• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ամբողջ տարածքում

aliq 13:23 | 17.01.2023
aliq 13:23 | 17.01.2023
European Union

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան, այս անգամ ոչ թե երկու ամսով, այլ առնվազն երկու տարով: Նախագիծն ընդունվել է դեռ անցած շաբաթ Եվրոպական խորհրդի Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում։ Իսկ հունվարի 16-ին հաստատվել է դիտորդական առաքելություններով զբաղվող հիմնական կառույցում՝ Ճգնաժամերի կառավարման քաղաքացիական հարցերի հանձնախմբում: Ընդ որում, ի տարբերություն անցած հոկտեմբերին ուղարկած քառասուն հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին, այս անգամ եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ամբողջ տարածքում: Նախորդ առաքելության նման այս անգամ էլ նրանք անզեն կլինեն:

Թե կոնկրետ քանի դիտորդ է ժամանելու, պաշտոնապես դեռ չի հաղորդվում: Ըստ «Ազատության» տեղեկությունների, սակայն, նոր առաքելության կազմում կլինի մոտավորապես երկու հարյուր եվրոպացի մասնագետ: Առաջարկվում է հստակեցնել Հայաստանի իշխանություններից սպասվող աջակցությունը: Բրյուսելը, մասնավորապես, ակնկալում է, որ Երեւանը կստանձնի ռուսական ստորաբաժանումների հետ եվրոպացիների շփումների կամ միջադեպերի կառավարման պատասխանատվությունը, ինչպես նաեւ անհրաժեշտ անձեռնմխելիություն եւ արտոնություն կտա դիտորդներին:

«Բաքուն, ի տարբերություն նախորդ երկամսյա առաքելության, այս մեկին հավանություն չի տվել: Ավելին՝ Ադրբեջանի նախագահը օրեր առաջ քննադատել էր նախաձեռնությունն ու պնդել, թե եվրոպացիներն իրենց խաբել են»,- գրում է «Ազատությունը»: Ալիեւը նաեւ պնդել էր, թե այդ քայլով Եվրամիությունն անվտանգությանը չի նպաստում, փոխարենը կասկածի տակ է դնում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ սկսված բանակցությունները Հայաստանի հետ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արցախում գազամատակարարումը կրկին դադարեցվել է
հաջորդը
60 տարում առաջին անգամ Չինաստանի բնակչությունը նվազել է
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

լրահոս

  • Թուրքիան եւ Հունաստանը ջերմացնում են հարաբերությունները

    14:05 | 04.12.2023
  • Բաքուն դեռեւս չի արձագանքել Երեւանի վերջին առաջարկներին. ԱԳՆ

    13:45 | 04.12.2023
  • Կանխվել է վտանգավոր սննդամթերքի ներկրումը ՀՀ

    13:30 | 04.12.2023
  • Ինչ են քննարկել Կուբայի եւ Իրանի նախագահները

    13:10 | 04.12.2023
  • Ուժեղ երկրաշարժ Ստամբուլում

    12:50 | 04.12.2023

ընտրանի

  • 1

    Մի շինություն կլինի, բայց տուն կդառնա՞

  • 2

    Բոնապարտը, Հիտլերն ու Ստալինը նույն ափսեում

  • 3

    Չպատժված հանցագործություն Netflix-ում

  • 4

    Էլեկտրաէներգիայի սակագները 2023-ի փետրվարի 1-ից չեն փոխվի

  • 5

    Շարադրություն․ Վիկա Աբգարյան, «Իմ հայրենիքը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Դկտ   Փտր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա