• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Հրդեհ եւ առնվազն 15 զոհ զորանոցում

aliq 11:29 | 19.01.2023
aliq 11:29 | 19.01.2023
Ministry of Defence Armenia

Հունվարի 19-ին՝ 01:30-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։ Հրդեհի հետեւանքով, նախնական տվյալներով, զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ընթանում է նախաքննություն:

Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի առնչությամբ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը եւ ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Մազմանյանը ազատվել են զբաղեցած պաշտոններից։

Ըստ «Առաջինի լրատվական ալիք»-ի՝ պաշտոնից ազատվել են նաեւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի՝ մարտական հերթապահության գծով տեղակալը, 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Մախսուդյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի եւ ԿՇԾ գծով, թիկունքի պետ գնդապետ Շիրազ Խաչատրյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ գնդապետ Արթուր Օհանյանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հունվարի 19-ից Արցախի դպրոցներն ու ուսումնարանները չեն գործի
հաջորդը
Կրկին հարեւանի հետ զրույցի մասին

խմբագրական

1993-ին Լավրովը ՄԱԿ-ում էր, չգիտե՞ր

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Հրեա ծայրահեղականների հերթական հարձակումը Երուսաղեմում

    20:30 | 03.02.2023
  • Ռուսաստանի դեսպանը Ջերմուկում ծանոթացել է սահմանային իրավիճակին

    20:08 | 03.02.2023
  • Չստուգված կայքերում բանկային քարտի տվյալները մի՛ լրացրեք

    19:45 | 03.02.2023
  • Ոչ մի երկրի ինքնիշխան տարածքը խախտելու մտադրություն չկա․...

    19:07 | 03.02.2023
  • ԵԱՏՄ միասնական կրիպտո արժո՞ւյթ կստեղծվի

    18:43 | 03.02.2023

ընտրանի

  • 1

    IN MEMORIAM

  • 2

    Հասարակության անտարբերության գինը

  • 3

    Կա՛նգ առ, հապաղի՛ր

  • 4

    Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

  • 5

    Ո՞ւր են գնացել Հայաստանից դուրս բերված փողերը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Դկտ   Փտր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա