• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

ԵՄ-ում անկարող են ըմբռնել ժամանակակից Իրանի իրողությունները․ Քանանի

aliq 18:21 | 24.01.2023
aliq 18:21 | 24.01.2023
Iran MFA

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հայտարարել է, որ իրանական կողմն առաջիկայում պատասխան պատժամիջոցներ կսահմանի ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի նկատմամբ։ «Եվրամիության եւ Բրիտանիայի գործողությունները վկայում են, որ նրանք անկարող են ըմբռնել ժամանակակից Իրանի իրողությունները եւ սխալ պատկերացում ունեն մեր երկրի իշխանության մասին։ Իրանը շուտով կհրապարակի ԵՄ-ում եւ Անգլիայում ահաբեկչություն քարոզողների եւ մարդու իրավունքները խախտողների նկատմամբ նոր պատժամիջոցների ցանկը»,- նշել է Քանանին։

Նախօրեին ԵՄ-ն հրապարակել է Իրանի՝ բողոքի ցույցերի ճնշմանը մասնակցած 18 ֆիզիկական անձանց եւ 19 կազմակերպությունների նկատմամբ անհատական պատժամիջոցների նոր փաթեթը։

Պատժամիջոցների ցանկում ներառվել է նաեւ Իրանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Համիդ Սաջադին։ ԵՄ-ում համարում են, որ նա իրանցի մարզիկներին ստիպել է ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում կարծիք չհայտնել Իրանում տեղի ունեցող  իրադարձությունների առնչությամբ: Պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաեւ նախկին եւ գործող տարածաշրջանային ղեկավարներ, պատգամավորներ, զանգվածային լրատվամիջոցների ղեկավարներ եւ ուժայիններ։ Կազմակերպությունների թվում են Իրանի ԶՈՒ էլիտար ստորաբաժանումների՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տարածաշրջանային բաժանմունքները։

Հունվարի 18-ին Եվրախորհրդարանը հավանություն տվեց մի բանաձեւի, որը հորդորում է ԵՄ-ի ղեկավարությանը ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրաստանից ՀՀ է վերաարտահանվել 402,266 միլիոն դոլարի ապրանք
հաջորդը
Ռուսական սահմանն ավտոմեքենայով հատելու կարգը կփոխվի

խմբագրական

1993-ին Լավրովը ՄԱԿ-ում էր, չգիտե՞ր

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Հրեա ծայրահեղականների հերթական հարձակումը Երուսաղեմում

    20:30 | 03.02.2023
  • Ռուսաստանի դեսպանը Ջերմուկում ծանոթացել է սահմանային իրավիճակին

    20:08 | 03.02.2023
  • Չստուգված կայքերում բանկային քարտի տվյալները մի՛ լրացրեք

    19:45 | 03.02.2023
  • Ոչ մի երկրի ինքնիշխան տարածքը խախտելու մտադրություն չկա․...

    19:07 | 03.02.2023
  • ԵԱՏՄ միասնական կրիպտո արժո՞ւյթ կստեղծվի

    18:43 | 03.02.2023

ընտրանի

  • 1

    IN MEMORIAM

  • 2

    Հասարակության անտարբերության գինը

  • 3

    Կա՛նգ առ, հապաղի՛ր

  • 4

    Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

  • 5

    Ո՞ւր են գնացել Հայաստանից դուրս բերված փողերը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Դկտ   Փտր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա