• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանը մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8,5 կմ լայնությամբ ճակատով, 7,5 կմ խորությամբ

aliq 15:24 | 16.09.2022
aliq 15:24 | 16.09.2022
Jermuk

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ​​ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները, որոնց  թվում՝ ԵՄ դեսպան Անդերա Վիկտորինը եւ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ժամանել են Ջերմուկ:

Դեսպանները  հանդիպել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի հետ։ ԶՈՒ ԳՇ պետը նրանց հայտնել է, որ Ջերմուկում հակառակորդը հարձակողական գործողություններով ունեցել է որոշակի հաջողություններ։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8,5 կմ լայնությամբ ճակատով, մինչեւ 7,5 կմ խորությամբ։ Ներկայում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների խմբերը Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա են։ «Այդ մխրճումները Ադրբեջանի ԶՈՒ-ն իրականացրել է խմբերով, ջոկատներով, եւ դրանց որոշակի խմբեր, ջոկատներ մեր ստորաբաժանումների հսկողության տակ են, նաեւ շրջափակումների մեջ»,- հավելել է նա:

ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նշել է, որ մինչեւ ռազմական գործողությունը Ջերմուկը սահմանից եղել է 12 կմ հեռավորության վրա։

«Մյուս հատվածների ներխուժումը համեմատելի չէ Ջերմուկի հետ։ Մյուս ուղղություններով հակառակորդը հետ է շպրտվել։ Ջերմուկը հակառակորդի հիմնական գործողությունների ուղղությունն է այս պահին»,- նշել է Ասրյանը։

Ըստ նրա, հաշվի առնելով հակառակորդի գերակշռությունը, որոշ մարտական դիրքեր կորցրել ենք, եւ հակառակորդը այդ ճեղքվածներով կարողացել է հարյուրավոր ստորաբաժանումներով ներթափանցել մեր պաշտպանության խորքը:

Ներկա դրությամբ հայկական զորքը գտնվում է հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում, եւ արձանագրվում են ադրբեջանական ստորաբաժանումների բազմաթիվ շարժեր տարբեր ուղղություններում։

Ասրյանը հայտնել է, որ ադրբեջանցիները Ներքին Հանդի եւ Շորժայի ուղղությամբ մխրճվել են 1,5 կմ, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ։ Մյուս ուղղություններով հակառակորդը հետ է շպրտվել:

ԶՈՒ ԳՇ պետը նշել է, որ ադրբեջանական կողմը վայրագությունների է դիմել մեր զինծառայողների, նրանց թվում` կանանց նկատմամբ։ Հակառակորդն իրեն պահել է վայրագության վերջին աստիճանի։

«Բոլոր փաստերը կտրամադրենք տեսաերիզներով, բայց կան դեպքեր, որ անգամ մարդիկ չեն կարող դիտել։ Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին` կտրել են ոտքերը, մատները, մերկացրել են»,– ասել է նա։

Ասրյանը հավելել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն, կիրառելով հարվածային ԱԹՍ-ներ, ռեակտիվ հրետանի եւ հրետանային համակարգեր, հարվածներ են հասցրել ինչպես ռազմական օբյեկտներին, այնպես էլ ենթակառուցվածքներին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Տաջիկստանի ԶՈՒ-ն վիճելի տարածքների երկու բնակավայր է գրավել
հաջորդը
ՄԻԵԴ-ը գերիների տեսանյութերի մասով հարցում է արել Բաքվին
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 24 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Հանդիպել են Հայաստանի եւ Հնդկաստանի ԱԳ նախարարները

    09:45 | 25.09.2023
  • Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ

    09:26 | 25.09.2023
  • Լույս Ստեփանակերտում

    21:12 | 24.09.2023
  • Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում

    20:32 | 24.09.2023
  • 377 տեղահանված քաղաքացի հասան Հայաստան․ ՀՀ կառավարություն

    19:06 | 24.09.2023

ընտրանի

  • 1

    Մեր ընտանիքներն Արցախում սարսափելի վիճակում են

  • 2

    Ստեփանակերտը պետք է մաքրվի քվազիքաղաքական աղբից

  • 3

    Երկու Փաշինյան, երկու Հայաստան

  • 4

    Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում

  • 5

    377 տեղահանված քաղաքացի հասան Հայաստան․ ՀՀ կառավարություն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա