• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Լեռնային Ղարաբաղի շրջափակումը պետք է անհապաղ վերացնել․ irishtimes.com

aliq 23:47 | 23.02.2023
aliq 23:47 | 23.02.2023
Varuzhan Nersesyan

«Լեռնային Ղարաբաղում հազարավոր կյանքեր են վտանգված, շրջափակումը պետք է անհապաղ վերացնել»,- հայտարարել էր Amnesty International-ը դեռ այս ամսվա սկզբին արդեն ավելի քան երկու ամիս շրջափակված երկրամասի վերաբերյալ։ Լաչինի միջանցքից 10 կմ-ից էլ պակաս հեռավորության վրա գտնվում է Հայաստանը, որը, եթե երթուղին ապաշրջափակվի, մի քանի ժամում կուղարկի առաջին անհրաժեշտության պարագաները:

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում խանութներն ու դատարկ շուկաները կվերաբացվեն, եւ գրեթե անհետացած մրգի ու բանջարեղենի հիմնական տեսականին նորից կհայտնվի վաճառքում։ Ընտանիքները կկարողանան հանգիստ շունչ քաշել, քանի որ այլեւս մանկական կաթնախառնուրդների եւ դեղամիջոցների պակաս չի զգացվի:
Ադրբեջանը, սակայն, մարդասիրական արձագանքի փոխարեն դեռ պարբերաբար անջատում է գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումները՝ մեծացնելով 120,000 բնակչության թշվառությունը: Ցրտաշունչ ձմեռն այդքան դաժան չէր թվա, եթե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իմանար, որ Լաչինի միջանցքը կրկին բաց է, եւ հարյուրավոր տոննա բեռներն ուղեւորվում են տարածաշրջան:

Մինչդեռ Լաչինի միջանցքը փակվել է բանտի դռների պես։ Դեկտեմբերի 12-ից ինքնահռչակ էկոցուցարարները շրջափակել են Լեռնային Ղարաբաղի՝ դեպի աշխարհ տանող միակ ճանապարհը։ «Բողոքի ակցիաները» ոչ այլ ինչ են, քան կազմակերպված հնարք, որը նախատեսված է տարածաշրջանի մեծամասնություն կազմող հայ բնակչությանը ստիպելու ընդհանրապես հեռանալ այնտեղից, ինչը նշանակում է էթնիկ զտումներ:

Շրջափակումն ակնհայտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունը, ըստ որի՝ Լաչինի միջանցքը մնալու է ռուս խաղաղապահների հսկողության տակ, իսկ Ադրբեջանը երաշխավորելու է քաղաքացիների, մեքենաների եւ բեռների անվտանգ տեղաշարժը։ Դեռ անցյալ ամիս Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ մշտական խորհրդում նշեց․ «Լեռնային Ղարաբաղի շրջափակումը առանձին դրվագ չէ, այն պետք է դիտարկվի որպես Ադրբեջանի համատարած եւ համակարգված քաղաքականության մի մաս, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանը: Անտանելի կենսապայմաններ ստեղծելով՝ Ադրբեջանը նպատակ ունի ստիպելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին լքել հայրենի հողը, լքել իրենց տները»:

Լեռնային Ղարաբաղում կա 30,000 երեխա, եւ ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ նրանց վիճակը վատթարանում է, քանի որ շատերը զրկված են ծնողական խնամքից:

Շրջափակումը թեւակոխում է երրորդ ամիսը, եւ վաղաժամկետ ենթադրություններ չպետք է անել: Շատ կարեւոր է, որ պահպանվեն Լաչինի միջանցքի վերաբացմանն ուղղված այլ երկրների կոչերը:
Շրջափակումը պատժում եւ անհարկի ճնշման է ենթարկում հազարավոր անմեղ մարդկանց: Այն Լեռնային Ղարաբաղի վրա դրված խեղդօղակ է, քանի որ սննդով, դեղերով եւ այլ առաջին անհրաժեշտության իրերով բեռնված շարասյուները Հայաստանի սահմանին կանգնած չեն կարողանում տեղ հասնել:

Շատ երկրներ, այդ թվում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, կոչ են արել անհապաղ վերաբացելու Լաչինի միջանցքը, եւ այդ գործընթացը պետք է շարունակվի: Եվրախորհրդարանի վերջերս ընդունած բանաձեւը կոչ է անում ապաշրջափակելու միջանցքը: «ԵՄ-ին ակտիվ միջոցներ ձեռնարկել եւ ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այլեւս Բաքվի գործողությունների պատանդ չլինեն»,- ասված է բանաձեւում:

Աշխարհը պետք է հստակ հասկացնի, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին եւ անվտանգության երաշխիքներին առնչվող հարցերը կարող են իրագործվել Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ երկխոսության միջազգային մեխանիզմի միջոցով։ Սակայն ոչ մի բանակցություն չի կարող հաջողության հասնել, քանի դեռ ակնհայտ ողբերգությունը շարունակվում է: Լեռնային Ղարաբաղի հարցը հրատապ է, եւ երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց ցեղասպանության մասին, «այլեւս երբեք» բառերն ասվում էին ամենայն լրջությամբ։

irishtimes.com

Վարուժան Ներսեսյան
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայերենը՝ շումերական տեքստերի վերծանման բանալի
հաջորդը
Ոտքի՛, «արդարադատության թաղամասն» է գալիս

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն