• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վրաստանը մեդիագրագիտության խնդիրներ ունի

aliq 19:10 | 02.11.2022
aliq 19:10 | 02.11.2022
Georgia media

Բաց հասարակության բուլղարական ինստիտուտը՝ Open Society Institute–Sofia-ն, մեդիագրագիտության մասին զեկույցում Վրաստանը ավելի քան 40 եվրոպական երկրների շարքում գրավել է 41-րդ տեղը։

Առաջին հնգյակում են Ֆինլանդիան, Նորվեգիան, Դանիան, Էստոնիան, Իռլանդիան։ Վրաստանը Ալբանիայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Կոսովոյի եւ Հյուսիսային Մակեդոնիայի հետ ցուցակի վերջում է։ Առավելագույն 100 միավորից Վրաստանը հավաքել է ընդամենը 20 միավոր։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Արեւմտյան եւ Հյուսիսային Եվրոպայի երկրներն ավելի լավ են պաշտպանված ապատեղեկատվությունից, քան Հարավարեւելյան եւ Արեւելյան Եվրոպայի երկրները։ Թուրքիան, օրինակ, գրավել է 36-րդ տեղը եւ 11 միավորով ավելի է Վրաստանից:

Նշենք, որ Վրաստանն առաջին անգամ է մասնակցում այս վարկանիշային հետազոտությանը։ Ռուսաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում ուսումնասիրություններ չեն իրականացվել, իսկ Ուկրաինան 39 միավորով 29-րդ տեղում է:

Հետազոտության հեղինակները մեդիագրագիտությունը հսկայական տեղեկատվական հոսքերի տիրույթում հանրության  կողմնորոշվելու, զտելու եւ նոր գիտելիքներով փոխանակվելու գործիքներ ստեղծելու կարողություն են համարում։

Վարկանիշային ուսումնասիրությունը կատարելիս հիմք են ընդունվել հեղինակավոր Freedom House-ի, Reporters sans frontières-ի եւ այլ կառույցների համանման ուսումնասիրությունները։

Պատրաստեց Արման Գրիգորյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ո՞ւր է տանում թուրք-հունական մեդիապայքարը
հաջորդը
Առաջատարը նախկին վարչապետի գլխավորած կուսակցությունն է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն