• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վիրահայերը պահանջում են առանց քննության քաղաքացիության վերականգնում

aliq 16:16 | 04.02.2023
aliq 16:16 | 04.02.2023
Georgia passport

Ժամանակին Վրաստանի քաղաքացիությունից զրկված Վրաստանի ազգությամբ բազմաթիվ հայեր պահանջում են վերացնել քաղաքացիությունը վերականգնելու համար սահմանված վրաց լեզվի քննությունը:

Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝  Սամցխե-Ջավախեթիի մարզի Նինոծմինդայի եւ Ախալքալաքի բնակչության ավելի քան 94,8%-ը, «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի» (GRASS) տվյալներով, ազգությամբ հայ է։ «Փոքրամասնությունների հարցերի եվրոպական կենտրոնն» (ECMI) էլ փաստում է, որ վրաց լեզվին տիրապետում է այս մունիցիպալիտետների բնակչության միայն 12%-ը։ Տարածաշրջանում եկամտի հիմնական աղբյուրները անասնաբուծությունն ու կարտոֆիլագործությունն են։ Ըստ տարբեր վերլուծությունների՝ Ախալքալաքի եւ Նինոծմինդայի աշխատունակ տղամարդկանց ավելի քան 50%-ը մեկնում է արտագնա աշխատանքի, հիմնականում՝ Ռուսաստան։ Էթնիկ փոքրամասնություններով բնակեցված մյուս շրջանի՝ Քվեմո Քարթլիի բնակչությունը 511,2 հազար է: Էթնիկ առումով բնակչության 44,7%-ը վրացի, 45,1%-ը՝ ադրբեջանցի, 6,4 %-ը՝ հայ, 3,8 %-ը աբխազ, օս, ռուս, հույն, ուկրաինացի եւ քրդեր են:

Վրաստանի նախկին քաղաքացին իրավունք ունի մինչեւ 2024-ի դեկտեմբերի 31-ը դիմելու՝ քաղաքացիությունը վերականգնելու համար

Ֆինանսական սուղ պայմանները բարելավելու նպատակով 2000-ականներին ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելու համար շատ վրացահայեր Վրաստանի բազմաթիվ քաղաքացիների պես ձեռք են բերել ՀՀ  քաղաքացիություն (Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի, առանց վիզայի մուտքի ռեժիմ ունի ՌԴ-ի հետ) եւ ստիպված են եղել հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ մինչեւ 2018-ը Վրաստանի օրենսդրությամբ երկքաղաքացիություն չէր թույլատրվում: Այլ երկրի անձնագրի առկայությունը պարզվելու դեպքում տվյալ անձը ինքնաբերաբար կորցնում էր Վրաստանի քաղաքացիությունը։ Ներկայում Վրաստանի օրենսդրությունը թույլատրում է երկքաղաքացիություն՝ հնարավորություն տալով նաեւ նրանց, ովքեր տարիներ առաջ են կորցրել իրենց ծննդավայր երկրի քաղաքացիությունը՝ վրաց լեզվի, պատմության, Սահմանադրության մասին բազային քննություն հանձնելով։

Այլ երկրի քաղաքացիություն ստանալու պատճառով Վրաստանի քաղաքացիությունից զրկված Վրաստանի նախկին քաղաքացին իրավունք ունի մինչեւ 2024-ի դեկտեմբերի 31-ը դիմելու Վրաստանի պետական ծառայությունների զարգացման գործակալություն՝ Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու համար: Սեփական երկրի քաղաքացիությունից անակնկալ կերպով զրկված Վրաստանի քաղաքացիները տարիներ ձգվող հարցի լուծումը տեսնում են «Քաղաքացիության մասին» օրենքում վերոհիշյալ կետի ամրագրմամբ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ն առաջին անգամ ռուսական ակտիվներ է փոխանցել Կիեւին
հաջորդը
Ձեւով՝ արեւմտյան, բովանդակությամբ՝ ռուսական

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն