• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Էկոլոգիական Վարդավառ աղտոտված արագիլների համար

Մարի Չաքրյան 12:27 | 25.07.2022
Մարի Չաքրյան 12:27 | 25.07.2022

Հայաստանում բնակվող սպիտակ արագիլները տարիներ շարունակ տարբեր պատճառներով աղտոտվում են։ Այնքան են յուղոտվում եւ փոշոտվում, որ ոչ միայն սեւանում են, այլեւ չեն կարողանում թռչել, մնում են սոված, հյուծվում կամ տարբեր վնասվածքներ են ստանում։

​​​​​​​​​​​​​​​​​Վարդավառի նախօրեին «Էնդեմիկ եւ վտանգված տեսակների պահպանման հիմնադրամի» եւ BirdLinks Հայաստան կազմակերպության կենդանաբաններն ու թռչնաբանները հորդորել էին Վարդավառ կազմակերպել գոյատեւման վտանգի առջեւ կանգնած արագիլների համար։

storks«Արագիլներին լվանալու օրն այս անգամ ընտրել ենք ազգային-եկեղեցական տոնին, քանի որ Վարդավառի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը: Մեր աղավնիները կլինեն արագիլները, որոնց նախապես արդեն բուժել ենք, կերակրել, հիմա էլ կլվանանք ու կտանք նրանց ապրելը շարունակելու հնարավորություն»,- նշեց կենդանաբան Մանուկ Մանուկյանը։

Նախաձեռնությանն արձագանքել էին բնասերներ, պարզապես սրտացավ մարդիկ, անգամ Հայաստանում ժամանակավոր բնակվող օտարերկրացիներ։ Քսան կամավորներ օգնել են լողացնելու Արարատյան դաշտում բնակվող աղտոտված 14 արագիլների։

Թռչնաբանները 5-10 օրից բաց կթողնեն մաքրված արագիլներին։

«Լողանալուց հետո թռչուններին ժամանակ է պետք, որ փոքր-ինչ ուշքի գան, լավ սնվեն, կազդուրվեն, փետուրներն էլ չորանան ու նորից ապահովեն թռչողականությունը»,- պարզաբանեց Մանուկյանը։

storksԱրագիլների խնդրով վերջին տարիներին զբաղվում են մի քանի կազմակերպություններ, պատասխանատու պետական մարմիններ, սակայն աղետը շարունակվում է։ Հիմնական պատճառները Արարատյան դաշտի ջրագծերի աղտոտվածությունն ու աղբանոցներն են, որտեղից արագիլները սնունդ են հայթայթում։

Դիցուք՝ 2020-ին Արարատի մարզում արագիլների աղտոտման հիմնական պատճառը բնադրավայրերին մոտ գործող ձկնաբուծարաններից մեկի խոշոր ծավալի արտանետումներն էին։

Դեռեւս մեկ տարի առաջ Գերմանիայի Բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ մարզի արագիլների շուրջ 60%-ն աղտոտված է։

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Այս տարի Հայաստանը 377 հազար տոննա ցորեն կսպառի
հաջորդը
Երեւանում օդը գերաղտոտված է փոշով եւ աղմուկով

խմբագրական

Մեղրիի միջանցքի մասին «դուխով» լռում է

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները

    17:42 | 06.08.2022
  • ԱՄՆ կոնգրեսականները կրկին դատապարտել են Ադրբեջանին

    16:50 | 06.08.2022
  • Բլինքենն Ալիեւին կոչ է արել լիցքաթափելու իրավիճակը

    16:26 | 06.08.2022
  • Միշելը հեռախոսով զրուցել է Փաշինյանի եւ Ալիեւի հետ

    16:04 | 06.08.2022
  • Շփման գծի որոշ հատվածներում խախտել է հրադադարի ռեժիմը

    15:23 | 06.08.2022

ընտրանի

  • 1

    Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները

  • 2

    Քարագլխում՝ քար համբերությամբ

  • 3

    Ամերիկայից՝ Վարդաբլուր. հայրենադարձ քանդակագործի պատմությունը

  • 4

    Սանդարմոխի հայերը

  • 5

    Մեղրիի միջանցքի մասին «դուխով» լռում է

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա