• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Բաքվի նոր առաջարկները կառուցված են նախկին առաջարկների սկզբունքների վրա. Միրզոյան

aliq 18:52 | 05.10.2022
aliq 18:52 | 05.10.2022
parliament

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱԺ–ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հաստատել է ադրբեջանական կողմի հայտարարությունը, ըստ որի՝ Միրզոյան-Բայրամովի ժնեւյան հանդիպումից հետո Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ առաջարկներ։

«Իսկապես մեզ փոխանցել են նման փաստաթուղթ։ Ադրբեջանի` մարտի սկզբին մեզ փոխանցած 5 սկզբունքները հրապարակվել են, եւ ֆիքսել ենք, որ մեզ համար անընդունելի ոչինչ չկա։ Այս անգամ ադրբեջանական կողմի փոխանցած առաջարկները, ըստ էության, կառուցված են այդ սկզբունքների վրա։ Կան բաներ, որոնք դեռ վերլուծում ենք եւ կարձագանքենք։ Կլինեն բաներ, որ ընդունելի չեն լինի մեզ համար, եւ հակառակը»,– ասաց Միրզոյանը։

Ըստ նրա` հայկական կողմը նույնպես իր առաջարկները կներկայացնի, այսինքն` նորմալ բանակցային գործընթաց է։

Երեւանն ու Բաքուն քննարկում են միջազգային մոնիթորինգային մեխանիզմի տեղակայման տարբերակը

ՀՀ արտգործնախարարը հայտարարել է նաեւ, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային մոնիթորինգային մեխանիզմի տեղակայման տարբերակը քննարկվում է բանակցությունների ընթացքում թե՛ միջազգային գործընկերների, թե՛ Ադրբեջանի հետ։

«Կա ընդհանուր ընկալում, այդ թվում` միջազգային դերակատարների շրջանում, որ միայն ագրեսիայի հետեւանքների վերացումը, ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից, խաղաղության պայմանագրի կնքումը դեռեւս բավարար երաշխիքներ չեն ստեղծի, եւ հավելյալ երաշխքներ կպահանջվեն, օրինակ` Հայաստան–Ադրբեջան սահմանին որեւէ միջազգային մոնիթորինգային, դիտորդական կամ այլ միջազգային մեխանիզմի առկայություն»,– ասաց նախարար Միրզոյանը։

Միրզոյանը նշել է, որ քննարկվում է նաեւ Հայաստան–Ադրբեջան սահմանից զինված ուժերի հետքաշման տարբերակը։

5 կետերի մեջ անընդունելի ոչինչ չկա, բայց դրանք չեն արտացոլում ամբողջական օրակարգը

Արարատ Միրզոյանը հավելել է, որ հիմա կա տեսակետ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության խողովակ, երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու առնչությամբ։

«Խաղաղության պայմանագիր կնքելու համար ադրբեջանական կողմից մեզ ներկայացված 5 կետերի մեջ անընդունելի ոչինչ չկա, բայց դրանք չեն արտացոլում ամբողջական օրակարգը: Մենք կիսվել ենք մեր պատկերացումներով, որոնց հիմնական մասը հենց Լեռնային Ղարաբաղին է վերաբերել, հիմա էլ բանակցությունների մաս է այս հարցի հասցեագրումը»,– ասաց Միրզոյանը։

Ըստ Միրզոյանի` քննարկումներ են ընթանում ԼՂ-Ադրբեջան երկխոսության խողովակ ստեղծելու մասին։

«Անշուշտ, Հայաստանն ունի մի դիրքորոշում, Ադրբեջանը` մեկ այլ։ Ուստի, երբ երկու կողմերը կհանգեն փոխադարձ ընդունելի դիրքորոշման կամ մեխանիզմի, կտեղեկացնենք այդ մասին»,– վստահեցրել է նախարարը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
10-ը հարցաքննվում են, 7-ը` բուժում ստանում. ՔԿ
հաջորդը
Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերի որոշ տարածքներ կվերադարձվեն. Պեսկով

խմբագրական

ԵՄ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է ռազմական բալանս

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • 350 հազար ֆունտ ստեռլինգ՝ Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին

    20:11 | 30.01.2023
  • ՀՀ ՍԴ նախագահը հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Շիոֆրա...

    19:52 | 30.01.2023
  • Զոհված զինծառայողի ինքնությունը պարզ կլինի փորձաքննությունից հետո. ՔԿ

    19:29 | 30.01.2023
  • Հայաստանը խնդրում է միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

    19:06 | 30.01.2023
  • Ռուսական կապի եւ հեռահաղորդակցության շուկայում «խոշորացումներ» են սպասվում

    18:44 | 30.01.2023

ընտրանի

  • 1

    IN MEMORIAM

  • 2

    «Ափսոս էր երեխան»

  • 3

    Հայաստանում խաղադրույքների գումարը հերթական ռեկորդն է սահմանել

  • 4

    Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

  • 5

    ՀՀ քաղաքացիներին կարգելվի՞ դոլարով ու եվրոյով վարկեր վերցնել

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« Սպտ   Նյմ »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա