• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Տարածաշրջանը պատկանում է մեզ՝ Ադրբեջանին, Հայաստանին եւ Վրաստանին․ Ղարիբաշվիլի

aliq 15:18 | 20.01.2023
aliq 15:18 | 20.01.2023
Aliyev Davos

Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում անցկացված քննարկմանը բարձր է գնահատել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ջանքերը, որը Թբիլիսիում հյուրընկալեց Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։

Ըստ Ալիեւի՝ Ադրբեջանն առաջարկել է նաեւ երկրների առաջնորդների մակարդակով հանդիպում անցկացնել Թբիլիսիում, քանի որ հարեւաններն ավանդաբար հանդիպում են Վրաստանում, բայց, ըստ նրա, Հայաստանը դրան պատրաստ չէ․ «Երեւանը մերժել է մեր եւ Թբիլիսիի՝ համագործակցության եռակողմ ձեւաչափ ձեւավորելու առաջարկը»։  

Ընդգծելով, որ Հարավային Կովկասի երեք երկրներից միայն Հայաստանը չի մասնակցում Դավոսի համաժողովին՝ Ալիեւը հավելել է, որ եթե հարավկովկասյան երեք երկրները միավորեն իրենց ջանքերը էներգետիկայի, տրանսպորտի, անվտանգության, կայունության, սահմանների սահմանազատման առումով, տարածաշրջանն ավելի ապահով կլինի։ Նա ասել է, որ 2 րոպեն չի բավականացնի պատմելու, թե բանակցություններն ինչ փուլում են։ «Մենք անապատի մեջտեղում ենք, քանի որ Հայաստանը, ցավոք, չարձագանքեց խաղաղության համաձայնագիր կնքելու մեր առաջարկին…»։

Քննարկմանը մասնակցել է նաեւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Վերջինս շեշտել է, որ Թբիլիսին վերստին պատրաստ է Երեւանի եւ Բաքվի միջեւ չեզոք միջնորդի դեր ստանձնելու։ «Եռակողմ հանդիպումների կազմակերպումը մեր շահերից է բխում, որովհետեւ այդ տարածաշրջանը պատկանում է մեզ՝ Ադրբեջանին, Հայաստանին եւ Վրաստանին։ Մենք իսկապես ցանկանում ենք տարածաշրջանը վերածել հնարավորությունների, խաղաղության, կայունության եւ բարգավաճման տարածաշրջանի»,- հայտարարել է Ղարիբաշվիլին` ընդգծելով, որ հավատում է համագործակցությանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արեւմուտքը չի կարող շարունակել լուռ հետեւել. իտալացի խորհրդարանականներ
հաջորդը
Ինչ է խնդրել Մոլդովայի նախագահը դաշնակից երկրներին

խմբագրական

1993-ին Լավրովը ՄԱԿ-ում էր, չգիտե՞ր

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Վրաստանի բանտերում պատիժ է կրում 47 երկրի 654...

    15:57 | 06.02.2023
  • Ռուսաստանի հետ սահմանին էլեկտրոնային պարիսպ կկառուցվի

    15:32 | 06.02.2023
  • Ադրբեջանը կրկին փակել է Արցախ մտնող գազատարը

    15:08 | 06.02.2023
  • Նախորդ շաբաթ տուժել է 99, զոհվել՝ 11 մարդ....

    14:46 | 06.02.2023
  • Հայաստանի բռնցքամարտի առաջնության հաղթողները

    14:22 | 06.02.2023

ընտրանի

  • 1

    «Հնդկաստանի հետ ավելի ամուր կապեր հաստատելը կարեւոր է»

  • 2

    Պատերազմական դրվագներ։ Արթուր Միրզոյան

  • 3

    Հարաբերականության տեսություն՝ ըստ «հայրենի» իշխանությունների

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Ձեւով՝ արեւմտյան, բովանդակությամբ՝ ռուսական

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Դկտ   Փտր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա