• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Վթարված խոստումներ

Մարիամ Սարգսյան 14:45 | 29.07.2022
Մարիամ Սարգսյան 14:45 | 29.07.2022

Մարտիրոսի որոշ տներում պատերի ճաքերն այնքան լայն են, որ տնից հնարավոր է հետեւել՝ բակում ինչ է կատարվում: Վայոց ձորի սահմանամերձ գյուղում 4-րդ աստիճանի վնասվածության վթարային 24 տուն կա:

Գյուղը մի քանի տարի եղել է Զառիթափ համայնքի, 2021-ի վերջից էլ՝ Վայք խոշորացված համայնքի բնակավայր: Այդ բոլոր տարիներին գյուղացիներն ամենատարբեր խոստումներն են լսել փոխհատուցումների վերաբերյալ:

Բնակավայրի վարչական ղեկավար Խալաթ Սողոմոնյանն ասում է՝ դեռ 1988-ի երկրաշարժից հետո են տարբեր կառույցներից այցելել գյուղ, ստուգել տների սեյսմակայունությունը, արձանագրել, որ շատ տներ չեն համապատասխանում նախատեսված չափանիշներին: «2000-ականներին մոտ 10 նոր տուն է կառուցվել Կառավարության ֆինանսավորմամբ, տրվել ընտանիքներին, մյուսներն այդպես էլ մնացել են»,- ասում է վարչական ղեկավարը:

Որոշ տներում ապրել հնարավոր է, միայն թե երկրաշարժի դեպքում հետեւանքներն անդառնալի կարող են լինել: 4-րդ կարգի վթարային 24 տներից 4-ի վիճակն է շատ վատ: Յուրաքանչյուրում երկուական բնակիչ է ապրում, հույս ունեն՝ գոնե այդ տների փոխարեն Կառավարությունը նորերը կկառուցի:

Երկու մասից՝ հին ու նոր գյուղերից բաղկացած Մարտիրոսը սողանքային գոտում է: Ժամանակին հենց այդ պատճառով են ընտանիքները հին գյուղից նոր գյուղ տեղափոխվել, սակայն նորում էլ սողանքներ լինում են: Հստակ արձանագրված չէ, որ հենց դրանց պատճառով են տների պատերը ճաքում, քանդվում, սակայն գյուղացիների պնդմամբ այլ բացատրություն չկա:

Martiros villageՄհեր Հակոբյանի ընտանիքը մի քանի տասնամյակ ապրում է ճաքող պատերով տանը: Վաղուց են սովորել, որ ամեն ավտոմեքենայի անցնելուց պատը պիտի շարժվի, հողն ու փոշին տուն լցվեն: Դեպք են հիշում, թե ինչպես է քարը պատից պոկվել ու ընկել սենյակ, որտեղ մանկահասակ երեխան էր խաղում:

Martiros villageՀարեւան Վարդանյանների տանն էլ մի քանի սենյակներ բնակվելու համար պիտանի չեն, ստիպված որպես պահեստ կամ ցախանոց են օգտագործում: Պատշգամբում լվացքի պարանը վաղուց չեն օգտագործում, վտանգավոր է:

Martiros villageԸնտանիքի 86-ամյա պապիկն առողջության խնդիրներ ունի, օրն անկողնում է անցկացնում: Վախենում են՝ մի երկրաշարժ կամ ցնցում լինի, ինչպե՞ս պիտի հասցնեն տնից դուրս գալ: Ուժեղ քամի, թեթեւ երկրաշարժ կամ ամպի որոտ. ամեն ինչ մաշկի վրա են զգում:

Ընտանիքները սեփական միջոցներով տները վերանորոգել չեն կարող: Նախ՝ հնարավոր է պատճառն իսկապես սողանքը լինել, եւ աշխատանքն անիմաստ ստացվի, հետո էլ՝ գյուղի աշխատանքով դժվար է ե՛ւ ընտանիք պահել, ե՛ւ շինարարություն անել:

Martiros villageՊետության աջակցությունից էլ հույսները կտրել են: Անգիր գիտեն թե՛ խոստումները, թե՛ հաջորդ այցելության ժամկետը: Ընտրությունից ընտրություն գալիս են, լուսանկարում, լսում գյուղացիների դժգոհություններն ու հեռանում: Վերջին անգամ էլ Վայքի խոշորացման ընտրություններին՝ 2021-ի դեկտեմբերին են եկել:

Բնակիչներն այնքան են սովորել տան պատերը ցույց տալուն, որ լուսանկարչի հմտությամբ ցուցադրում են՝ ո՛ր անկյունից նկարել, որ կադրը լավ ստացվի: Շատերն էլ արդեն հրաժարվում են խոսելուց կամ տների վիճակը ցույց տալուց: Հույս չունեն, թե որեւէ արդյունք կարող է լինել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
2 միլիոն դոլար՝ հումանիտար աջակցության եւ ականազերծման համար
հաջորդը
Ռուսաստանը՝ ահաբեկչությունը հովանավորող երկիր

խմբագրական

Ադրբեջանն ու Հայաստանն ընդդեմ Ռուսաստանի՞

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Հումանիտար օգնության միջոցների դեֆիցիտը՝ 33 միլիարդ դոլար

    12:23 | 13.08.2022
  • Ղարաբաղի հայերը կարգավիճակ ու արտոնություն չեն ունենա․ Ալիեւ

    11:45 | 13.08.2022
  • «Գրան-պրի» մրցանակ՝ 115 երկրի 3950 մասնակիցների մեջ

    22:10 | 12.08.2022
  • Այլեւս լրագրողներին տեղեկություն չհաղորդել․ Զելենսկի

    20:05 | 12.08.2022
  • Ամռան սկզբին ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 452 միլիոն...

    19:41 | 12.08.2022

ընտրանի

  • 1

    44-օրյա պատերազմի մասնակից վիրավոր զինվորին չեն թոշակավորում

  • 2

    1997-ի փուլայինով պահում էինք Լաչինի ամբողջ շրջանը

  • 3

    Ինչպես էր կառուցվում միացումը

  • 4

    Հայաստանը զբոսաշրջիկների աչքերով

  • 5

    Երբ երեխադ հաշմանդամություն ունի

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա