• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հասարակ ուկրաինացիների համար լրացուցիչ դժվարություններ չեն ստեղծվի. Զախարովա

aliq 18:05 | 09.09.2022
aliq 18:05 | 09.09.2022
ՌԴ արտաքին գործերի նախարարություն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան մշակում է ռուսաստանցիների համար վիզային ռեժիմի՝ Կիեւի սահմանման արձագանքը, սակայն մտադիր չեն որոշում ընդունելիս հայելային գործել: Նա նշել է, որ առաջին հերթին հաշվի են առնելու Ռուսաստանի շահերն ու հումանիտար նկատառումները:

Ուկրաինայի իշխանությունները հուլիսի 1-ից արգելել են ռուսների` առանց վիզայի մուտքը երկիր։

Զախարովան նշել է, որ Կիեւը, չեղարկելով 2 երկրների քաղաքացիների`առանց վիզայի ուղեւորությունների մասին միջկառավարական համաձայնագիրը, գիտակցաբար նպատակ է հետապնդում առավելագույն վնաս հասցնելու Ուկրաինայի եւ ՌԴ-ի բնակիչների միջեւ շփումներին, խզելու բարեկամական եւ ընկերական կապերը:

«Չենք նախատեսում լրացուցիչ դժվարություններ ստեղծել հասարակ ուկրաինացիների համար, դրանց թվում՝ փախստականների, որոնք ուկրաինացի ազգայնականների հետապնդումներից Ռուսաստանում պաշտպանություն են փնտրում։ Չենք մոռանում նաեւ ընտանեկան եւ այլ կապերի մասին, որոնք միավորում են երկու երկրների ժողովուրդներին»,–ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինայի քաղաքացիները կարող են շարունակել Ռուսաստան մուտք գործել առանց վիզայի մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը, երբ կլրանա Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ վիզային համաձայնագրի ժամկետը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
71 հազար 455 դիմում-բողոքից 1038-ով քրեական վարույթներ են նախաձեռնվել
հաջորդը
Որքա՞ն գումար կպահանջվի Ուկրաինայի վերականգնման համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն