• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Ցուրտ եղանակը Եվրոպայի էներգահամակարգերի համար «փորձություն» կդառնա

aliq 12:57 | 12.12.2022
aliq 12:57 | 12.12.2022
electric line

Եվրոպայում անցյալ շաբաթ սկսված ցրտերը կշարունակվեն նաեւ այս շաբաթ։ Գերմանիայում ջերմաստիճանը կլինի զրոյից ցածր, Մեծ Բրիտանիայի որոշ հատվածներում ձյուն կտեղա։ Մի կողմից, իհարկե, այս ամենը տոնական տրամադրություն կարող է հաղորդել, քանի որ առջեւում Սուրբ Ծննդի եւ Ամանորի տոներն են։ Մյուս կողմից ցուրտ եղանակը եվրոպական էներգահամակարգերի համար կվերածվի իսկական «փորձության»։

Ըստ Bloomberg լրատվական գործակալության՝ Եվրոպայում մեղմ աշունը նպաստեց, որ ջեռուցման համար ծախսվող գազի ծավալների հարցում խնայողություններ կատարվեն, եւ գազապահեստարանները լցնեն՝ ապահովագրելով եվրոպացիներին ձմեռային սեզոնին վառելիքային սուր դեֆիցիտից, որը կարող էր առաջանալ Ռուսաստանի կողմից մատակարարումների դադարեցման հետեւանքով։ Սակայն այժմ կարծես թե սկսվում են խնդիրներ։ Ջեռուցման պահանջարկն աճում է, ու բրիտանական, գերմանական կամ սկանդինավյան քամիով աշխատող էլեկտրակայանների համար այդ պահանջարկը ծածկելը նույնքան դժվար է լինելու, որքան շվեդական եւ ֆրանսիական ատոմակայանների համար։ Ու թեեւ եվրոպական ամենամեծ տնտեսությունն ունեցող Գերմանիայի իշխանություններն ակնկալում են, որ ձեռվա ցուրտ ամիսներին բավարար էներգիա կունենան, սակայն գերմանական էներգահամակարգի կարգավորող մարմինն անցյալ շաբաթվա վերջին հանդես եկավ հայտարարությամբ՝ հորդորելով տնային տնտեսություններին եւ ձեռնարկություններին վառելիքի խնայման համար սահմանափակել ջեռուցումը։

Օդերեւութաբանները չեն բացառում, որ ցուրտ եղանակը Եվրոպայում կպահպանվի դեկտեմբերի մեծ մասը, եւ ջեռուցման պահանջարկը կշարունակի ավելանալ։ Արդեն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, սպասվում է, որ սնդիկի սյունը Շվեդիայի ամենահյուսիսային շրջաններում կիջնի մինչեւ -23 °C-ի։ Սպասվում է, որ ձյուն կտեղա Շոտլանդիայում, Լոնդոնում, Անգլիայում։ Ընդ որում՝ «Մառախլապատ Ալբիոնում» ցուրտ եղանակը, ըստ տեղի օդերեւութաբանների, կպահպանվի եւս 10 օր։

Եղանակային այժմյան ցուրտ պայմաններում Շվեդիայում վթար է տեղի ունեցել այդ երկրի ամենամեծ միջուկային ռեակտորի վրա, եւ կա ռիսկ, որ երկրի տարբեր շրջաններում հնարավոր են նույնիսկ էլեկտրաէներգիայի եւ ջեռուցման անջատումներ։ Անջատումներից խուսափելու համար հարկ կլինի էլեկտրաէներգիա ներկրել Նորվեգիայից, Գերմանիայից եւ Լեհաստանից։ Գերմանիայում, թեեւ նոյեմբերին, երբ համեմատաբար մեղմ եղանակ էր, էներգախնայողության միջոցառումներ իրականացվեցին, սակայն սպասվում է, որ Համբուրգում եւ Բեռլինում, օրինակ, լինելու է -7 °C, ինչը բնականաբար նշանակում է, որ, օրինակ, տնային տնտեսությունների անհատական ջեռուցման համակարգերը միացվելու են։

Մասնագետները նկատում են, որ Եվրոպայի էներգետիկ համակարգերը չափազանց զգայուն են լինելու եղանակային պայմանների ցանկացած փոփոխության, նույնիսկ քամու ուժգնացման կամ թուլացման նկատմամբ։ Ի դեպ, այսօր սպասվում է, որ Մեծ Բրիտանիայում նկատվելու է քամու ուժգնացում, ինչը կարճաժամկետ հեռանկարում կարող է էնեգակիրների գնաճի հանգեցնել։

Պատրաստեց Արման Գրիգորյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանցիները դարձյալ փակել են Լաչինի միջանցքը
հաջորդը
«Խարկովից փախչելիս մտածում էի՝ տեսնես ողջ կմնա՞նք»

խմբագրական

ԵՄ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է ռազմական բալանս

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Պաշտպանության նախարարները քննարկել են համատեղ զորավարժությունների անցկացման հարցը

    18:54 | 02.02.2023
  • Ինչի մասին կխոսի Պուտինը առաջիկա ելույթում

    18:31 | 02.02.2023
  • 50-75 տարեկանների՝ կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագիրը կշարունակվի

    18:10 | 02.02.2023
  • Սպահանում հարձակման պատասխանատուն Իսրայելն է․ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ

    17:45 | 02.02.2023
  • Ծայրահեղականները չեն ներկայացնում Իսրայելի հասարակությունը. դեսպան

    17:21 | 02.02.2023

ընտրանի

  • 1

    IN MEMORIAM

  • 2

    Հասարակության անտարբերության գինը

  • 3

    Ո՞ւր են գնացել Հայաստանից դուրս բերված փողերը

  • 4

    «Ափսոս էր երեխան»

  • 5

    Հայաստանում խաղադրույքների գումարը հերթական ռեկորդն է սահմանել

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« Նյմ   Հնվ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա