• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԵՄ-ից ՀՀ-ի գնած էլեկտրոնիկան կիրառվում է ռուսական սպառազինությա՞ն մեջ

aliq 21:53 | 30.10.2022
aliq 21:53 | 30.10.2022
European Union

Ամերիկյան Bloomberg գործակալությունից հայտնում են, որ Ուկրաինայում ռուսական բանակի ներխուժումից հետո Հայաստանը մոտ 5 անգամ ավելացրել է կենցաղային տեխնիկայի ներմուծումը Եվրամիությունից։ Ըստ Եվրոստատի արտաքին առեւտրի տվյալների բազայի՝ 2022-ի առաջին 8 ամիսների ընթացքում Հայաստանը 10 միլիոն 994 հազար դոլարի տեխնիկա է ներմուծել, մինչդեռ 2021-ի հունվար-օգոստոսին ձեռք էր բերել ընդամենը 2 միլիոն 225 հազար դոլարի տեխնիկա։

Մասնավորապես՝ 2022-ի ապրիլին ներմուծումը եղել է 889 հազար դոլար՝ 2021-ի ապրիլի 191 հազար դոլարի դիմաց, մայիսին այդ ցուցանիշը եղել է 1 միլիոն 353 հազար՝ 2021-ի մայիսի 357 հազար դոլարի դիմաց եւ այլն։ Միեւնույն ժամանակ աճել են ԱՊՀ երկրներից Ռուսաստան նույն ապրանքների մատակարարման ծավալները։

ԵՄ պաշտոնյաները ենթադրում են, որ տեխնիկական ապրանքներից մի քանիսի  էլեկտրոնիկան կիրառվում է ռուսական սպառազինության մեջ: Ըստ ԵՄ մի շարք ներկայացուցիչների հայտարարությունների՝ Ուկրաինայում գրավված ռուսական տանկերում արեւմտյան տեխնիկայի միկրոչիպեր են հայտնաբերվել։

ԵՄ-ն սպառնում է առեւտրային սահմանափակումներ սահմանել ՌԴ-ին աջակցող երկրների, ներառյալ ՀՀ-ի դեմ

Բրիտանացի փորձագետները նշել են, որ ժամանակակից կենցաղային տեխնիկայում օգտագործվում են բավական մեծ հզորության միկրոպրոցեսորներ ու կարգավորիչներ, որոնք միանգամայն կարող են օգտագործվել որոշ տեսակի ռուսական սպառազինությունների մեջ:

Ռուսաստանի հասցեին նման մեղադրանքներով հանդես են եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը:

Ըստ Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Միրիամ Գարսիա Ֆերերի՝ ԵՄ-ն հետեւում է պատժամիջոցների հնարավոր շրջանցմանն ու պատրաստ է առեւտրային սահմանափակումներ սահմանելու Ռուսաստանին նման կերպ աջակցող երկրների նկատմամբ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ-ն ձգտում է վերադառնալու անվտանգության երաշխիքների քննարկմանը
հաջորդը
Սոչիի հանդիպումը՝ մեկ քայլ առաջ դեպի խաղաղության պայմանագի՞ր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն