• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վաշինգտոնը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակով

aliq 12:39 | 15.09.2022
aliq 12:39 | 15.09.2022
Ned Price

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, ամենօրյա ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հարցին, հայտարարել է, որ  Վաշինգտոնում խորապես մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանի  երկայնքով շարունակվող հարձակումներով, որին ականատես են արդեն երկրորդ օրն անընդմեջ:

Միացյալ Նահանգներն առանձնապես անհանգստացած է Հայաստանի ներսում խաղաղ բնակչության շրջանում տուժածների վերաբերյալ հաղորդումներով:

«Ինչպես գիտեք, պետքարտուղար Բլինքենն այս շաբաթվա սկզբին՝ ռազմական գործողությունների սկսվելուց անմիջապես հետո, հնարավորություն ունեցավ մեկ գիշերում խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ: Նա մեր մտահոգությունն է հայտնել իրենց ընդհանուր սահմանի երկայնքով ռազմական գործողությունների վերաբերյալ, ներառյալ՝ Հայաստանի ներսում ռմբակոծությունների մասին հաղորդումները: Նա նախագահ Ալիեւին հորդորել է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հետ քաշել զորքերը սահմանից եւ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք կարող են վտանգել խաղաղ բնակչությանը, եւ աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցային ճանապարհով»,- նշել է Նեդ Փրայսը:

Պետդեպարտամենտի խոսնակը հավելել է, որ այդ համատեքստում, անգամ նախկինում, երկու ղեկավարներին եւ բոլոր մակարդակներում ԱՄՆ-ը հասկացրել է, որ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում:

Ըստ Փրայսի՝ Միացյալ Նահանգներն երկու կողմերին հորդորել էզերծ մնալ ռազմական հետագա գործողություններից եւ ներգրավվել երկխոսության եւ դիվանագիտության մեջ:

«Հակամարտությունների շուրջ բանակցությունների գծով մեր ավագ խորհրդական դեսպան Ռիքերը Բաքվում հանդիպել է նախագահ Ալիեւին։ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդը այսօր կեսօրին զրուցել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ, եւ մենք հավատարիմ ենք մնում այն քայլերին ՝ ուղղված Հարավային Կովկասի խաղաղ եւ բարգավաճ ապագան խթանելուն»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Որեւէ բնակավայր չի անցել Ադրբեջանի վերահսկողության տակ. մարզպետարաններ
հաջորդը
Կոչ ենք անում դադարեցնելու ռազմական գործողությունները. Լիբանանի ԱԳՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն