• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Պարզվել է Լաչինի միջանցքն արգելափակած «բնապահպաններից» ոմանց ինքնությունը

aliq 21:57 | 26.01.2023
aliq 21:57 | 26.01.2023
Lachin road closed

«Առաջինի լրատվական ալիք»-ն ուսումնասիրել եւ հրապարակել է դեկտեմբերի 12-ին Բերձորի միջանցքը փակած որոշ ադրբեջանցիների պարզաբանված տվյալները, ինչպես նաեւ ճանապարհի փակման գործընթացին այս կամ այն կերպ առնչվող Ադրբեջանում գործող ոչ կառավարական ՀԿ-ների ցանկը: Այսպես՝ միջանցքի փակման ակցիան համակարգում է Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների պետական աջակցության գործակալությունը, որի գործունեությունը, իր հերթին, համակարգում է Ադրբեջանի՝ 11 անդամից բաղկացած Վերահսկող խորհուրդը, որը նշանակում է Ադրբեջանի նախագահը: Վերահսկող խորհրդի 8 անդամ իրենց հերթին նշանակվում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ­ներից, իսկ 3-ը՝ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց թվից:

Նշված ակցիայի լուսաբանման եւ տարածման գործընթացը համակարգում են Ադրբեջանի մեդիայի զարգացման գործակալությունը եւ Ադրբեջանի մամուլի խորհուրդը, իսկ կամավորների աշխատանքը համակարգում է Ադրբեջանի կամավորական կազմակերպությունների միությունը: Ակցիային առնչվող ոչ պետական կազմակերպությունների ցուցակը պայմանականորեն բաշխված է 6 խմբի, որպես կազմակերպություններ ներառված են 139 ՀԿ-ի, երիտասարդական 43 նախաձեռնության, 13 կամավորի (волонтер), հանրային խորհրդի 9 կազմա­կեր­պության, 4 կուսակցության, այդ թվում՝ իշխող «Նոր Ադրբեջան»-ը, եւ պետական մեկ հաստատության՝ կրոնական հաստատությունների հետ աշխատող պետական կոմիտեի անվանումները:

Ուսումնասիրվել են նաեւ վերոնշյալ ակցիայի մասնակիցների վերաբերյալ տեղեկությունները: «Առաջինի լրատվական ալիք»-ը հրապարակել է այսպես կոչված 507 «բնապահպանների» անուն-ազգանունները, պաշտոնը, առնչությունը պետական-հասարակական կառույցներին, ինչպես նաեւ նրանց երկու կամ երեք անձնական լուսանկարներ: Մասնակիցների գերակշիռ մասը լրագրողներ եւ հասարակական կազմակերպությունների անդամներ են, նրանց թվում են նաեւ Բաքվի պետական համալսարանի դասախոսներ եւ ուսանողներ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսական աշխատաշուկայում IT ոլորտի մասնագետների թափուր հաստիքներ կան
հաջորդը
Հրաժարականներ՝ շնորհակալությունների հրավառությամբ

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ադրբեջանցիները կրակել են Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ

    15:18 | 30.03.2023
  • Գագաթնաժողովում ընդունված հռչակագրին Հայաստանը միացել է վերապահումով

    14:36 | 30.03.2023
  • Ռուս-ուկրաինական պատերազմը կհարվածի ընթացիկ տարվա գլոբալ տնտեսական աճի...

    14:06 | 30.03.2023
  • Ադրբեջանի զինուժը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին

    13:25 | 30.03.2023
  • Օ, սպորտ, դու խաղաղությո՞ւն ես

    19:23 | 29.03.2023

ընտրանի

  • 1

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 2

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 3

    Ղարաբաղյան պոեմ

  • 4

    Լրագրողներից փախչող ապագա ՄԻՊ-ը

  • 5

    Արեւմուտքը տարբեր հիմքեր կգտնի, որ ՀՀ-ի օգտին ընդունված...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Դկտ   Փտր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա