• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Որոնողական աշխատանքների համար մնացել է 40 քմ տարածք

aliq 19:09 | 22.08.2022
aliq 19:09 | 22.08.2022
Surmalu

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո անհայտ կորած համարվող քաղաքացու դին դեռ չի հաջողվել գտնել, թեեւ որոնել են բոլոր հավանական տեղերում։

Ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել էր, որ անհայտ կորած է համարվում 1967-ին ծնված Վանիկ Խաչիկի Ամիրխանյանը։

«Նկուղի հատվածը նայել ենք, առաջին հարկը՝ նույնպես։ Ինչ վերաբերում է պահեստային հատվածին, ապա 20 ժամից ավելի հրդեհաշիջում էինք անում, քանի որ 500-1000 աստիճան տաքություն է եղել»,– նշել է Եմիշյանը։ Նա չի բացառել, որ որոնվողի մարմինը մոխրացած լինի, սակայն միաժամանակ հավելել է, որ այդ տարածքում 1-1.5 մետր մոխիր է եղել, եւ հնարավոր չի լինի մոխրից փորձաքննություն անել։

ԱԻՆ-ի պաշտոնյան ասել է, որ չնայած բացառում են առաջին եւ երկրորդ հարկերում քաղաքացու դին գտնելու հնարավորությունը, վստահեցրել է, որ որոնողական աշխատանքները շարունակվում են․ ըստ նրա՝ եթե անգամ նրան գտնելու հավանականությունը 1% է, որոնողափրկարարական աշխատանքները չեն դադարեցվելու։

Եմիշյանը հավելել է, որ մոխիրների մեջ մասունքներ են փնտրել, սակայն չեն կարողացել գտնել։ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը նշել է, որ որոնողափրկարարական աշխատանքների համար մնացել է 40 քմ տարածք։

Հայտնաբերված բոլոր 16 զոհերի մարմինները նույնականացված են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել է, որ «Սուրմալու»-ում զոհված քաղաքացիներից վերջինի մարմինը նույնականացվել է։ Մահացած քաղաքացին անհայտ կորած համարվող, 63-ամյա Գագիկ Կառլենի Կարապետյանն է։

Այսպիսով՝ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերված բոլոր 16 զոհերի մարմինները նույնականացված են։

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին՝ 13։23-ին տեղի ունեցած պայթյունից հետո օգոստոսի 22-ի՝ 14:00-ի դրությամբ հայտնաբերվել է 16 մարդու դի, նրանց թվում՝ 1964-ին ծնված Միսակ Պատվականի Մարգարյանը, 1967-ին ծնված Անահիտ Վազգենի Մխիթարյանը, 1960-ին ծնված Ջեմմա Սարգսի Նազարյանը, 1960-ին ծնված Վարդան Գուրգենի Քոչարյանը, 1966-ին ծնված Գայանե Արտավազդի Ավետիսյանը, 1980-ին ծնված Արամ Կոմիսարի Հայրապետյանը, 2000-ին ծնված Վաչագան Վահագնի Եղոյանը, 1980-ին ծնված Էռնա Մանվելի Գրիգորյանը, 1987-ին ծնված Հարություն Սամվելի Գարաքյանը, 1992-ին ծնված Մարիամ Արմենի Խաչատրյանը, 1994-ին ծնված Սիրարփի Արմենի Խաչատրյանը, 2018-ին ծնված Մարատ Կարենի Շահբազյանը, 1976-ին ծնված Հրաչյա Ֆանբերգի Սարգսյանը, 1951-ին ծնված Արտավազդ Հայրապետյանը, 1970-ին ծնված Անահիտ Զարզանդի Խալաթյանը եւ 1959-ին ծնված Գագիկ Կարապետյանը։

Օգոստոսի 14-20-ը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում հրդեհաշիջման եւ որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել է ՓԾ տարածքային եւ կառուցվածքային ստորաբաժանումների 1189 փրկարար։

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ այս օրերին ցավակցական ուղերձ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, եվրոպական եւ միջազգային կառույցների այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաեւ Ռուսաստանի, Սերբիայի եւ Վրաստանի նախագահները, Վրաստանի վարչապետը։

Զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին զորակցություն են հայտնել նաեւ Հայաստանում Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Ալբանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչությունները, ինչպես նաեւ պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, Վրաստանի, Հունաստանի, Կիպրոսի եւ Բուլղարիայի արտգործնախարարությունները եւ ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը եւ օտարերկրյա այլ պաշտոնատար անձինք։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լեւոն Արոնյանը 8 միավորով զբաղեցրել է 6-րդ տեղը
հաջորդը
Մի ընտանիքի պատմություն. «Երեխաներս են ինձ ուժ տալիս»

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաների հարցով կոնֆերանս կանցկացվի

    13:04 | 24.03.2023
  • Իրանցի գեներալն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ...

    12:00 | 24.03.2023
  • Ադրբեջանը սկսել է տարածաշրջանում ավելի ագրեսիվ գործել. Միխայել...

    19:51 | 23.03.2023
  • Դիրքորոշումների միասնություն եղել է միայն ռուս խաղաղապահների տեղակայման...

    18:44 | 23.03.2023
  • Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի 411 միլիարդ դոլար

    16:24 | 23.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 3

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Հլս   Սպտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա