• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

ԵՄ դիտորդական առաքելությունը՝ տարածաշրջանի կայունության գրավական

aliq 21:08 | 25.01.2023
aliq 21:08 | 25.01.2023
Toivo Klaar

Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԵԽ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Մագդալենա Գրոնոն եւ աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով ստեղծված իրավիճակը։

«Կողմերը կարեւորել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման նոր առաքելություն տեղակայելու վերաբերյալ որոշումը՝ նշելով, որ այն կնպաստի տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովմանը»,– ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Արարատ Միրզոյանն առանձին հանդիպում է ունեցել նաեւ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերի վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը։

ՀՀ արտգործնախարարը եւ ԵՄ բարձր հանձնակատարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները, անդրադարձել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հանդիպման օրակարգում են եղել նաեւ Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին խոսք լինել չի կարող. Օմեր Չելիք
հաջորդը
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպման անցկացման վայրը փոխվել է

խմբագրական

1993-ին Լավրովը ՄԱԿ-ում էր, չգիտե՞ր

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Ռուսաստանը եւ Ուկրաինան ռազմագերիների են փոխանակել

    21:00 | 04.02.2023
  • Միջնորդի դերի կորուստն անխուսափելիորեն կհանգեցնի սրացման․ ՌԴ քաղաքագետ

    19:08 | 04.02.2023
  • Վիրահայերը պահանջում են առանց քննության քաղաքացիության վերականգնում

    16:16 | 04.02.2023
  • ԱՄՆ-ն առաջին անգամ ռուսական ակտիվներ է փոխանցել Կիեւին

    15:35 | 04.02.2023
  • ՀՀ-ում չարորակ ուռուցքներից մահացության ցուցանիշն աճել է 50%-ով

    13:12 | 04.02.2023

ընտրանի

  • 1

    Պատերազմական դրվագներ։ Արթուր Միրզոյան

  • 2

    Հարաբերականության տեսություն՝ ըստ «հայրենի» իշխանությունների

  • 3

    Առգրավված ձուկը հատկացվել է խնամքի հաստատություններին

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Որ խուսափենք վատագույնից

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Դկտ   Փտր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա