• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԵՄ դիտորդական խումբը կենթարկվի Բրյուսելին, ոչ թե Երեւանին կամ Բաքվին. Կլաար

aliq 23:37 | 21.10.2022
aliq 23:37 | 21.10.2022
Toivo Klaar

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանի սահմաններին մշտադիտարկումը կիրականացնի հիմնականում ճանապարհային պարեկների եւ հսկող սարքավորումների միջոցով, եւ դիտորդական խումբը կենթարկվի Բրյուսելի կենտրոնակայանին, ոչ թե կողմերին։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ադրբեջանական «Թուրան» գործակալության հարցին, թե արդյունքներն օգտակար կլինե՞ն, եթե մշտադիտարկումն անցկացվում է միայն հայկական կողմում, Կլաարն արձագանքել է, թե նախագահ Ալիեւը հստակ հասկացրել է՝ Բաքուն համաձայն է առաքելության հետ համագործակցել այնքանով, որքանով առնչվում է իրեն։

Ըստ Եվրամիության հատուկ ներկայացուցչի՝ Բրյուսելում ակնկալում են, որ ադրբեջանական կողմը կհամագործակցի առաքելության հետ՝ տեղում համապատասխան դերակատարների միջեւ կանոնավոր շփումների միջոցով՝ առանց ադրբեջանական կողմում առաքելության անդամների ֆիզիկական ներկայության: Կլաարը հույս է հայտնել, որ ԵՄ առաքելությունը կծառայի նաեւ կողմերի միջեւ վստահության ձեւավորմանը:

«Այժմ կարեւոր է վերջնականապես շրջել թշնամության էջը, խուսափել նախկին սխալներից եւ դրական հռետորաբանություն ապահովել կողմերի միջեւ՝ հանուն խաղաղ ապագայի»,- հայտարարել է դիվանագետը: Նա վստահեցրել է, որ այդ ուղղությամբ ԵՄ-ն երկու կողմերի հետ շարունակում է լուրջ համագործակցել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ցուրտ հայրենիք. վկայություններ աքսորից. Տիգրան Պասկեւիչյան
հաջորդը
Ո՞րն է Հայաստանի առարկայական խոսքը
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 20 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Միջանցքների ապաշրջափակման վերաբերյալ հստակություն դեռ չկա. Պեսկով

    16:32 | 21.09.2023
  • ԼՂ-ում վառելիքի եւ պարենային ապրանքների խիստ կարիք կա

    16:22 | 21.09.2023
  • ՀՀ-ն պատրաստ է ընդունելու ԼՂ-ն լքել ցանկացողներին

    15:54 | 21.09.2023
  • ՀՀ-ն չի կատարում հրադադարի իր պարտավորությունները. Թուրքիայի ՊՆ

    15:36 | 21.09.2023
  • Բաքվի հետ վերջնական համաձայնություն դեռ չկա

    15:06 | 21.09.2023

ընտրանի

  • 1

    Սմբատ Գոգյանն իր դասագրքի եւ Մաթեմյանների ընտանիքի մասին

  • 2

    Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

  • 3

    Մեսենջերները կտրուկ կփոփոխվեն

  • 4

    Շինարարի սինդրոմ կամ ո՞վ էր Կարեն Դեմիրճյանը

  • 5

    Կարպիս Փաշոյանի կանխատեսումը | 20 սեպտեմբեր, 2020

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա