• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանին միայն հռետորաբանությամբ պատասխանելը հետ կմղի նաեւ խաղաղությունը. Մայքլ Ռուբին

aliq 21:11 | 16.06.2023
aliq 21:11 | 16.06.2023
Michael Rubin

Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինն իր հոդվածում անդրադարձել է Երասխում օրերս տեղի ունեցած միջադեպին: Ըստ վերլուծաբանի՝ մետալուրգիական գործարանի վրա  չհրահրված հարձակումն ընդգծում է երկու իրողություն: Առաջինն, ըստ նրա, այն է, որ հակառակ Պետքարտուղարության այն հավաստիացմանը, թե Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար Ադրբեջանը հրաժարվել է ռազմական գործողություններից, այնուամենայնիվ, շարունակում է օգտագործել իր զինուժը՝ ահաբեկելու նպատակով: Երկրորդն այն է, որ Ադրբեջանը կարող է որպես պատրվակ օգտագործել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հակասությունները, սակայն նրա թիրախը բուն Հայաստանն է։ «Երասխը Հայաստանի տարածքն է, որը պաշտոնապես չի վիճարկվում ոչ մի երկրի կողմից»,- գրում է Ռուբինը՝ հիշեցնելով նաեւ Ջերմուկի վրա Բաքվի հարձակումը եւ ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի տարածքի որոշ հատվածների բռնազավթումը:

Վերլուծաբանը նաեւ քննադատում է ԱՄՆ պետքարտուղարությանը, որի հնչեցրած մտահոգությունները «հակասում են ԱՄՆ օրենսդրությանը, որն արգելում է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը ռազմական հավակնություններ ունի»: Մայքլ Ռուբինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ է անում չեղյալ համարել «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումից հրաժարումը եւ անհապաղ դադարեցնել ամեն տեսակի ռազմական եւ ոչ մարդասիրական օգնություն Ադրբեջանին: Հակառակ դեպքում, ըստ ամերիկացի վերլուծաբանի, դա կնշանակի, որ նախագահ Բայդենը եւ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «շահագրգռված չեն պաշտպանել ամերիկյան շահերը, ամերիկացիների կյանքը կամ ենթարկվել ամերիկյան օրենքներին»: «Միայն հռետորաբանությամբ Ադրբեջանին պատասխանելը եւ նրան հավաստիացնելով, որ շարունակական ագրեսիայի համար իրեն լուրջ հետեւանքներ չեն սպասվում, հետ կմղվի նաեւ խաղաղությունը»,- եզրափակել է վերլուծաբանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թուրքիայի այս կառավարությունը կավելացնի ճնշումը Հայաստանի վրա. Նելլի Մինասյան
հաջորդը
Թբիլիսին պատրաստ է կրկին միջնորդի դեր ստանձնելու

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն