ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարները։
Բլինքենը բարձր է գնահատել Ադրբեջանի եւ Հայաստանի՝ կայուն խաղաղ համաձայնության հասնելու համար ձեռնարկած դրական քայլերը, մասնավորապես վերջերս արտգործնախարարների եւ երկու պետությունների ղեկավարների ուղղակի բանակցությունները:
Պետքարտուղարը ողջունել է 17 հայ ռազմագերիների ազատ արձակումը եւ Ալիեւին հորդորել շարունակել խաղաղ գործընթացին ուղղված գործողությունները:
Բլինքենը հաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը սահմանազատման, տրանսպորտային կապերի, անհետ կորածների որոնման ու նույնականացման, ձերբակալվածների վերադարձի եւ այլ հարցերի վերաբերյալ:
Պետքարտուղարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների եւ երաշխիքների քննարկման, ինչպես նաեւ երկու կողմից հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, որպեսզի կենտրոնանան բանակցությունների միջոցով կայուն խաղաղության հասնելու վրա:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավելի վաղ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։