• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վերահաստատում ենք զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը. ԱՄՆ Պետդեպ

aliq 12:29 | 29.09.2022
aliq 12:29 | 29.09.2022
Ned Price

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, վերահաստատելով սահմանից զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը, հայտնել է, որ Միացյալ Նահանգները տարբեր մակարդակներով ներգրավված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը թուլացնելու գործընթացում։

Փրայսը նշել է, որ կովկասյան բանակցությունների հարցերով պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ֆիլիպ Ռիքերն ակտիվորեն ներգրավված է գործընթացում։

«Նախորդ շաբաթ նա պետքարտուղարի հետ էր՝ Նյու Յորքում, մասնակցել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ մեր եռակողմ հանդիպմանը։ Վերջերս Հարավային Կովկասում էր, որտեղ անձամբ հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ռիքերն ակտիվորեն ներգրավված է գործընթացում»,- շեշտել է Փրայսը։

Խոսնակը հիշեցրել է, որ գործընթացին ակտիվորեն ներգրավված է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որը կապի մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաեւ արտգործնախարարների հետ։

Փրայսը հիշեցրել է նաեւ վերջերս Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հանդիպման մասին։ «Մենք տարբեր մակարդակներով, ներառյալ մի քանի խողովակներով, ներգրավված ենք՝ վերահաստատելու լարվածությունը թուլացնելու եւ զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը»,- ընդգծել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Չի կարելի խաղաղությունն ուժով պարտադրել. Տոյվո Կլաար
հաջորդը
ՀՀ-ն Հնդկաստանի հետ 245 միլիոն դոլարի զինամթերքի գործարք է կնքել
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 22 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Մենենդեսի լուման՝ հայկական լոբբինգի ձախողման գործում

    02:01 | 23.09.2023
  • Քիմի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

    01:58 | 23.09.2023
  • Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում. ԱՄՆ պետքարտուղար

    01:21 | 23.09.2023
  • Մեր ընտանիքներն Արցախում սարսափելի վիճակում են

    00:16 | 23.09.2023
  • Քննարկվում է ԼՂ-ում ծանր վնասվածք ստացած 30 անձի...

    00:12 | 23.09.2023

ընտրանի

  • 1

    Սմբատ Գոգյանն իր դասագրքի եւ Մաթեմյանների ընտանիքի մասին

  • 2

    Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

  • 3

    Մեսենջերները կտրուկ կփոփոխվեն

  • 4

    Կարպիս Փաշոյանի կանխատեսումը | 20 սեպտեմբեր, 2020

  • 5

    Ժիրայր Լիպարիտյանի կանխատեսումը | 1 սեպտեմբեր, 2020

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա