• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՄենքՈւկրաինա. մարդկային պատմություններ

«Խարկովից փախչելիս մտածում էի՝ տեսնես ողջ կմնա՞նք»

Հասմիկ Բալեյան 13:00 | 12.12.2022
Հասմիկ Բալեյան 13:00 | 12.12.2022
Sandra Vardanyan

Սանդրա Վարդանյանը ծնվել է Պոլտավայի մարզի Միրգորոդ քաղաքում։ Վերջին 9 տարում ապրում էր Խարկովում։ Իրավաբանական կրթություն էր ստացել Յարոսլավ Մուդրովի անվան ազգային իրավաբանական համալսարանում, ապա սկսել էր աշխատել որպես իրավաբան։ 2022-ի փետրվարի 24-ին, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, ապրում էր ընկերուհու՝ Մաշայի հետ, որը եւս իրավաբան է։

«Փետրվարի 24-ի գիշերն արթնացանք պայթյունի ձայներից։ Առաջին րոպեներին սարսափեցի։ Միրգորոդում, որտեղ իմ հայրական տունն է, ռազմական օդանավակայան, օբյեկտներ կային, ուստի այնտեղ ուժգին ռմբակոծություններ էին, ես անդադար մտածում էի ծնողներիս ու եղբայրներիս մասին»,- հիշում է Սանդրան։

Փետրվարի 24-ից մինչեւ մարտի 1-ը նա ընկերուհու հետ ապրել է Խարկովում։ Մետրոյի կայարանը տնից հեռու էր, ուստի պատսպարվում էին բազմահարկ շենքի ցուրտ ու խոնավ նկուղում:

Sandra Vardanyan & Masha

Սանդրան` ընկերուհու Մաշայի հետ նկուղում

Սնունդ գնելու համար Խարկովի բնակիչները երբեմն ժամերով հերթ էին կանգնում խանութներում, բանկոմատների առջեւ եւս մեծ հերթեր էին։ Խարկովում մնալը շատ վտանգավոր էր, բայց նաեւ այնտեղից դուրս գալն էր շատ վտանգավոր։ Սանդրայի ընտանիքի անդամները պարբերաբար զանգահարում էին։ Նրանք անհանգստանում էին, ուզում էին Միրգորոդից Խարկով մեկնել, տարհանել նրան, բայց Սանդրան նրանց համոզում էր չգալ Խարկով, որ այնտեղ շատ վտանգավոր է։ Խոստացել էր առաջին իսկ հնարավորության դեպքում տարհանվել, թեեւ դա այնքան էլ հեշտ չէր։ Խարկովից հեռանալիս մեքենան կարող էին պայթեցնել։ Բայց մարտի 1-ին, երբ հարեւան փողոցի շենքերը պայթեցրին, Սանդրան եւ ընկերուհին անմիջապես տաքսի կանչեցին ու սկսեցին հավաքել առաջին անհրաժեշտության իրերը։

«Քաղաքը ռմբակոծվում էր, մենք այդ պահին ընթանում էինք դեպի կայարան, որտեղ տարհանում իրականացնող գնացքներն էին. մտածում էի՝ տեսնես ողջ կմնա՞նք։ Հրաշքով հասանք կայարան: Հերթեր էին, մարդիկ, միմյանց հրելով, վերջին ճիգերը գործադրելով, ջանում էին գնացք մտնել։ Ես եւ ընկերուհիս դժվարությամբ մտանք գնացք։ Ընկերուհիս մեկնեց Գերմանիա՝ իր ընկերուհու տուն, իսկ ես գնացի Պոլտավայի մարզ՝ ընտանիքիս մոտ»,- պատմում է Սանդրան։

Sandra Vardanyan & Masha

Սանդրան՝ իր ընկերուհի Մաշայի հետ Խորկովում՝ տարհանում իրականացնող գնացքում

Իհարկե, Պոլտավայի մարզում մնալն էլ լիովին անվտանգ չէր։ Սանդրայի ծնողները որոշեցին՝ լավ կլինի, որ նա հեռանա Ուկրաինայից։ Եղբայրներից մեկն անչափահաս է, մյուսը՝ զինապարտ, եւ ընտանիքը որոշեց՝ գոնե աղջիկը պիտի անվտանգ երկիր տեղափոխվի։ Մայիսի վերջին տեղափոխվեց Գերմանիա՝ ընկերուհու տուն։ Այնտեղ ծանոթացավ մի բարի ռուս կնոջ հետ, որի տանը միառժամանակ ապրեց, ապա այդ կինը նրա համար աշխատանք գտավ։ Որոշ ժամանակ այդ կնոջ տանն ապրեց, աշխատեց, գումար հավաքեց ու կարողացավ բնակարան վարձել։

«Բարձրագույն կրթություն էի ստացել, բայց խանութում փաթեթավորող էի աշխատում։ Պայմաններն էին այդպիսին․ այլ ելք չկար։ Իհարկե, Գերմանիայի կառավարությունը ժամանակավոր կացության իրավունք էր տվել, կացարան էլ կտային, բայց ես ուզում էի իմ անկյունն ունենալ։ Այդ աշխատանքի շնորհիվ բավական կարճ ժամանակահատվածում մարդկանց հետ շփվելով գերմաներեն սովորեցի»,- պատմում է Սանդրան։

Գերմանիայում նա բազմաթիվ հայերի է հանդիպել, որոնք հեռացել էին Ուկրաինայից, օգնում էին միմյանց, հանդիպում, զրուցում։ Սանդրան այնտեղ ծանոթացավ նաեւ մի հայ տղայի հետ, որը պատերազմի օրերին Կիեւից էր տեղափոխվել Գերմանիա։ Հիմա նա արդեն Սանդրայի փեսացուն է։ Ընդամենը չորս ամիս մնացին Գերմանիայում, հետո տեղափոխվեցին ԱՄՆ։

«Երեք ամիս է, ինչ ԱՄՆ-ում եմ ապրում։ Գլենդելին բավական մոտ գտնվող քաղաքներից մեկում եմ։ Այստեղ շատ հայեր կան, հայկական դպրոցներ, եկեղեցիներ, սրճարաններ, ժամանցի վայրեր․․․ Ասես փոքրիկ Հայաստան է Միացյալ Նահանգներում»,- ասում է Սանդրան։

Հիմա նա ամեն օր մտածում է ընտանիքի մասին, շատ է անհանգստանում նրանց համար։ Հայրը եւ ավագ եղբայրը զորակոչային տարիքում են, չեն կարող հեռանալ Ուկրաինայից, մայրն էլ նրանց մասին է հոգ տանում, բայց Սանդրան հույս ունի, որ հնարավոր կլինի՝ գոնե փոքր եղբայրը տեղափոխվի իր մոտ՝ Միացյալ Նահանգներ, որ անվտանգ միջավայրում մեծանա։

«Պոլտավայի մարզում հիմա ջրի, գազի, էլեկտրականության մատակարարման որոշակի խնդիրներ կան։ Ուկրաինայում մարդիկ չգիտեն՝ իրենց բնակավայրում հաջորդ րոպեին ինչ կարող է լինել, որտեղ քանի ռումբ կամ հրթիռ կարող է ընկնել։ Ես վախենում եմ ընտանիքիս անվտանգության համար։ Պատերազմը սարսափելի բան է․․․»,- եզրափակում է Սանդրան։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ցուրտ եղանակը Եվրոպայի էներգահամակարգերի համար «փորձություն» կդառնա
հաջորդը
Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն