• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Ադրբեջանը խախտել է բոլոր հնարավոր կոնվենցիաները․ ՄԱԿ-ի մանդատակիրներ

aliq 14:20 | 31.01.2023
aliq 14:20 | 31.01.2023
International Court of Justice

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի մանդատակիրները (անկախ փորձագետներ, հատուկ զեկուցողներ) հունվարի 27-ին հրապարակել են Ադրբեջանի իշխանություններին ուղղված նամակը, քանի որ Ադրբեջանին ուղղված իրենց հարցմանը սահմանված ժամկետում (60 oր) պատասխանն այդպես էլ չեն ստացել: Ադրբեջանին դիմել են արտադատական եւ կամայական սպանությունների հարցերով, Ֆիզիկական եւ հոգեւոր առողջության ամենաբարձր հասանելի չափանիշների  իրավունքի իրացման, Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքի ու պատժի, Կանանց եւ աղջիկների դեմ բռնության, դրա պատճառների եւ հետեւանքների վերացման հարցերով հատուկ զեկուցողները, ինչպես նաեւ Կանանց եւ աղջիկների դեմ խտրականության խնդիրներով զբաղվող աշխատանքային խումբը:

Կատարվածը կարելի է որակել «պատերազմական հանցագործություն»

Նամակն առնչվում է 2022-ի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ագրեսիայի ժամանակ հայ ռազմագերիներին խոշտանգումների եւ այլ դաժան վերաբերմունքի ենթարկելու, հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց արտադատական սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց դիերի խեղման ու պղծման, ինչպես նաեւ պատշաճ բուժօգնություն չտրամադրելու հետեւանքով հայ զինծառայողների մահվան դեպքերին։ Ըստ ՄԱԿ-ի մանդատակիրների՝ կատարվածը կարելի է որակել «պատերազմական հանցագործություն», քանի որ արձանագրվել են մարդու իրավունքների եւ միջազգային հումանիտար իրավունքի, մասնավորապես՝ 1949 թվականի Ժնեւի կոնվենցիաների կոպիտ խախտումներ: Նրանք հիշեցրել են, որ մարտական գործողությունների ընթացքում կամ դրա շրջանակում ռազմագերիների կամ քաղաքացիական անձանց սպանությունները, դիակների անարգանքը  խստիվ արգելված են միջազգային հումանիտար իրավունքով եւ համարվում են պատերազմական հանցագործություն:

Բաքուն հաշվի չի առնում նաեւ ՄԱԿ-ի մարմինների հանձնարարականները

Ադրբեջանը խախտում է նաեւ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի, Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի, Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիայի, Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի հիմնարար դրույթները: Ադրբեջանը, լինելով մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերի անդամ, կոպտորեն խախտում է դրանք եւ չի համագործակցում ՄԱԿ-ի մարդու իրավունքների ապահովումը վերահսկող այնպիսի կարեւոր մարմինների հետ, ինչպիսիք են մանդատակիրները՝ հատուկ զեկուցողներն ու անկախ փորձագետները: Ադրբեջանը նաեւ հաշվի չի առնում ՄԱԿ-ի մարմինների հանձնարարականները:

Փաստաթուղթը ստորագրած մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի մանդատակիրները խոր մտահոգություն են հայտնել ներկայացվող դեպքերի վերաբերյալ եւ Ադրբեջանին կոչ են անում ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դադարեցնելու նման խախտումները, կանխարգելելու դրանց կրկնությունը եւ ապահովելու ցանկացած անձի կամ անձանց պատժի կրումը, որոնք պատասխանատու են այս հանցագործությունների կատարման համար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԿՄԽՄԿ-ի միջոցով Արցախից 3 հիվանդ տեղափոխվել է ՀՀ բժշկական կենտրոններ
հաջորդը
Ուկրաինայի համար զենք կարտադրեն

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Իսրայելը հարձակվել է Դամասկոսի վրա

    16:04 | 31.03.2023
  • Դոնալդ Թրամփը կկանգնի դատարանի առջեւ

    15:38 | 31.03.2023
  • Թուրքիայի մեջլիսը քվեարկել է հօգուտ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը

    14:55 | 31.03.2023
  • Սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր...

    14:00 | 31.03.2023
  • Ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել....

    22:14 | 30.03.2023

ընտրանի

  • 1

    Հայաստանակենտրոն մտածողությո՞ւն, թե՞ խայտառակ ձախողում․ Աշոտ Սարգսյան

  • 2

    Առերեսվել իրականությանը

  • 3

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 4

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 5

    Ղարաբաղյան պոեմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Դկտ   Փտր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա