• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Կառուցվում է Կապսի ջրամբարը

Աննման Մինասյան 16:45 | 10.08.2023
Աննման Մինասյան 16:45 | 10.08.2023
Կապսի ջրամբարի կառուցում

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Շիրակի մարզում Կապսի ջրամբարն է կառուցում: Ջրամբարի կառուցումը վերսկսելու անհաջող փորձեր եւ խոստումներ շատ են եղել: Որ այս անգամ կկառուցվի, մարդիկ չէին հավատում:

1980-ականների կեսից մեկնարկած, 1993-ին դադարեցված շինաշխատանքները վերսկսվել են այս տարվա մայիսից:

Ծրագրի ընդհանուր բյուջեն 95.2 մլն եվրո է: Արդեն անհաս երազանք դարձած ջրամբարը կառուցելու համար Կառավարությունը KFW բանկից 68.5 մլն եվրոյի վարկ է վերցրել, մնացած 26.7 մլն եվրոն էլ ինքն է տրամադրել։ Սակայն լրացուցիչ՝ մոտավորապես 20-25 մլն եվրո կպահանջվի։

Բացի այդ՝ հինգ միլիարդ դրամ էլ Կառավարությունը հատկացրել է կառուցվելիք ջրամբարի տարածքում գտնվող Ջրաձոր համայնքը «տեղափոխելու» նպատակով. 340 ջրաձորցիների համար հարեւանությամբ նոր գյուղ է կառուցվելու:

Կապսի ջրամբարի կառուցողը չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ» ընկերությունն է, որն ամբողջ աշխարհում ջրամբարներ կառուցելու մեծ փորձ ունի:

Վան Ջու ՑյանՉինական ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Վան Ջու Ցյան ասում է՝ 34 ամիս ժամանակ ունեն, մինչեւ տարեվերջ հողահարթեցում կանեն, ձմեռն էլ չեն հանգստանա. թունելային աշխատանքներն են անելու: 34 ամիսը, սակայն, առաջին փուլի համար է նախատեսված, երկրորդի համար հստակ ժամկետներ չկան: Առաջին՝ հիմնական ու ամենածավալուն փուլով 25 մլն խորանարդ ծավալով ջուր է կուտակվելու, երկրորդով 60 մլն խորանարդի կհասցվի:

Առաջին փուլի ավարտից հետո շուրջ 17 հազար հեկտար հողատարածքի ոռոգման ջուր կհասցվի, 2280 հեկտար հողատարածքի մեխանիկական ոռոգումն էլ կարվի ինքնահոս եղանակով՝ տարեկան խնայելով 1.3 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։

Եթե ժամանակից առաջ ընկնենք եւ ենթադրենք, որ երկրորդ փուլն էլ կավարտվի, հնարավորություն կստեղծվի Շիրակի մարզի ոռոգելի հողատարածքներն ավելացնելու եւս 920 հեկտարով: Անգամ հարեւան Արագածոտնի մարզին կօգնենք. ինքնահոս եղանակով ոռոգելի կդարձվի Թալինի տարածաշրջանի շուրջ 6600 հեկտար հողատարածք:

Կապսի ջրամբարի կառուցումՇիրակի մարզում ջրային ռեսուրսների պակասի եւ եղածը անտեղի վատնելու խնդիրներին «Ալիք Մեդիան» կանդրադառնա առաջիկայում:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նոր գիծը եռակի կմեծացնի ՀՀ-ի եւ Իրանի միջեւ էլեկտրաէներգիայի սնուցման թողունակությունը
հաջորդը
Ղուրանն այրելուց հետո Շվեդիան՝ իսլամիստների ​​ահաբեկչության գլխավոր թիրախ
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Ընտրություն երկու վատթարագույնի միջեւ

    11:13 | 02.10.2023
  • Դիլիջանի թունելը գիշերը կփակվի

    10:40 | 02.10.2023
  • Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է Վագիֆ Խաչատրյանին

    10:30 | 02.10.2023
  • Սամվել Շահրամանյանը դեռ կմնա Ստեփանակերտում

    10:02 | 02.10.2023
  • Ռուսներն ուղեկցում են Արցախից տեղահանվածների վերջին խմբին

    09:51 | 02.10.2023

ընտրանի

  • 1

    Երբ Փաշինյանն է անկախության պայքարի առաջնորդը

  • 2

    Ամերիկահայ պրոֆեսորի շատ կարեւոր առաջարկը

  • 3

    Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

  • 4

    Ավետիս՝ Ավետ անունով․ Շիրակում ծնվել է առաջին արցախցի...

  • 5

    Ուժեղ լինելու օրինակ տանք. 44-օրյա պատերազմում զոհվածի քույր

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա