• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՆերքինՔաղաքականություն

Ձեւով՝ արեւմտյան, բովանդակությամբ՝ ռուսական

Գոռ Մադոյան 18:00 | 04.02.2023
Գոռ Մադոյան 18:00 | 04.02.2023
One way

Պետության եւ հասարակության համար ամենադժվար եւ առանցքային հարցը ուղենիշներն են, թե ուր ենք շարժվում եւ ինչ ենք ուզում։ Պակաս կարեւոր չեն նաեւ բարոյական չափանիշները, թե հասարակության համար ինչն է լավ, ինչը՝ վատ։

Մեր հասարակությունը թե՛ պատերազմից առաջ՝ նախորդ իշխանությունների ու վաղ շրջանի հեղափոխական Փաշինյանի օրոք, թե՛ պատերազմից հետո այդպես էլ չի կարողանում կողմնորոշվել իր գերակայությունների ու դրանցից բխող երկրորդական հարցերում։

Իշխանությունները, տուրք տալով պոպուլիզմին եւ ականջահաճո հռետորաբանությանը, մի օր ոչմիթիզական են, հայհոյում են Ալիեւին ու Պուտինին, հաջորդ օրը կառուցողական են, աղոթում են Բլինքենին ու Պուտինին, իսկ շաբաթվա վերջում զբաղվում են աղքատների ու կարիքավորների սուբսիդավորմամբ եւ ատեստավորմամբ։

Կառավարության ղեկավարը մի նիստում սոցապ նախարար է, մեկ այլում՝ էթիկայի եւ էսթետիկայի վարժապետ, երրորդում՝ մակրո ու միկրոտնտեսագիտության մագիստրոս, իսկ տոն օրերին՝ մարտնչող ֆիդայապետ՝ Աղբյուր Սերոբ կամ Գեւորգ Չավուշ։ Այսպես՝ ֆիդայապետության, սոցիալապետության եւ բարոյական խրատների արանքում մենք կորցնում ենք խաղաղության հասնելու հնարավորությունների տարիներ, կենտրոնանում ներքին էլեկտորատին սիրաշահելու վրա եւ բաց թողնում խնդիրներին բազմակողմանի եւ փոխկապակցված նայելու հնարավորությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա բարձրախոս հանդիսացող կառավարության անդամներն ու մերձիշխանական փորձագետները խոսում են խաղաղության օրակարգից, տարածաշրջանային երկխոսությունից ու կառուցողականությունից, բայց միաժամանակ, կարծես չցանկանալով կամ չտեսնելով հակասությունը, հրաժարվում են տարածաշրջանի առանցքային խաղացողներ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների մեջ մտնելուց։

Նրանք հասարակության ուղեղը լիցքավորում են նոր, փրկչական կարգո-կուլտով (տե՛ս՝ երկնքից փրկություն սպասելու ծեսերը), որը սակայն ուղիղ հակասության մեջ է բուն՝ երկիր ու պետություն կառուցելու դժվար, մաշեցնող, անշնորհակալ, ընտրողների շահագրգռման առումով ոչ պոպուլյար գործի հետ։
Օրինակ՝ խոսվում է կոռուպցիայի դեմ պայքարի, նեպոտիզմի ու խնամիապետության դեմ անհանդուրժողականության հանձնառության մասին, բայց լեգիտիմացվում են երկրի ազդեցիկ օլիգարխի եւ ԱԺ նախագահի մտերիմ ընկերությունն ու առերեւույթ կոռուպցիոն զվարճանքները Հունաստանում։ Ավելին՝ նույնով զբաղված է նաեւ ընդդիմությունը, երբ նախկին նախագահը ռուս օլիգարխների հետ հանգստանում է իտալական ծովափին։

Ստացվում է՝ սովորական մարդու մեջ ջնջվում են լավ ու վատի պատկերացումները, երբ բոլորը նույնականանում են, եւ գալիս է դրանից բխող կիսաճշմարտության, բայց իրականում՝ սխալական պատկերացումը, թե բոլորը վատն են, իսկ քաղաքականությամբ զբաղվելը (պրակտիկայում՝ քաղաքականությամբ հետաքրքրվելը) անբարոյական զբաղմունք։

Խոսվում է կոռուպցիայի դեմ պայքարի, «նախկինների» թալանածը հետ բերելու մասին, բայց միջազգային հեղինակավոր «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հրապարակում է կոռուպցիայի ընկալման համաթիվ 2022 զեկույցը, որտեղ տեսնում ենք, որ Հայաստանը հետադիմել է՝ 49 միավորից հասնելով 46-ի։ Ըստ մեթոդաբանության՝ եթե կոռուպցիայի ընկալման համաթիվը 50-ից ցածր է, դա արդեն համարվում է լուրջ հիմնախնդիր։ Այսինքն՝ կոռուպցիայի հարցով մենք արդեն նախկին բարքերի ջատագովն ենք։

Բայց կոռուպցիայի ընկալման հարցերը միայն ախտանշաններն են։ Դատական համակարգում նույն աղետն է։ Հայաստանի պատմության մեջ ամենաշատ քաղբանտարկյալներ դատած ու իշխանությունների որոշումները դակած Մնացական Մարտիրոսյանը նշանակվում է քրեական դատարանի նախագահ, նշանակվում է հայաստանյան պարամետրերով աստղաբաշխական աշխատավարձ ստացող ԲԴԽ անդամների կողմից, որոնք կոչված են հենց «մացոներին» հեռացնելու, զսպելու եւ համակարգից վռնդելու սուրբ գործին։

Թղթերի վրա ստեղծվում է նոր, բարենորոգ ՆԳ նախարարություն, բայց նախարար է նշանակվում հին համակարգի կարկառուն ներկայացուցիչը, որն իր բնույթով եւ էությամբ հակոտնյա է համակարգի վերափոխմանն ու աշխատանքային նոր տրամաբանության ստեղծմանը։

Խոսվում է բանակում աննախադեպ ռեֆորմների մասին, բայց դա ուղեկցվում է բացահայտ թալանով՝ գեներալների կողմից հողերի յուրացմամբ ու վաճառքով, 15 զինվորների մահով, դոլարային միլիոնատեր փոխնախարարների նշանակմամբ ու էլի անթիվ խնդիրներով։

Այսպիսի հարյուրավոր սինդրոմներ ու ցուցիչներ կան, որոնք խոսում են, որ այդ բոլոր ամպագոռգոռ հայտարարությունները միայն շղարշն են Հայաստանի «արեւմտյան» կողմնորոշման, որը իրականում մաքուր ձեւով ռուսական համակարգի՝ տարածաշրջանային, փափուկ տեսակն է։

Իսկ հակառակը չէր էլ կարող լինել։

Երբ տնտեսությունը հանձնված է Ռուսաստանին, բանակի վերնախավը՝ նույնպես, սահմանները՝ իրենց հերթին, մտավոր ոլորտը, աշխատանքի շուկան, ներդրումները, արտահանումը, ամեն ինչ՝ բոլոր առանցքային բաները, ապա արեւմտյան կողմնորոշման մասին խոսելն առնվազն ծիծաղելի է։ Մանավանդ որ պաշտոնական Երեւանը տարատեսակ պատճառաբանություններով՝ երբեմն իրական, երբեմն մտացածին, հրաժարվում է Ադրբեջանի (որը ուղիղ ձեւով պնդում են նույնիսկ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն) եւ Ռուսաստանի հետ բանակցություններից, հրաժարվում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար գործուն քայլեր ձեռնարկելուց (փաստացի աղոթելով, թե երբ մի եվրոպացի պատգամավոր մի բան կհայտարարի, որ սոցցանցերում «թղթեշերեփյան» օրգաստիկ ալիքներ հրահրվեն)՝ դե ֆակտո խորացնելով ստատուս քվոն, սառեցնելով իրավիճակը տարածաշրջանում, ամրապնդելով ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակը՝ դրանով կամա թե ակամա ջուր լցնելով Ռուսաստանի ջրաղացին, որի նպատակը հենց տարածաշրջանում նոյեմբերի 9-ի ստատուս քվոյի պահպանումն է։

Իսկ ստատուս քվոն չի ենթադրում խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որովհետեւ այդ դեպքում խաղաղապահների տեղակայումը տարածաշրջանում դառնում է անիմաստ։

Ի մի բերելով՝ ստացվում է, որ Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական քայլերը՝ համեմված պաթետիկ, հայրենասիրական ու սուվերենության մասին ներհայաստանյան քարոզով, ուղղակիորեն բխում են Ռուսաստանի տարածաշրջանային շահերից։ Դրան էլ զուգահեռ՝ Հայաստանում չեն արվում առանցքային ռեֆորմներ՝ ուղղված տնտեսության ազատականացմանը, կառավարման համակարգի փոփոխությանը, զսպումների ու հակակշիռների մեխանիզմների ստեղծմանը։ Դեռ հակառակը՝ վարչապետական կառավարումը հնարավոր ամեն ինչ կենտրոնացնում է իր ձեռքերում՝ անընդհատ հղում անելով ժողովրդի մանդատին։

Արդյունքում ունենում ենք պատերազմի ամենօրյա վտանգով ապրող, սոցիալական ներարկումներով հասարակությունից լոյալ բնակչություն ստեղծող, արտաքին, արեւմտյան գովազդային վահանակով մի կառավարում, որը միաժամանակ ներքին կառավարմամբ ու բարքերով գնալով ավելի է վերադառնում հին մեթոդներին ու տրամաբանությանը։

Ստանում ենք ձեւով արեւմտյան, բովանդակությամբ ռուսական-գավառական-ասիական կառավարում՝ դրանից բխող բոլոր ատրիբուտներով ու աղետներով։

Gor Madoyan
Գոռ Մադոյան

Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վիրահայերը պահանջում են առանց քննության քաղաքացիության վերականգնում
հաջորդը
Վահրամ Մարտիրոսյան. Հունգարական օրագիր-3

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Օ, սպորտ, դու խաղաղությո՞ւն ես

    19:23 | 29.03.2023
  • Ռուսաստանը մինչեւ 2025-ը կչեղարկի Հայաստանի հետ ռոումինգը

    18:38 | 29.03.2023
  • Ակտաու-Երեւան-Ակտաու չվերթեր՝ հինգշաբթի եւ կիրակի օրերին

    17:57 | 29.03.2023
  • Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին

    14:59 | 29.03.2023
  • Եթե Ադրբեջանը հարձակվի ՀՀ-ի վրա, չենք կարողանա միջամտել․...

    14:16 | 29.03.2023

ընտրանի

  • 1

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 2

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 3

    Ղարաբաղյան պոեմ

  • 4

    Լրագրողներից փախչող ապագա ՄԻՊ-ը

  • 5

    Արեւմուտքը տարբեր հիմքեր կգտնի, որ ՀՀ-ի օգտին ընդունված...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728  
« Հնվ   Մրտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա