• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՆերքինՔաղաքականություն

Հողավաճառ գեներալներն ու ամենամարտունակ կոռուպցիան տարածաշրջանում

Գոռ Մադոյան 14:30 | 18.02.2023
Գոռ Մադոյան 14:30 | 18.02.2023
Seyran Ohanyan

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը օրերս ԱԺ-ում էր։ Դատախազը դիմել էր պատգամավորներին՝ զրկելու ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ներկայիս պատգամավոր գեներալ Սեյրան Օհանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից։

Ըստ դատախազության՝ Սեյրան Օհանյանի գիտությամբ եւ հովանավորությամբ 2009 թվականին օտարվել էր Երասխի զորամասը: Օտարվել էր կադաստրի օրենսգրքի խախտմամբ, երբ արգելվում էր նման գործարք։ Օտարվել էր մեկ այլ փառապանծ գեներալի՝ Յուրի Խաչատուրովի որդու՝ Գրիգորի Խաչատուրովի սանիկին։

Խաչատուրովի սանիկն էլ իր հերթին զորամասի գույքն ու հողը գրավադրում է բանկում եւ փողը փոխանցում Խաչատուրովին։ Այս ամենը գնահատված ու նկարագրված է Գլխավոր դատախազության մեղադրանքում։ Թվում է՝ պարզ, երկքայլանի սխեմա կոռուպցիայի ողջ շքեղությամբ, միաժամանակ թշվառությամբ։

Օհանյանը, սակայն, հրաժարվում է իր մեղքն ու պատասխանատվությունն ընդունելուց՝ հղում անելով գործի վաղեմության ժամկետին, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը սպասելիորեն հայտարարում է, որ Սեյրան Օհանյանը վատառողջ է։

Աստվածային շնորհով, թե նախախնամությամբ, ում դեմ քրեական հետապնդում է հարուցվում կամ միջնորդություն ներկայացվում, միանգամից հիվանդանում են. Սեյրան Օհանյանն էլ բացառություն չէ կարծես։ Թերեւս «Հայաստան» դաշինքում վառ են պահում «մեծ առաջնորդ» Ռոբերտ Քոչարյանի վատառողջության ավանդույթները՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդման շրջանից եկող։

Դառնանք մեր գեներալ «հողավաճառներին» եւ զորամասի օտարմանը։ Փաստորեն, 10 տարի բանակի ու անվտանգության քարոզ տանող Սերժ Սարգսյանի հովանու ներքո գեներալները զբաղված են եղել ՊՆ զորամասերի, գույքի ու հողի առքուվաճառքով, այն էլ՝ շուկայականից 7-8 անգամ ցածր գնով՝ այդ գործում օրենքի անտեսմամբ ու կոռուպցիոն շղթայում ներգրավելով կադաստրի կոմիտեին, ՊՆ-ին ու նոտարական ծառայությունը։

Եվ այդ ամենը, անշուշտ, չէր կարող համեմված չլինել հայրենիքի ու բանակի հանդեպ սիրո մասին վեհ ճառերով։

Գեներալները, որոնց կյանքի գործը, ուշքնումիտքը պետք է լիներ զինվորականի պատիվը, բանակի մարտունակության բարձրացումը, զորամասերի ու զինվորների կյանքի որակի բարելավումը, մարտական պատրաստվածությունը, զբաղված են եղել ամենասովորական ու ամենաիսկական առեւտրային գործունեությամբ։

Բանակն ու դրա գույքը, փաստացի, դրա ղեկավարության կողմից արժանացել են որբի գլխի ճակատագրի, որին խուզել է ով, երբ ու որքան ցանկացել է։

Պարզ առեւտրային գործունեությունը վեր դասելով սեփական պաշտոնեական պատասխանատվությունից՝ ամեն հունվարի ու մայիսի 28-ներին ճառել են բանակի ու զինվորի կենացներ։ Իսկ կենացներից ազատ ժամերին բանակի մարտունակությունը բարձրացնելու հստակ օրակարգով մասնավորեցվել է բանակի գույքը սեփական սանիկներին ու բարեկամներին, գրավադրվել այն բանկերում, բայց, ինչպես վայել է ամեն հայրենասերի, բոլորին համոզել են, որ գիշերուզօր չեն քնում՝ բանակը կարգի բերելու համար։

Կարելի է կարծել՝ «անմխիթար» վիճակում գտնվող զորամասը, «անպիտան» գույքը եւ «ամայի» հողերը օտարվել են բանակի շահերից ելնելով, իրենք էլ իբրեւ հայրենասեր գեներալիտետ՝ իրենց վրա են վերցրել այդ «անիմաստ» գույքի բեռը։

Իսկ եթե առանց ծաղրի, գործնականում բանակաշինությունը համարվել է ՊՆ ունեցվածքի «մասնավորեցման» անօտարելի մաս, իրենք՝ բանակի «հայրերը», վերցրել են «իրենց փայը»։ Արդյունքում ունենք վարկաբեկված բանակային ղեկավարություն՝ դրանից բխող հանրային մտայնության ծայրահեղություններով, թե չենք ունեցել բանակ ու պետություն։

Ունենք միլիոնատեր գեներալներ ու գնդապետներ, ունենք «վաղեմության ժամկետ երազող» պատգամավորներ, ունենք հիբրիդային շտաբային հեղաշրջումներ, ունենք այդ ամենը տեսած ու բարոյալքված բանակ ու հասարակություն։

Անմխիթար այս վիճակի միակ լուսավոր կետը, թերեւս, այս ահռելի ավգյան ախոռի փուլային մաքրումն է, բոլոր հնարավոր պատասխանատուներին մերկացնելն ու դատաիրավական գնահատական տալը՝ թեկուզ եւ կոնկրետ այս դեպքով առանց քրեական հետապնդման, բայց դատական վճռով ու հանրային պախարակմամբ։

Սրանք խրթին, անշնորհակալ, բայց եւ միաժամանակ կարեւոր քայլեր են՝ հասարակության ու պետության, հասարակության ու բանակի միջեւ վստահությունը վերընձյուղելու, անձեռնմխելիների ինստիտուտը վերացնելու, հասարակական նոր համերաշխություն եւ արդարության զգացում վերականգնելու համար։

Gor Madoyan
Գոռ Մադոյան

Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Չինաստանը ԱՄՆ-ին, ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին ՌԴ-ի հետ բանակցություններ սկսելու կոչ է անում
հաջորդը
Իրանը կշարունակի իր խաղաղ միջուկային ծրագիրը. Իրանի ԱԳՆ

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Անվանափոխության այլընտրանքն «Արմենիա»-ի գործունեության դադարեցումն էր

    21:20 | 21.03.2023
  • Տեղանքում մոլորված զինծառայողը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ...

    20:19 | 21.03.2023
  • Զերծ մնալ լրացուցիչ սպառնալիքներ ստեղծող արկածախնդիր նախաձեռնություններից

    19:27 | 21.03.2023
  • «Գոյ» թատրոնի թատերախումբը պայքարելու է մինչեւ վերջ, ընդհուպ՝...

    14:40 | 21.03.2023
  • 63 ընտանիք Կարմիր խաչի միջոցով պարզել է հարազատների...

    13:39 | 21.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 3

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    «Սեփական ուժի» ալիեւյան առասպելը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728  
« Հնվ   Մրտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա