• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Պաշտոնական ապատեղեկատվությունը եւ մեդիայի նկատմամբ աճող ագրեսիան

aliq 17:45 | 27.01.2023
aliq 17:45 | 27.01.2023
image

Առօրյայում, հատկապես որեւէ կարեւոր իրադարձության ֆոնին, հաճախ ենք լսում կոչեր, որ պետք է հետեւել միայն պաշտոնական լրահոսին։ Սակայն արդյո՞ք պաշտոնական լրահոսը միակ ճշմարտացի եւ վստահելի տեղեկատվության աղբյուրն է, որին կարելի է կուրորեն հավատալ։

Նախ հարկավոր է հասկանալ, թե որն է պաշտոնական լրահոսը, եւ ովքեր են ձեւավորում այն։ Ցանկացած տեղեկություն, որը հաղորդում են պետական կառույցները, գերատեսչությունները, պետական այրերը հրապարակային որեւէ եղանակով՝ տպագիր, բանավոր, առցանց կամ ընդունելի այլ միջոցով, համարվում է պաշտոնական տեղեկատվություն։

Պաշտոնական լրահոս ձեւավորողը մեծ մասամբ հենց իշխանությունն է, որը, անկախ այն հանգամանքից, թե որքան ժողովրդավար է, միեւնույնն է, ձգտում է հնարավորինս դրական լույսի ներքո ներկայացնել իր գործունեությունը եւ շատ հազվադեպ կարող է մատնանշել սեփական թերությունները։ Մեդիայի իրական գործառույթը հենց այդ թերությունները կամ դիտավորյալ թաքցրած տեղեկությունները բացահայտելն ու հանրությանը հայտնելն է։

Շարունակաբար կրկնելով «հետեւել միայն պաշտոնական լրահոսին» արտահայտությունը՝ հասարակության շրջանում մեդիայի նկատմամբ անվստահություն, նույնիսկ որոշակի ագրեսիա է առաջանում։ Այսպիսի միջավայր ձեւավորելուց հետո պետական մարմինները հայտնվում են հարմարավետության որոշակի գոտում՝ գիտակցելով, որ մարդիկ անվերապահորեն հավատում են իրենց տրամադրած տեղեկությանը, իսկ մեդիայի հեղինակությունն աստիճանաբար նվազում է։

Պաշտոնական լրահոսում ապատեղեկատվության անբաժան մասը մանիպուլյացիաներն են։ Հատկապես երբ խոսքը վերաբերում է թվեր պարունակող տեղեկությանը, այստեղ կարելի է մի քիչ չափազանցել տվյալները կամ հակառակը՝ նվազեցնել, միեւնույնն է, քչերը կկասկածեն եւ բավարար ժամանակ կհատկացնեն այդ տեղեկությունը ստուգելուն։ Բարեբախտաբար, փաստեր ստուգող լրագրողները ե՛ւ կասկածամիտ են, ե՛ւ բավարար ժամանակ ունեն, ուստի այսօր ասել մի բան այն հույսով, որ աննկատ կանցնի, խելամիտ չէ։

Փորձելով նվազեցնել մեդիայի դերը՝ խախտվում է այն կարեւոր բալանսը, որը պետական կառույցներին հաշվետու է պահում։ Այսպիսով՝ խլելով տեղեկության տրամադրման մենաշնորհը՝ պաշտոնական լրահոսը ազատորեն կարող է տարածել ապատեղեկատվություն։

Նման իրավիճակ տեղծվել էր 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ։ Ապատեղեկատվության այդ օրերի հոսքը կարելի է պայմանավորել նաեւ այն հանգամանքով, որ այն, ինչ հանրայնացվում էր, լսարանի համար ցանկալի տեղեկություն էր, ուստի մարդիկ ավելի շատ էին հակված հավատալու դրան։ Այդ օրերին անգամ դաշտում եղած ամենավստահելի լրատվամիջոցներն արժանանում էին սուր քննադատությունների, եթե համարձակվում էին պաշտոնական լրահոսին հակասող որեւէ տեղեկություն հրապարակել։

Կարելի է պատկերացնել, թե ամեն ինչ որքան իդեալական կարող էր լինել, եթե բոլոր լրագրողները հավատային միայն պաշտոնական աղբյուրներին։ Պաշտոնավարող բոլոր անձինք, պետական ինստիտուտների բոլոր ներկայացուցիչները եւ նրանց հարազատները կունենային անբիծ կենսագրություն, երբեւէ օրինախախտումներ կատարած չէին լինի, եւ դա այնքան ժամանակ, մինչեւ մի օր լրատվամիջոցները չսկսեին հետաքննել ավելին, քան ասված է պաշտոնապես։ Հենց այսպիսի դեպքերի համար է, որ պետականամերձ անձինք նախօրոք փորձում են ապահովագրել իրենց՝ նսեմացնելով մեդիայի կարեւորությունը։

Սա ամենեւին չի նշանակում, որ պետք է հավատալ ցանկացած լրատվամիջոցի ցանկացած հրապարակմանը։ Նախորդ հոդվածներում արդեն իսկ անդրադարձել ենք, թե ինչպես կարելի է տարբերակել վստահելի եւ ոչ վստահելի բովանդակությունը։ Սա նաեւ չի նշանակում, որ պաշտոնական յուրաքանչյուր տեղեկություն ճշմարիտ չէ։ Ստանալու համար իրականության ամբողջական պատկերը անհրաժեշտ է համադրել եւ վերլուծել տարբեր աղբյուրներից եկած տեղեկությունը։

Այսօր որպես պաշտոնապես տարածվող ապատեղեկատվության եւ մանիպուլյացիաների տիպիկ օրինակ կարելի է նշել ռուս-ուկրաինական պատերազմը։ Հակամարտող կողմերից ոչ մեկը չի տրամադրում լիովին ճշմարիտ տեղեկություններ։ Հաճախ պատերազմական իրավիճակներում այս երեւույթի արդարացումն այն է, որ հակառակ դեպքում կարող է պետության շահերին վնաս հասցվել, մինչդեռ շարունակաբար կրկնվող կեղծիքը մարդկանց աստիճանաբար կտրում է իրականությունից ու թույլ չի տալիս ամբողջապես գիտակցել կատարվողը։

Հավասարակշռված տեղեկություն ընտրելն այնքան էլ հեշտ չէ, սակայն ինչպես ցանկացած կարեւոր արժեքի, դրան եւս պետք է պատասխանատվությամբ մոտենալ։ Ցանկալի չէ մեկը մյուսի հաշվին բացառել ինֆորմացիոն այս կամ այն աղբյուրը։ Լավագույն դեպքում դրանք պետք է համադրել եւ ինքնուրույն վերլուծություններ անել։

Ռիմա Գրիգորյան

Rima Grigoryan«Թվային կայուն միջավայրի ամրապնդումը Հայաստանում» ծրագիրն իրականացվում է DCN (Digital Communication Network)-ի եւ CRI (Civic Resillence Initiative)-ի կողմից Հայաստանում Լիտվայի դեսպանատան աջակցությամբ:

«Թվային կայուն միջավայրի ամրապնդումը Հայաստանում»
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կոչ ենք անում ամբողջությամբ ապաշրջափակելու Լաչինի միջանցքը․ ՌԴ ԱԳՆ
հաջորդը
ԵԽԽՎ-ի կոչը Բաքվին․ ազատել հայ գերիներին եւ բացել Լաչինի միջանցքը

Նման հոդվածներ

Խոսքի ազատությունը եւ ապատեղեկատվությունը

17:15 | 23.01.2023

Ապատեղեկատվությունն ընդդեմ հայաստանյան քաղաքացիական հասարակության

19:15 | 20.01.2023

Ովքե՞ր եւ ինչո՞ւ են տարածում ապատեղեկատվություն․ ովքե՞ր են...

14:30 | 17.01.2023

Ապատեղեկատվություն եւ պրոպագանդա

18:30 | 14.01.2023

Ինչպես տարբերել ճիշտ տեղեկությունը կեղծից

18:30 | 12.01.2023

Ապատեղեկատվության դեմ պայքարի միջոցները

15:00 | 10.01.2023

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել....

    22:14 | 30.03.2023
  • Լաչինում անցակետ ստեղծելու եռակողմ քննարկումներ չեն եղել. ՌԴ...

    20:06 | 30.03.2023
  • Ուկրաինային կփոխանցվի 12 դիզելային գնացք

    18:58 | 30.03.2023
  • Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում տրամադրող բուհերի ցանկը

    16:48 | 30.03.2023
  • Շրջափակման հետեւանքով Արցախն օրական կորցնում է առնվազն 1,9...

    15:59 | 30.03.2023

ընտրանի

  • 1

    Առերեսվել իրականությանը

  • 2

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 3

    Հայաստանակենտրոն մտածողությո՞ւն, թե՞ խայտառակ ձախողում․ Աշոտ Սարգսյան

  • 4

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 5

    Ղարաբաղյան պոեմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Դկտ   Փտր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա