Մի ընտանիքի պատմություն. «Երեխաներս են ինձ ուժ տալիս»

Անի Գեւորգյան
Marine Avagyan
20 տարեկանում այրիացած Մարինե Ավագյանը կամքից անկախ դարձել է իր փոքրիկ ընտանիքի գլուխը: 44-օրյա պատերազմում Հադրութի Ուխտաձոր գյուղից տեղահանված, ապա սիրելի ամուսնուն` Սասուն Ավագյանին կորցրած երիտասարդ կինն այժմ մեծացնում է իր երկու որդիներին, խնամում զոհված ամուսնու հորը:
«Ստիպված ընտանիքի գլուխը ես դարձա: Հիմա հավ եմ պահում, խոզ եմ բուծում, այգի եմ մշակում: Ընտանիքս ես պետք է պահեմ»,- ասում է Մարինեն: Նա այժմ ապրում է Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում, հավանաբար այստեղ էլ կմնա ու կփորձի հիմնավորվել:

Marine AvagyanՄարինե Ավագյան. «Երբ տասնութս լրացավ, փախցրեց, տարավ Ուխտաձոր: Երջանիկ էինք»:

Marine Avagyan«Պատերազմի ընթացքում ամուսինս զբաղվում էր զենքի տեղափոխմամբ: Հոկտեմբերի 14-ին հետը խոսեցի, երեկոյան դեպքը եղավ»:

Marine Avagyan«Փոքր տղաս այդ ժամանակ քառասուն օրական էր»:

Marine Avagyan«Անգամ լուսանկար չունենք, որտեղ չորսով լինենք` ես, ամուսինս ու մեր երկու տղաները»:

Marine Avagyan«Հարեւաններով հավաքված էինք, լուրերին էինք հետեւում, եկան, ասացին` շտապ պետք է հեռանաք: Անգամ երեխաների փաստաթղթերը չհասցրի վերցնել»:

Marine Avagyan«Ես չէի ուզում գնալ: Ամուսինս զանգեց, ասաց` էրեխեքին վերցրո՛ւ ու գնա՛»:

Marine AvagyanՓոքրիկ Ալեքսն արդեն երկու տարեկան է, Արտյոմը` չորս:

Marine Avagyan63-ամյա Բորիս Ավագյանը դեռ որդուն կորցնելուց առաջ է ծանր ճակատագիր ունեցել: Սասունը ինը տարեկան է եղել, երբ մահացել է մայրը:
Բորիսը երկրորդ անգամ է ամուսնացել: Մի քանի տարի անց մահացել է նաեւ երկրորդ կինը:

Marine Avagyan«Ամուսինս նախ ծառայում էր խաղաղապահ զորքերում, հետո ծառայության անցավ Ֆիզուլիում: Շատ ծանր աշխատանք էր,
անընդհատ վտանգավոր ճանապարհներին էր: Արդեն աշխատանքից ազատման դիմում էր գրել, մտածում էինք, որ մեր տնտեսությամբ,
հող մշակելով կզբաղվի, բայց պատերազմը սկսվեց»:

Marine Avagyan«Մինչեւ հիմա ամուսնուս հետ եղած երկու հոգին անհետ կորած են»:

Marine Avagyan«Բոլորն ասում են` համակերպվի՛ր, բայց չեմ կարողանում: Երեխաներս ու նրանց նկատմամբ պարտավորություններս են ինձ ուժ տալիս»:

Marine Avagyan«Հիմա փորձում եմ ամեն ինչ անել, որ երեխաներս նորմալ կյանք ունենան»:

Marine Avagyan«Այստեղ պետք է մնամ ու ապրեմ: Գնալու տեղ չունեմ»:

Marine Avagyan«Նոր պատերազմ չպետք է լինի: Եթե պատերազմ լինի, երկու երեխաներիս հետ ի՞նչ եմ անելու»:

Նման հոդվածներ