• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Անցյալը հետ չես բերի

Վահրամ Աթանեսյան 11:30 | 20.05.2023
Վահրամ Աթանեսյան 11:30 | 20.05.2023
Artsakh

Արթուր Թովմասյանը Արայիկ Հարությունյանին կոչ է արել ձեւավորել Պաշտպանության պետական կոմիտե։ Այսպես՝ առանց պաշտոնները նշելու եմ գրում, որովհետեւ նրանք քաղաքական նույն թիմից են, որ Արցախում ձեւավորվել է 2005 թվականին, միանգամից մտել խորհրդարանական ընտրությունների մրցապայքարի մեջ եւ հասել շատ տպավորիչ հաջողության՝ դառնալով Ազգային ժողովում երկրորդ ուժ։

Երկու տարի անց Արայիկ Հարությունյանը նշանակվեց վարչապետ եւ այդ պաշտոնում մնաց մինչեւ 2017 թվականը։ Սահմանադրական փոփոխություններից հետո նա ստանձնեց պետական նախարարի պաշտոնը, 2018-ի հունիսի 1-ին հրաժարական տվեց։

Այդ օրը Երեւանում էի, հարցազրույց էի տալիս Թաթուլ Հակոբյանին եւ ասացի, որ Արցախում պետք է առաջնահերթ հաղթահարել սահմանադրական ճգնաժամը։ Չգիտեմ՝ ում «հայտնագործությունն» է, բայց ստացվել է այնպես, որ եթե նախագահը հրաժարական է տալիս, կամ այդ պաշտոնը մնում է թափուր, լուծարվում է նաեւ Ազգային ժողովը, իսկ եթե խորհրդարանն է արձակվում, ապա նախագահն էլ պետք է հրաժարական տա։

2017-ին, երբ այդ «նոու-հաուն», որ իրականում «դանդաղ գործողության ական» էր, ներդրվում էր, Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցությունը խորհրդարանում առաջին քաղաքական ուժն էր, բայց լռելյայն ենթարկվեց «խաղի կանոններին»։ Թեեւ մինչ այդ պաշտպանում էր խորհրդարանական կառավարման անցնելու տարբերակը։

Այսօր Արթուր Թովմասյանն ասում է, որ «90-ականներին Պաշտպանության պետական կոմիտեն է փրկել Արցախը»։ Որտեղից է այս «մոլորությունը»՝ մանրամասնելու իմաստ չկա։

Պետք է միայն հիշեցնել, որ ՊՊԿ-ն Ստեփանակերտում ոչինչ անել չէր կարող, եթե Երեւանում չունենայինք քաղաքականապես հաստատակամ, պրոֆեսիոնալ եւ միջազգային դրությանը լիովին ադեկվատ իշխանություն։ Ի դեպ, միակը, որ կառավարության կազմում ուներ Արցախի հարցերով «նախարարություն»՝ Հատուկ ծրագրերի պետական կոմիտե, որ կես-քաղաքացիական, կես-ռազմականացված կառույց էր։ Ավելին չասեմ։

Ի՞նչ պետք է անի ՊՊԿ-ն, եթե Արայիկ Հարությունյանը վերցնի եւ իրականացնի Արթուր Թովմասյանի առաջարկած գաղափարը։ Չկա Երեւան-Ստեփանակերտ ո՛չ ցամաքային, ո՛չ օդային ուղղակի հաղորդակցություն, Արցախում ռուս խաղաղապահներն են, Աղդամում՝ ռուս-թուրքական «մոնիտորինգային կենտրոնը», որտեղից օդ բարձրացող ԱԹՍ-ները դիտարկում են ցանկացած տեղաշարժ։ Չխոսած Շուշիի մասին, որ «ցերբերի» պես հսկում է Ստեփանակերտը։ Ի՞նչ կարող է անել ՊՊԿ-ն, որ չի անում կամ չի կարողանում անել նախագահը, նրան ուղղակիորեն ենթարկվող կառավարությունը։

Արթուր Թովմասյանն ունի՞ այս հարցի պատասխանը։

Ստեփանակերտում եկել է անկեղծության պահը։ Քաղաքական «կռուտիտներն» այլեւս, ինչպես ղարաբաղցին է ասում, «եղանակ չեն նվագում»։ Մարդիկ գործնական լուծումների սպասում ունեն։ Իսկ որեւէ «ճեղքում» իրերի ներկա դրությամբ անհնար է։ Իշխանության խնդիրն է՝ խորքային վերլուծությամբ գնահատել ճգնաժամը եւ կայացնել պատասխանատու որոշում։ Դժվար է, ծանր է, անտանելի է, բայց դա նրա «խաչն» է։ Վերջին օրերի ներքաղաքական «խմորումներից» տպավորություն է ստեղծվում, թե քննարկվում է «կոլեկտիվ պատասխանատվության» անցնելու ինչ-որ տարբերակ։

ՊՊԿ ստեղծելու առաջարկը, կարծես, «ինքնաապահովագրվելու» ենթատեքստ ունի։ Այսինքն՝ «նաեւ դա փորձեցինք, բայց դարձյալ չստացվեց»։ Բայց մի՞թե նախագահը, Ազգային ժողովը եւ կառավարությունը չեն կարող արժանապատվորեն «դիմավորել անկեղծության պահը» եւ ներկայացնել մի ընդհանուր պլատֆորմ, իրավա-քաղաքական հայեցակարգ՝ համադրելով իրավիճակի հաղթահարման այն ծրագրերը, որ ներկայացնում են Սամվել Բաբայանը եւ Ռուբեն Վարդանյանը։

Ինչն է խանգարում, որ Ստեփանակերտն ունենա կոնսենսուսային, բայց գործող նախագահին պատվիրակված պատասխանատվություն՝ անհասկանալի է։ Իսկ ժամանակն անողոքաբար «սպառվում է», եւ մենք մոտենում ենք ճակատագրական եզրագծին։ Առջեւում անդո՞ւնդ է․․․

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մտքերի կառուցողական փոխանակում՝ միտված տարաձայնությունների լուծմանը. ՀՀ ԱԳՆ
հաջորդը
Արգելվել է դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների ներմուծումը
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Սյունիքում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսություն կբացվի

    15:34 | 28.05.2023
  • Բաքվի դատարանը կալանավորել է առեւանգված հայ զինվորականներին

    14:45 | 28.05.2023
  • ՌԴ–ն հույս ունի` կողմերին կհաջողվի խաղաղության պայմանագիր կնքել....

    19:06 | 27.05.2023
  • ՌԴ-ից Ֆինլանդիա ռեկորդային ներգաղթ է արձանագրվել

    15:47 | 27.05.2023
  • Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ քննարկումները հանգեցրին պատերազմի. Քիսինջեր

    13:41 | 27.05.2023

ընտրանի

  • 1

    Անշարժ գույքն առանց պայմանագրի վարձակալության տվողները կարող են...

  • 2

    Շատ ուսուցիչներ ձախողվում են

  • 3

    Մի հանցագործության անատոմիա

  • 4

    Բաքվի դատարանը կալանավորել է առեւանգված հայ զինվորականներին

  • 5

    Սյունիքում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսություն կբացվի

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Ապր    

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա