• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Իտալիայում ձերբակալվել է «Կոզա Նոստրա»-ի 60-ամյա պարագլուխը

aliq 12:49 | 17.01.2023
aliq 12:49 | 17.01.2023
Matteo Messina Denaro

Ըստ Associated Press գործակալության՝ Պալերմոյում ձերբակալվել է սիցիլիական «Կոզա Նոստրա» («Մեր գործը»)  հանցավոր կազմակերպության ղեկավարը համարվող Մատեո Մեսինա Դենարոն։ Մաֆիայի 60-ամյա պարագլխի ձերբակալությունը տեղի է ունեցել կլինիկայում, որտեղ նա բուժվում էր։ Իտալական լրատվամիջոցների պնդմամբ՝ իրավապահները ձերբակալել են Դենարոյին ու տարել անհայտ ուղղությամբ։ Ձերբակալության ժամանակ ներգրավված է եղել մոտ 100 զինվոր։

Մեսինա Դենարոն, որը որոշ տվյալներով ամբողջովին փոխել է իր արտաքին տեսքը՝ կատարելով պլաստիկ վիրահատություն, արդեն երեսուն տարի խուսափում է իտալական արդարադատությունից։ Դենարոն հեռակա կարգով դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 1992-ին մաֆիայի դեմ պայքարող դատախազներ Ջովանի Ֆալկոնեի եւ Պաոլո Բորսելինոյի սպանությունների համար, ինչպես նաեւ Ֆլորենցիայում, Հռոմում եւ Միլանում տեղի ունեցած պայթյունների գործով, որոնց ժամանակ 10 մարդ է զոհվել:

Դենարոյի կատարած հանցագործությունների թվում է 1993-ին 12-ամյա Ջուզեպպե Դի Մատեոյի առեւանգումն ու սպանությունը։ Պատանին մաֆիայի նախկին անդամ Սանտինո դե Մատեոյի որդին էր, որը համաձայնել էր համագործակցել իշխանությունների հետ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գուտերեշին է ներկայացրել ԼՂ հումանիտար ճգնաժամի մանրամասները
հաջորդը
Արցախում գազամատակարարումը կրկին դադարեցվել է

խմբագրական

ԵՄ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է ռազմական բալանս

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Լաչինի միջանցքը վերաբացելու կոչ է...

    17:47 | 29.01.2023
  • 8 բալանոց երկրաշարժ Իրանում

    22:45 | 28.01.2023
  • Արեւածագի դպրոցում ռազմամարզական դասարան է բացվել

    19:34 | 28.01.2023
  • Մադոննայի մասին կենսագրական ֆիլմի նկարահանումը չեղարկվել է

    16:33 | 28.01.2023
  • Պետք է մշակել արդյունավետ եւ ճկուն մուտքի պայմաններ....

    16:00 | 28.01.2023

ընտրանի

  • 1

    IN MEMORIAM

  • 2

    «Ափսոս էր երեխան»

  • 3

    Հայաստանի արեւմտյան «սիրախաղն» ու ռուսական սպառնալիքը

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    ԵՄ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է ռազմական բալանս

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Դկտ    

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա