• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Ոտքի՛, «արդարադատության թաղամասն» է գալիս

Մեսրոպ Հարությունյան 11:30 | 24.02.2023
Մեսրոպ Հարությունյան 11:30 | 24.02.2023
house

Մեծ է գայթակղությունը մի երկու բառով պատասխանելու Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վերջին ֆեյսբուքյան գրառմանը, որի իմաստը դարձյալ Հայաստանի ներկա իրավիճակի ողջ մեղքը հայ ժողովրդի մենթալիտետի վրա բարդելն էր։ Գործընկերներս տարբեր լրատվամիջոցներում բավականին անդրադարձել եւ հստակ մատնանաշել են ամեն ինչի համար ժողովրդին մեղադրելու իշխանական ամուսնական զույգի, մեղմ ասած, դեմագոգիան։

Ինքս էլ կցանկանայի հակադարձել տիկնոջը՝ ասելով, օրինակ, որ Գերմանիան նման զարգացում է ապրել նաեւ այն պատճառով, որ ոչ մի վարչապետ չի ասել, թե իրենից առաջ դատարկություն է եղել, եւ ահա ինքը եկել է ամեն ինչ սկսելու իր՝ զրոյական կետից։ Եվ, իբր իր կետից սկսելու համար, չի ավերել ամեն ինչ։

Կասեի, որ Գերմանիայում ոչ մի վարչապետի կին, հանկարծակի գլխին թափված հնարավորություններից շլացած, չի մեկնել պայմանական Մոսկվա՝ սեփական դստեր ծնունդն այնտեղի էլիտար ռեստորանում նշելու։ Եվ վերջապես, կասեի՝ Գերմանիայի ոչ մի կանցլեր չի ների իր թիմակցին, եթե իմանա, որ նա որեւէ բիզնեսմենի հաշվին տժժացել է հունաստաններում։ Իսկ եթե թիմակցի եղբայրը հանկարծ հաղթի ճանապարհաշինական թենդերներում, չի ասի՝ «իսկ ինչ է, նրա եղբայրը աշխատելու իրավունք չունի՞»։ Այլ, ընդհակառակը, կասի՝ «այո՛, Ալենի եղբայրն էլ իրավունք ունի աշխատելու, բայց չպետք է հավակնի բյուջետային փողերով թենդերների…»։

Այնքան հակադարձելիք կա, բայց դե ասես-չասես, մեկ է, այդ տիկինը շարունակելու է իր կարծիքով հանճարեղ, իմ կարծիքով յոթերորդ դասարանցու շարադրություն հիշեցնող իր զեղումնաշատ գրառումները։

Շատ ավելի կարեւոր է անդրադառնալ փետրվարի 22-ին՝ այսպես կոչված «արդարադատության թաղամասի» կառուցման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, Նիկոլ Փաշինյանի արած հերթական ուտոպիստական հայտարարություններին։

Փաստորեն արդեն ակադեմիական քաղաքը կառուցել ենք, Գյումրիում «չոր նավահանգիստը» կառուցել ենք, հիմա էլ անցնում ենք հերթական «աննախադեպ» նախագծին՝ «արդարադատության թաղամաս» ենք կառուցում, որպեսզի՝ «…առաջինը՝ դատաիրավական համակարգի համար աշխատանքային պատշաճ, սոլիդ պայմաններ ստեղծվեն, այսպես ասած՝ առանց կցակառույցների տրամաբանության, երկրորդը՝ կալանավորված, դատապարտված անձանց իրավունքները պաշտպանվեն, և հնարավորինս արժանապատիվ պայմաններ ստեղծվեն նաև կալանքի տակ գտնվող անձանց, դատավարության կողմերի համար և այլն» (բառացի եմ մեջբերել, ըստ պաշտոնական հաղորդագրության):

Իսկ այս՝ իբր թե հիմնավորմանը հետեւում է եւս մի աշխարհացունց հայտարարություն՝ «Երևան քաղաքի փոքր կենտրոնից և ընդհանրապես կենտրոնից պետական կառավարումն ամբողջությամբ դուրս հանելու» մասին։ Ապա եւ հայտարարվում է դրա նպատակը՝ որպեսզի կառավարական այդ շենքերը տրվեն մասնավորի եւ բյուջեին եկամուտներ ապահովեն։

Հիմա հարց. արտաքին գործերի նախարարության նախկին շենքը արդեն քանի տարի մասնավորին է տրված, ինչքա՞ն եկամուտ է բերել բյուջեին։ Ոչինչ հայտնի չէ, մանավանդ՝ այդ շենքը կարծես անտերության է մատնված եւ ոչ էլ նորոգվում է։

Իհարկե, կարելի է կառավարման համակարգը կենտրոնից հանելու եւ «արդարադատության թաղամասից» բացի մի հատ էլ «կառավարական գյուղ» կառուցելու լիքը բարի նպատակներ թվարկել։ Բայց երբ նայում ես փաշինյանական դեգրադացիան՝ փողոցային պայքարից մինչեւ իրեն իշխանության բերած մարդկանցից կառավարական առանձնատնով, հարյուրավոր ոստիկաններով մեկուսանալը, անմիջապես հարց է առաջանում. իսկ գուցե այդ նախագծի նպատակը ոչ միայն թամանյանական թանկարժեք շենքերը վաճառելն է, այլ նաեւ հիմա էլ կառավարական հաստատությունները ժողովրդից մեկուսացնե՞լը։

Շատ կայֆ կլինի, քաղաքից դուրս «կառավարական գյուղ»՝ շրջապատված երեքտակ պարսպով, պարիսպների ամեն ակյունում հսկիչ աշտարակ՝ յուրաքանչյուրում առնվազն երկու ավտոմատավոր ու մի գնդացրորդ, իսկ մինչեւ առաջին պարիսպն էլ՝ մոտ 5 մետրանոց խրամառու։ Իսկը միջնադարյան ամրոց։ Դե, կամ էլիտար բանտ։ Թող մեկը փորձի այցելել որեւէ նախարարություն, առավել եւս՝ մոտենալ ու իր միտինգներով խանգարել կառավարության անդամների բազմազբաղ աշխատանքային իդիլիան։ Հա, բունկերն էլ միանգամից կարելի է այդտեղ կառուցել։

Իսկ եթե լուրջ, ապա՝ երբ քո երկիրը փաստացի պատերազմական վիճակում է, իսկ «քաղաքակիրթ» հարեւանդ ամեն րոպե կարող է նոր տարածքներ զավթելու հավակնություններով սահմաններում ագրեսիա սկսել, հերթական «ամայի սարը» գրավել, իսկ քո ռազմական ենթակառուցվածքներն այնպիսի խղճուկ վիճակում են, որ զինվորներդ գյուղական տնակում են ապրում ու զոհվում, ինչ-որ «արդարադատության թաղամաս» կամ «կառավարական գյուղ» կառուցելու իբր թե եկամտաբեր, իրականում անհեթեթ նախագծերով ժողովրդին կերակրելը առնվազն նույն ժողովրդին ծաղրի ենթարկել է նշանակում։

Այդքան փողը, որ պիտի ուղղվի այդ անիմաստ նախագծերին, կարելի է առաջնահերթ ուղղել երկրի պաշտպանունակության բարձրացմանը, սահմանների կահավորմանն ու ամրապնդմանը։

Էհ, ո՞ւմ եմ ասում։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լեռնային Ղարաբաղի շրջափակումը պետք է անհապաղ վերացնել․ irishtimes.com
հաջորդը
Չինաստանը ներկայացրել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման իր «խաղաղության պլանը»

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Աջակցում են՝ հասնելու համար համապարփակ եւ արդար խաղաղության

    16:42 | 24.03.2023
  • Հանուն ժողովրդավարության անցկացվելիք գագաթնաժողովին Հունգարիան չի հրավիրվել

    15:39 | 24.03.2023
  • ԱՄՆ 69 կոնգրեսականներ կոչ են արել դադարեցնելու ռազմական...

    14:53 | 24.03.2023
  • Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաների հարցով կոնֆերանս կանցկացվի

    13:04 | 24.03.2023
  • Իրանցի գեներալն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ...

    12:00 | 24.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 3

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 4

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 5

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728  
« Հնվ   Մրտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա