• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Երասխում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

aliq 15:37 | 14.06.2023
aliq 15:37 | 14.06.2023
ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հունիսի 14-ին՝ 13:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմում տուժածներ չկան:

Ադրբեջանը Երասխում վիրավորել է օտարերկրյա 2 քաղաքացու

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ Ադրբեջանի ՊՆ-ն հունիսի 14-ին՝ 11:30-ի սահմաններում, ապատեղեկատվություն տարածելով, թե ՀՀ ԶՈՒ-ն իբր կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ստեղծելով տեղեկատվական հիմք, 10-15 րոպե անց՝ 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է օտարերկրյա 2 քաղաքացի: Գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆն ու Միրհասան Սահաջանն են:

Ըստ Առողջապահության նախարարության ավելի ուշ տարածած հաղորդագրության՝ մետալուրգիական գործարանի թիրախավորման հետեւանքով վիրավորում ստացած Հնդկաստանի երկու աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Արարատի ԲԿ-ի վիրաբուժական բաժնի վարիչ Արթուր Ներսիսյանը հայտնել է, որ ադրբեջանական կրակոցներից վիրավորում ստացած հնդիկների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ «Վիրահատությունը լավ է անցել, սակայն անզգայացումից դեռ չեն արթնացել»,– նշել է բժիշկը։ Նա հավելել է, որ երկուսն էլ բեկորային վիրավորում էին ստացել կրծքավանդակի հատվածում։ Վիրահատության ժամանակ բեկորները հեռացվել են։ Թե վիրավորներն ինչքան կմնան հիվանդանոցում,դեռ հայտնի չէ։ Բժշկն ասել է, որ դա ցույց կտա առաջիկա երկու օրվա դինամիկան։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ սահմանամերձ վայրեր եւ Արցախ չմեկնելու հորդոր
հաջորդը
Մարդատար ավտոմեքենաների 53 %-ն արտադրվել է ավելի քան 20 տարի առաջ
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Ալիեւը կընդունի դիտորդական առաքելությանը. ԱՄՆ Պետդեպ

    23:38 | 26.09.2023
  • 105 քաղաքացիների ճակատագիրն անհայտ է. Արցախի ՄԻՊ

    22:58 | 26.09.2023
  • Հետագա ռազմական գործողություններ չեն լինի. Ալիեւը՝ Բլինքենին

    22:04 | 26.09.2023
  • Արցախից 125 աճյուն է տեղափոխվել Հայաստան. Անահիտ Ավանեսյան

    21:56 | 26.09.2023
  • Ադրբեջանն ուզում է բանտարկել Քոչարյանին, Սարգսյանին, Հարությունյանին…

    21:40 | 26.09.2023

ընտրանի

  • 1

    Ժիրայր Լիպարիտյանի կանխատեսումը | 1 սեպտեմբեր, 2020

  • 2

    Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

  • 3

    Մեր ընտանիքներն Արցախում սարսափելի վիճակում են

  • 4

    377 տեղահանված քաղաքացի հասան Հայաստան․ ՀՀ կառավարություն

  • 5

    ՀՀ-ում հաստատվել ցանկացող արցախցիներին կտեղափոխեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մյս   Հլս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա