• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանը փորձում է հումանիտար աղետ ստեղծել․ Արցախի ՆԳՆ

aliq 17:45 | 12.12.2022
aliq 17:45 | 12.12.2022
Global Forum "Against the Crime of Genocide"

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել է, որ «միջանցքը հենց ցեղասպանության կանխարգելման միջանցք է», Լաչինի միջանցքի գործողությունը դադարեցնելը նշանակում է ԼՂ հայությանը դատապարտել ցեղասպանության երեք տարբեր ուղղություններով։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ հանդիպմանը Լաչինի միջանցքի փակման փորձերը որակել է էթնիկ զտումների՝ Ադրբեջանի քաղաքականության վառ դրսեւորումներ:

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու քայլը որակել է սադրանք եւ 2020-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները, կեղծ ու մտացածին պատճառաբանություններով երկրորդ անգամ փակելով Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող միակ մայրուղին, նպատակ ունեն Արցախում ներքին պառակտում ու խուճապ հրահրելու։

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը նշել է, որ փակելով միջանցքը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է վարկաբեկել ռուս խաղաղապահ ուժերի դերակատարությունը եւ հայաթափել Արցախը:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարել է, որ բնապահպանական խնդիրները որպես պատրվակ օգտագործելով՝ ադրբեջանցիները փորձում են ահաբեկել Արցախում ապրող մարդկանց:

Արցախի ոստիկանությունից հայտնել են, որ ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքները՝ Ադրբեջանը փորձում է հումանիտար աղետ ստեղծել Արցախում։ Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհն արդեն 6 ժամ է շարունակում է փակ մնալ։ Անհնարին է դարձել բժշկական պարագաների, դեղամիջոցների եւ առողջության ծանր խնդիրներ ունեցող հիվանդների տեղափոխումը Արցախ:

Ըստ Արցախի ոստիկանության՝ բանակցություններն առայժմ շարունակվում են: Իրավիճակի զարգացումների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եվրախորհրդարանի փոխնախագահի ակտիվները սառեցվել են
հաջորդը
Փաշինյանն ու Պուտինը զրուցել են հեռախոսով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն