• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Կա՛նգ առ, հապաղի՛ր

Տիգրան Պասկեւիչյան 16:15 | 02.02.2023
Տիգրան Պասկեւիչյան 16:15 | 02.02.2023
Tsitsernakaberd

Իմ լավ բարեկամ Անահիտ Արամունի-Քեշիշյանը ՖԲ-ում մի գրառում էր արել, որով փորձել էր պատասխանել հեռուներում ապրող նրանց, «ովքեր Հայաստանում բնակվող հայությանը մեղադրում են դառն իրականության մեջ «քեֆեր» անելու» համար։

Անահիտը նշել էր ավելի քան տասը պատճառ, որը թույլ է տալիս մարդկանց «քեֆեր» անել, ու բոլոր այդ պատճառները հիմնավոր եւ արդարացի էին՝ մեկը երեխա է ունեցել, մյուսն ընտանիք է կազմում, երրորդի զավակը հաջող ավարտել է համալսարանը, չորրորդինը չեմպիոն է դարձել եւ այսպես շարունակ։

Որ Հայաստանն ու հայաստանցին չեն կարող մշտապես սուգի մեջ լինել, կարծում եմ, բոլորն են համաձայն։ Որ ինչ-որ բան տոնել-տոնախմբելը, նշել-զվարճանալը մարդկային կյանքի անբաժան բաղադրիչ է, դա էլ կասկածի տակ չի կարող դրվել։

Բայց կա երկու հարց։ Արդյո՞ք մենք իսկապես փնտրում ու գտնում ենք մեր ուրախությունն արտահայտելու ձեւեր, թե՞ պարզապես «քեֆ» ենք անում։ Եվ ուրախություն արտահայտելու անուրանալի իրավունքից օգտվելիս արդյո՞ք մտածում ենք այն իրավիճակի եւ պայմանների մասին, որոնցում ապրում ենք։ Այսինքն՝ փորձո՞ւմ ենք կանգ առնել, մի պահ հապաղել հասկանալու համար, թե որքանով է համընկնելի մեր «պոռթկումը» այլոց վշտի ու տառապանքի հետ։

Օհանավան գյուղի վանքը, բոլորը գիտեն, Վարդավառի ուխտատեղի է։ Փոքր ժամանակ անհամբեր սպասում էինք՝ երբ է այդ տոնը գալու, որ գնանք, ինչպես մայրս էր ասում՝ Հանավանք, ջրելու եւ ջրվելու, տեղի մեր ազգականների տներում գյուղական համով բաներ ուտելու։ Մի անգամ գնացինք, ու պարզվեց, որ վանքի հարեւան տանն այդ գիշեր մարդ է մահացել՝ 90-ին մոտ մի տատիկ։ Վարդավառը «ջրվեց»։ Հյուրընկալվեցինք ազգականներից մեկի տանը, թեթեւ նախաճաշեցինք ու վերադարձանք Երեւան։ Ի՞նչ եղավ մեզ, ոչի՛նչ։

44-օրյա պատերազմից հետո հայտարարված եռօրյա սուգի օրերին մեր լրագրողներին խնդրեցի լինել մայրաքաղաքի զվարճանքի վայրերում ու նկարագրել իրավիճակը։ Գրեցին, բերեցին։ Չհրապարակեցի, որովհետեւ գրեթե ամենուր քեֆ ուրախություն էր, այդ պահին ամոթ էր հրապարակելը։

Հուսով եմ՝ ոչ ոք չի կասկածում, որ մարդկանց բազմությունը հասարակություն դառնում է նաեւ (գուցե առաջին հերթին) կարեկցանքի եւ ապրումակցման շնորհիվ։

Մի ռեստորանատեր լրագրողին ասել էր՝ մարդիկ հունիսից բռոնյա (ամրագրում) են արել զալը (սրահը), էն ժամանակ շատ գիտեի՞ն, որ պատերազմ ա լինելու։ Եթե պատվիրատուն հասկանար իրավիճակի անհարմարությունն ու փորձեր հետաձգել հարսանիքը, շատ վստահ չեմ, որ ռեստորանատերն ընդառաջ կգնար եւ ուրիշ օր կգտներ կամ չգտնելով հետ կտար կանխավճարը։

Մենք, եթե հասարակություն ենք, շահի հասարակություն ենք, ոչ թե մտածումի, խոհի, կարեկցանքի, ապրումակցման։

Մի քանի անգամ գրել եմ, չեմ զլանում կրկնելուց. Ապրիլի 24-ին ոչ մի խանութ, ոչ մի սրճարան ու ռեստորան, ոչ մի փաբ ու կարաոկե չի փակվում։ Քաղաքը կանգ չի առնում, մարդիկ չեն հապաղում, եւ գուցե այդ պատճառով է մեր զոհերին հիշատակել-ոգեկոչելը դարձել զուտ սովորույթ։

Մի քանի տարի առաջ Ապրիլի 24-ին Լոս Անջելեսում էի։ Որոշեցի գնալ այնտեղ, ուր հավաքվում են հայերը։ Միջոցառումը դեռ չէր սկսվել, կողքս մի աղջիկ հեռախոսով էր խոսում, ասում էր՝ կյանք, ստեղ ենք, ջենըսայդ ենք սելեբրեյթ անում։ Այսինքն՝ ցեղասպանություն ենք տոնում։ Ճշգրիտ նույնը մի անգամ էլ Երեւանում եմ լսել։ Մի տղա ընկերոջն ասում էր՝ Ծիծեռնակաբերդ ենք բարձրանում, նա էլ երեւի հարցնում էր՝ ի՞նչ կա, սա էլ ասում էր՝ ո՜նց, արա, եղեռնու տոնն ա էսօր։

Լոսի այդ աղջիկն ու երեւանցի տղան գուցե չիմանան «նշել» եւ «տոնել» բառերի իմաստային տարբերությունը (հիշատակել, ոգեկոչելու մասին էլ չեմ խոսում), բայց նրանք չեն էլ փորձի հասկանալ, պարզել, որովհետեւ ծնված օրից ապրիլի 23-ի, 24-ի ու 25-ի միջեւ որեւէ տարբերություն չեն տեսել։

Ի դեպ, եռօրյա սգի օրերին զվարճանքի վայրերում «քեֆ» անող շատերը, կարծես բան էլ չի եղել, լրագրողին ասել էին՝ առավոտը գնացինք Եռաբլուր, մեր հարգանքի տուրքը մատուցեցինք, հիմա եկել ենք հանգստանալու։

Հարգանքի տուրքի եւ տժժալու միջեւ կանգ առնելու, հապաղելու, մտածելու, ներհայելու տարածություն եւ ժամանակ չի մնում։

Ծնունդ, կնունք, հարսանիք է, առաջինը խմում են «մեր հերոս տղերքի կենացը», պարտքը կատարած համարում ու սկսում տժժալ։ Եթե այդ կենացը չխմեն, ավելի անկեղծ չի լինի՞։ Չէ՛, զգում, հասկանում են անհարմարությունը եւ ուզում են իրենց «ազատ զգալ»։

Բայց վերադառնամ սկզբում հնչեցրած հարցիս՝ արդյո՞ք իսկապես փնտրում ու գտնում ենք մեր ուրախությունն արտահայտելու ձեւեր, թե՞ պարզապես «քեֆ» ենք անում։ Հարցիս հարցով պատասխանեմ՝ արդյո՞ք ուրախություն արտահայտելու միակ ձեւը ժամեր անց թափոնի վերածվելիք առատ սնունդն ու խլացուցիչ դեցիբելներով երաժշտությունն է, թե՞ պակաս ուրախություն չէ վշտի ու կարիքի մեջ գտնվողին կարեկից եւ օգնական լինելը։

Մի հարսանիքի ծախսով մի անտունի տուն կարելի է կառուցել։ Մի ծնունդի ծախսով մի հիվանդի կամ վիրավորի բուժում կարելի է ապահովել։ Մի կնունքի ծախսով կարելի է մի քանի տասնյակ քրիստոնյա հայրենակիցների նեղությունից դուրս բերել։

Չէ՛, մենք ուտում ենք մինչեւ կերկոխ լինելը, պարում ենք՝ երաժշտությունն անգամ չլսելով (խլացուցիչ դեցիբելները թույլ չեն տալիս), հագնվում ենք անհեթեթության աստիճանի ճոխ (ավելի հաճախ՝ անճաշակ), ցուցադրում մեր ոսկեղենն ու զարդերը՝ աչքի պոչով նախանձելով կողքինին, նվերներ ենք անում՝ դրանց մեջ գնից բացի ոչինչ չդնելով։ Էլ չեմ խոսում սեղանակից հարեւանիդ հետ պարզապես զրուցելու անհնարինության մասին։

Ու չենք փորձում կանգ առնել, հապաղել, մտածել, ներհայել, որ հասկանանք, թե չհետաձգվող ու չչեղարկվող ուրախության մեջ ինչու ենք այսքան տխուր ու դժբախտ։

Տիգրան Պասկեւիչյան

Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԿԽՄԿ աջակցությամբ հունվարին Արցախից Հայաստան է տեղափոխվել 95 մարդ
հաջորդը
Լուիս Բոնոն՝ Կովկասում բանակցությունների գծով Բլինքենի նոր խորհրդական

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Արցախ փաստահավաք խումբ ուղարկելու կոչ Բաքվին

    22:27 | 22.03.2023
  • Երասխի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է...

    21:42 | 22.03.2023
  • Սպիտակ տունը Բաքվին ու Երեւանին լարվածությունը թուլացնելու կոչ...

    21:28 | 22.03.2023
  • Հայկական կողմը զորք եւ զինամթերք չի տեղափոխել․ Արցախի...

    20:47 | 22.03.2023
  • Սյունիքում մոլորված զինծառայողը հայտնաբերվել է

    20:11 | 22.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 3

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 4

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

  • 5

    «Սեփական ուժի» ալիեւյան առասպելը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728  
« Հնվ   Մրտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա