• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Հրաժարականներ՝ շնորհակալությունների հրավառությամբ

Մեսրոպ Հարությունյան 11:30 | 27.01.2023
Մեսրոպ Հարությունյան 11:30 | 27.01.2023
Grigoryan, Avetisyan, Baghdasaryan, Keryan

Ավարտվող շաբաթը` հունվարի 23-ից սկսած, հավանաբար կարելի է անվանել անհասկանալի հրաժարականների շաբաթ։ Բավական է միայն թվարկել հրաժարական տվածների անունները՝ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե (երկու ն-ն վրիպակ չէ, նրա անունը փաստաթղթերում այդպես է գրված) Գրիգորյան, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյան, Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Կարեն Քեռյան, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյան։

Պատճառնե՞րը։ Ոչ ոք ոչինչ չիմացավ։

Միայն Քրիստիննե Գրիգորյանը հայտարարեց, թե այլ աշխատանքի է անցնելու։ Ինչ աշխատանք է՝ դեռ չի ասել, բայց շատ արագ լքել է աշխատավայրը։

Ըստ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 13-րդ՝ «Պաշտպանի լիազորությունները դադարելը» հոդվածի երկրորդ մասի՝ «․․․Հրաժարականի հիմքով Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Պաշտպանը հրապարակում և Ազգային ժողով է ներկայացնում իր հերթական տարեկան հաղորդումը ներկայացվելուց հետո մինչև հրաժարականի դիմում ներկայացնելն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդում»:

ՄԻՊ-ի կայքում, ուշադրություն, արդեն իսկ հրապարակված է 240 էջանոց ամփոփ հաղորդում, որի նախաբանում գրված է, թե այն ներկայացվում է վերը մեր հիշատակած հոդվածի պահանջներին համապատասխան եւ՝ «Սույն ամփոփ հաղորդմամբ ՀՀ Ազգային ժողովին է ներկայացվում Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի գործունեության վերաբերյալ տեղեկություններ՝ ներառելով 2022 թվականի մարտի 30-ից մինչև 2023 թվականի հունվարի 24-ը ընկած ժամանակահատվածը»։ (Բառացի պատճենել եմ, «ժողովին Է ներկայացվում տեղեկություններ թվային անհամաձայնության համար ես պատասխանատու չեմ, թող նախկին ՄԻՊ-ի հայոց լեզվի ուսուցիչը ամաչի – Մ. Հ.)։

Այսինքն՝ արդեն նախկին ՄԻՊ-ը իր հրաժարականին հաշվենկատորեն նախապատրաստվել է վաղուց եւ դիմում է տվել հենց այս օրերին, որպեսզի իր տարեկան հաշվետվությունը ներկայացնի նաեւ իբրեւ օրենքով նախատեսվող ամփոփ հաշվետվություն։ Շատ խելացի տիկին է։

Հրաժարականի մասին հայտարարության մեջ շռայլ շնորհակալություններ են աջուձախ, ընդ որում՝ չի մոռացել նաեւ Վարչապետին ու կառավարության անդամներին։ Մարդու իրավունքների պաշտպանը հենց գործադիրի կամայականություններից պիտի պաշտպանի մարդկանց։ Թե կառավարությունից ինչու է շնորհակալ, էդ էլ ինքը կիմանա։

Շնորհակալությունների պակաս չկա նաեւ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի հայտարարության մեջ։ Իսկ շնորհակալությունների այդ հրավառությունն ավարտվում է այսպես՝ «Որոշումն իմն է, և ավելացնելու բան չունեմ։ Ինչով եմ զբաղվելու, ժամանակը ցույց կտա»։

Երբ մարդը հարկ է համարում շեշտել, թե հրաժարականի որոշումն իրենն է (այսինքն՝ «հանկարծ չմտածեք, թե պարտադրել են»), ապա անմիջապես կասկածներ առաջանում են։ Եթե մարդը չի նշում իրական պատճառները, ապա ես էլ, իբրեւ հանրության մի անդամ, իրավունք ունեմ ենթադրություններ անելու։ Օրինակ՝ այսպիսի. ՍԱՏՄ-ն տրորել է որեւէ կարկառուն ՔՊ-ականի կամ նրա ազգականի բիզնես-կոշտուկը, սա էլ «մեծարգո վարչապետին» բողոքել է, դե, «մեծարգոն» էլ առաջարկել է «սեփական որոշմամբ» հեռանալ։ Խելքին մո՞տ վարկած է։ Միանգամայն, քանի դեռ պաշտոնական վարկած չկա։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հրաժարականի հայտարարության մեջ էլ ոչ մի պատճառ չկա, եւ դարձյալ կա շնորհակալությունների հրավառություն։ Միայն վերջում արդեն նախկին մարզպետ տիկինը «համեստորեն» գնահատում է ինքն իրեն՝ գրելով. «Իմ աշխատանքում որդեգրած անաչառությունը, արդարամտությունը, պետական մտածողությունը լիահույս եմ, որ հետայսու էլ կլինեն նշաձող Շիրակի մարզպետարանի համար»։ Ինքն իրեն գնահատական է տալիս հերիք չի, մի բան էլ դա համարում է նշաձող, որին պիտի ուրիշները ձգտեն։

Եվ միայն ԲՈԿ նախագահի հրաժարականն է, որ ոչ մի բարձրագոչ խոսքով ու շնորհակալություններով չուղեկցվեց (համենայն դեպս մենք նման հայտարարությունների չենք հանդիպել), թեեւ պատճառներն էլ հայտնի չեղան։

Կարեն Քեռյանին ճանաչողները նրան բնութագրում են իբրեւ պարկեշտ մարդ եւ հրաշալի գիտնական։ Կարծում եմ, նման գնահատականը բավարար է հասկանալու համար, թե ինչու է հրաժարական տվել։ Պարկեշտ մարդիկ այս իշխանությունում հարգի չեն։ Նրանք սկզբում մտածում են, թե կկարողանան ինչ-որ բան փոխել, սակայն բախվում են պատի եւ հրաժարական տալիս։ Քեռյանի դեպքում, ենթադրում եմ, ԿԳՄՍ նախարարության նոր ղեկավարության բետոնադեմ պատին է բախվել։

Ահա այսպես, «ժողովրդավարության բարձրագույն լիգայում խաղացող» երկրում այս շաբաթ հրաժարականների շքերթ էր, առանց պատճառաբանությունների, բայց շնորհակալությունների հրավառությամբ։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պարզվել է Լաչինի միջանցքն արգելափակած «բնապահպաններից» ոմանց ինքնությունը
հաջորդը
Ինչու է Չինաստանն ավելացնում Ռուսաստանի հետ առեւտրի ծավալները․ JB Press

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Անվանափոխության այլընտրանքն «Արմենիա»-ի գործունեության դադարեցումն էր

    21:20 | 21.03.2023
  • Տեղանքում մոլորված զինծառայողը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ...

    20:19 | 21.03.2023
  • Զերծ մնալ լրացուցիչ սպառնալիքներ ստեղծող արկածախնդիր նախաձեռնություններից

    19:27 | 21.03.2023
  • «Գոյ» թատրոնի թատերախումբը պայքարելու է մինչեւ վերջ, ընդհուպ՝...

    14:40 | 21.03.2023
  • 63 ընտանիք Կարմիր խաչի միջոցով պարզել է հարազատների...

    13:39 | 21.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 3

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    «Սեփական ուժի» ալիեւյան առասպելը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Դկտ   Փտր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա