ասում է՝ թեկուզ քիչ, բայց սիրով են արտադրում:

Tatev GrigoryanՓառատոնի ընթացքում հյուրասիրում էր երկանքով աղացած էկոցորենի ալյուրից պատրաստված սեւ հացից՝ ծանոթացնելով թխման գաղտնիքներին:

Մինչեւ ուշ երեկո արհեստի եւ արվեստի քաղաքի կենտրոնում հնչեցին ազգային երգն ու պարը, լարախաղացն էլ հյուրերին զարմացրեց յուրօրինակ հնարքներով:

Որ Գյումրիին պետք են մասշտաբային միջոցառումներ, քաղաքում չեն հերքում, բայց որ համայնքային իշխանությունը քաղաքապետարանի պատուհանից երեւացող տարածքից անգամ մի քանի մետր հեռու չի տեսնում, վրդովեցնում է շատերին:

Vahan Tumasyan«Շիրակ» ՀԿ-ի ղեկավար Վահան Թումասյանն ահազանգում է. «Քաղաքի կենտրոնական հրապարակը «գյուղամիջի» չի կարելի վերածել…»: Թումասյանը քաղաքի համաչափ զարգացման, զբոսաշրջությունն ամբողջ քաղաքում զարգացնելու խնդիրն է բարձրացնում: Ասում է՝ այդ մասին պետք է տեղական իշխանությունները մտածեն: Ըստ նրա՝ քանդված փողոցների համապատկերում կենտրոնական հրապարակը ամեն շաբաթ-կիրակի փակելը, վրաններով ու տաղավարներով, բեմերով ու «ավտոպրոբեգներով» զբաղեցնելը, մեղմ ասած, ճիշտ չէ: Քաղաքում բազմաթիվ այգիներ ու տարածքներ կան, որտեղ կարելի է նման փառատոներ անել: Մարդիկ էլ գոնե ծառերի տակ արեւից պատսպարվելու հնարավորություն կունենան:

Derenik MalkhasyanՔաղաքական մեկնաբան, գյումրեցի Դերենիկ Մալխասյանը եւս համամիտ չէ տարածքի ընտրության հետ, ասում է՝ հրապարակի վրա են ֆիքսված, կարծես ուրիշ հարմար տեղեր չկան:

«Այդ հրապարակից 500 մետր վերեւ անտերության մատնված, քայքայվող «Հաղթանակի» զբոսայգին է, թող կարգի բերեն: Բայց դա անելու համար առնվազն քաղաքի զարգացման տեսլական ու պատկերացում պետք է ունենալ»։

Որ նման միջոցառումները քաղաքի այլ հատվածներ, առավել եւս ծայրամասեր տարվեն, գործարար Արտուշ Եղիազարյանն անհնար է համարում: «Կլիներ, եթե մաքուր ու ասֆալտապատ քաղաք ունենայինք: Ապակենտրոնացումը պետք է, որ քաղաքը համաչափ զարգանա»:

Artash YeghiazaryanՄիայն կենտրոնական հրապարակում միջոցառումներ անելն Արտուշ Եղիազարյանն «անարդյունավետ աշխատանքի արդյունք» է որակում: Ասում է՝գործ չեն անի, կանեն այն, ինչը հեշտ է: «Հրապարակը կա, ոստիկանությունը կփակի ու վերջ, էլ անելիք չկա: Իսկ այգին բարեկարգել, կոնցեպտ մշակել, էսքիզային նախագիծ անել… դա արդեն համակարգային աշխատանք է պահանջում: Միջոցառումներն ավելի զով, հաճելի միջավայրում անցկացնելը ցանկության դեպքում մեծ խնդիր չէ»:

Արտուշ Եղիազարյանը փառատոները հրապարակում անցկացնելուն բացարձակ վատ չի վերաբերվում, բայց ասում է՝ այլ հրապարակներ ու այգիներ էլ ունենք: Թվարկում է մի քանիսը. «Անենափրկչի դիմացի տարածքը, քաղաքային այգին եւ էլի շատ տեղեր: Դրանք պոտենցիալ են, որոնք զարգացնել է պետք»:

Նշենք, որ առաջիկա կիրակի զբոսաշրջիկները կրկին կենտրոնական հրապարակում են համախմբվելու՝ Վարդավառը տոնելու համար:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կրթաթոշակներ Մեքսիկայում սովորել ցանկացող ՀՀ քաղաքացիներին
հաջորդը
Մշտական առճակատումը հաջողություն չի բերի. Քիսինջեր

խմբագրական

Ռուսները Մեղրիում վերցնում են «իշխանությունը»

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Երեւանը ձգձգում է իր պարտավորությունների կատարումը. Բայրամով

    19:21 | 09.08.2022
  • Հարցերը պետք է լուծել բանակցային ճանապարհով․ ԵԱՀԿ

    18:57 | 09.08.2022
  • Իրանական «Խայամ» արբանյակից ստացվել են առաջին տվյալները

    18:32 | 09.08.2022
  • Սեւանա լիճ թափվող գետերն աղտոտված են

    18:07 | 09.08.2022
  • Արգելել ռուսների մուտքն Արեւմուտք․ Զելենսկի

    17:43 | 09.08.2022

ընտրանի

  • 1

    44-օրյա պատերազմի մասնակից վիրավոր զինվորին չեն թոշակավորում

  • 2

    Ինչպես էր կառուցվում միացումը

  • 3

    Երբ երեխադ հաշմանդամություն ունի

  • 4

    Ռուսները Մեղրիում վերցնում են «իշխանությունը»

  • 5

    Դանդաղընթաց է, բայց էժան ու հարմարավետ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա