• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Երկրաշարժից տուժածների թիվը կարող է հասնել 23 միլիոնի. ԱՀԿ

aliq 17:52 | 07.02.2023
aliq 17:52 | 07.02.2023
Turkey & Syria earthquake

Ըստ բրիտանական BBC գործակալության՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ Թուրքիայի հարավ-արեւելքում` Սիրիայի հետ սահմանի մերձակայքում, ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը կարող է աճել 8 անգամ: Ներկա դրությամբ զոհերի թիվը շուրջ 7000 է եւ շարունակում է աճել: Փրկարարները սառնամանիքի ու ձյան պայմաններում ողջ մնացածներին գտնելու նպատակով մանրակրկիտ ստուգում են փլվածքների կույտերը: Փետրվարի 7-ին Թուրքիայի Մալաթիա քաղաքում փլատակներից դուրս են բերել ավելի քան 20 ժամ մնացած 3 տարեկան մի աղջկա:

Եվրոպայում արտակարգ իրավիճակների հարցերով ԱՀԿ-ի ավագ մասնագետ Քեթրին Սմոլվուդը Ֆրանսպրեսին հայտնել է, որ զոհերի կամ վիրավորների թվի մասին նախնական զեկույցները, ցավոք, զգալիորեն ավելանում են երկրաշարժին հաջորդող շաբաթում։ Արտակարգ իրավիճակների հարցերով ԱՀԿ-ի ավագ մասնագետ Ադելհեիդ Մարշանգն իր հերթին հայտնել է, որ  կազմակերպության գնահատականներով՝ Թուրքիայում եւ Սիրիայում երկրաշարժից տուժածների թիվը կարող է հասնել 23 միլիոնի: Աշխարհի տարբեր երկրներ աջակցություն են ցուցաբերում որոնողափրկարարական աշխատանքներին՝ ուղարկելով մասնագետների խմբեր, փրկարար շներ եւ սարքավորումներ:

Արաբական սալը Անատոլիական սալի նկատմամբ տեղաշարժվել է մոտ 3 մետրով․ գիտնականներ

Իտալիայի երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի (INGV) նախագահ Կառլո Դոլիոնին հայտնել է, որ Թուրքիայի հարավում երկրաշարժը երկրաբանական տեղաշարժ է առաջացրել, որի հետեւանքով քարոլորտային սալերը երեք մետրով տեղափոխվել են։ «Արաբական սալը հյուսիս-արեւելք-հարավ-արեւմուտք ուղղությամբ մոտավորապես 3 մետրով տեղաշարժվել է Անատոլիական սալի նկատմամբ»,- Corriere della Sera պարբերականին ասել է փորձագետը: Գիտնականն ասել է, որ Թուրքիան, կարծես, տեղափոխված լինի դեպի հարավ-արեւմուտք։ Ըստ Դոլիոնիի՝ բեկվածքի ընդհանուր չափը առնվազն 150 կիլոմետր է, այդ ամենը տեղի է ունեցել մի քանի տասնյակ վայրկյանում։

Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 7-ին 3 ամսով արտակարգ դրություն է հայտարարել ավերիչ երկրաշարժերից տուժած երկրի 10 նահանգներում, որոնց ընդհանուր բնակչությունը մոտ 13 միլիոն է:

Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա եւ Թուրքիա

ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունը փետրվարի 7-ին փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա եւ Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետեւանքով տուժած շրջաններում անցկացվող որոնողափրկարարական աշխատանքներին: ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետությունից Սիրիա են մեկնել՝  29, Թուրքիա՝ 27փրկարար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ճապոնիան մտադիր է ՌԴ-ի հետ հաշտության պայմանագիր կնքել
հաջորդը
Վահրամ Մարտիրոսյան. Հունգարական օրագիր-5

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն