• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

ԱՄՆ սենատորներն Արցախի հարցով նամակ են հղել Բլինքենին

aliq 14:14 | 13.01.2023
aliq 14:14 | 13.01.2023
Antony Blinken

ԱՄՆ սենատորներ Բոբ Մենենդեսը եւ Ջեք Ռիդը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղած նամակում գրել են, որ  Լեռնային Ղարաբաղի շրջափակումն ավերիչ հետեւանքներ ունի արդեն իսկ խոցելի տարածաշրջանի համար, որը դեռ վերականգնվում է 2020-ի ադրբեջանական հարձակման հետցնցումներից: Սենատորները շեշտել են, որ հակառակ պնդումներին, թե Լաչինի միջանցքն արգելափակել են «բնապահպանները», ակնհայտ է, որ վերջնական պատասխանատվությունը կրում է Ադրբեջանում Ալիեւի վարչակարգը: Ավելին՝ ռուսական ուժերը, որոնց վստահված է խաղաղության պահպանումը, հստակորեն ձախողել են իրենց պարտականությունները:

Նամակում սենատորները ներկայացնում են ՀՀ ԱԳՆ-ի եւ ՄԻՊ-ի հաղորդագրությունները Լաչինի միջանցքի արգելափակման նպատակների եւ հետեւանքների մասին: Նշվում է, որ Արցախում կա սննդամթերքի պակաս, ինչը լուրջ մտահոգության առիթ է: «Միացյալ Նահանգները չի կարող մի կողմ կանգնել, մինչ Ալիեւի ռեժիմն անզգամաբար սպառնում է ԼՂ քաղաքացիների կյանքին, եւ պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին՝ սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիությունից քաղաքացիական բնակչությանը զրկելու համար»,- նշված է նամակում:

Սենատորները գոհունակություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի վերջին հայտարարությունների առնչությամբ, որոնցով Ադրբեջանի կառավարությանը կոչ էր արվում վերականգնելու ազատ տեղաշարժը ԼՂ-ում: Ողջունելով մարդասիրական ճգնաժամ առաջացնող այս շրջափակման համար Ադրբեջանի պատասխանատվության ճանաչումը՝ սենատորները նշել են, որ Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի պաշարված բնակչության համար մարդասիրական եւ առաջին անհրաժեշտության ապրանքների ազատ հոսքը վերականգնելու ուղղությամբ:

«Պետք է աջակցենք օգնություն տրամադրելու ուղղությամբ աշխատող կազմակերպություններին եւ աշխատենք Բաքվի գործողությունների առնչությամբ մտահոգություն հայտնած մեր համախոհ գործընկերների հետ ամբողջ Եվրոպայում, որպեսզի ճնշենք Ալիեւի ռեժիմին՝ դադարեցնելու այս անընդունելի շրջափակումը»,- շեշտել են ԱՄՆ սենատորները:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոյի ուղեցույցը թարմացվել է
հաջորդը
G-20 անդամները պետք է ճնշում գործադրեն Բաքվի վրա. Միրզոյան

խմբագրական

1993-ին Լավրովը ՄԱԿ-ում էր, չգիտե՞ր

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Հրեա ծայրահեղականների հերթական հարձակումը Երուսաղեմում

    20:30 | 03.02.2023
  • Ռուսաստանի դեսպանը Ջերմուկում ծանոթացել է սահմանային իրավիճակին

    20:08 | 03.02.2023
  • Չստուգված կայքերում բանկային քարտի տվյալները մի՛ լրացրեք

    19:45 | 03.02.2023
  • Ոչ մի երկրի ինքնիշխան տարածքը խախտելու մտադրություն չկա․...

    19:07 | 03.02.2023
  • ԵԱՏՄ միասնական կրիպտո արժո՞ւյթ կստեղծվի

    18:43 | 03.02.2023

ընտրանի

  • 1

    IN MEMORIAM

  • 2

    Հասարակության անտարբերության գինը

  • 3

    Կա՛նգ առ, հապաղի՛ր

  • 4

    Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

  • 5

    Ո՞ւր են գնացել Հայաստանից դուրս բերված փողերը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Դկտ   Փտր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա