Պետական եկամուտներին կոմիտեից հայտնել են, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում հոկտեմբերի 1-ից թեմատիկ ուսումնասիրությունների արդյունքները հարկ վճարողներին ծանուցվելու են էլեկտրոնային եղանակով եւ էլեկտրոնային էջում տեղադրվելուց հետո համարվելու են պատշաճ հանձնված, ուստի կոմիտեն հարկ վճարողներին հորդորել է հետագա տուգանքներից խուսափելու համար ավելի հաճախ ստուգել իրենց անձնական էջում տեղադրվող փաստաթղթերը եւ պատշաճ արձագանքել դրանց:
Ընդ որում՝ հարկ վճարողներին անհարկի չանհանգստացնելու նպատակով ՊԵԿ-ը սահմանել է, որ թեմատիկ ուսումնասիրության հանձնարարագիր կարող է հրապարակվել ոչ ավելի, քան յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում մեկ անգամ, եւ հարկ վճարողը նախապես ծանուցվելու է հարկվող գործարքներին վերաբերող կամերալ ուսումնասիրության արդյունքներին:
Միաժամանակ, հարկ վճարողները հնարավորություն ունեն մուտքագրելու էլեկտրոնային փոստի հասցեները, որոնց միջոցով նույնպես կիրազեկվեն անձնական էջում տեղադրված ստուգումներին եւ ուսումնասիրություններին վերաբերող փաստաթղթերի վերաբերյալ։