• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Մե՛նք ենք մեր սարերը» տեղափոխենք Հայաստանի սարերը

aliq 19:46 | 03.10.2023
aliq 19:46 | 03.10.2023
՝ «Մենք ենք՝ մեր սարերը» հուշարձանը Ստեփանակերտում

Ֆրանսիայում, ԱՄՆ-ում եւ Հայաստանում գործող «Բոլորը հանուն Հայաստանի» (AllForArmenia.org) կազմակերպությունը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը փրկելու գործնական քայլերի շուրջ համախմբվելու նախաձեռնությամբ:

Կազմակերպությունը նշել է, որ Արցախում ազգային ինքնության նշանը՝ «Մե՛նք ենք մեր սարերը», այլ կերպ հայտնի նաեւ որպես «Դեդո-բաբո», «Պապիկ-տատիկ», վիթխարի hուշարձան է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Լեռնային Ղարաբաղից հայերի լիակատար արտագաղթի եւ անհապաղ տարհանման անհրաժեշտության հետեւանքով արցախահայերի խորհրդանիշ հուշարձանը մնացել է ԼՂ-ում։ Այդ հանգամանքը խորապես անհանգստացնում է ԼՂ նախկին բնակիչներին, քանի որ «Պապիկ-տատիկ»-ն ընկալվում է Կովկասի լեռներում հայկական ազգային ինքնության նյութական մարմնավորումը:

«Բոլորը հանուն Հայաստանի» կազմակերպությունը համապատասխան մասնագետների է փնտրում՝ փորձելով հուշարձանն առանց մասնատման տեղափոխելու միջոց գտնել:

«Անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել հուշարձանը Ստեփանակերտից հանելու համար, քանի որ ժամանակը սուղ է: Սույն խնդրագիրը նպատակ ունի տեղ հասցնելու հուշարձանի փրկության օգտին հնչող ձայները եւ ցույց տալու, թե որքան մեծ նշանակություն ունի այն հանրության համար»,- նշված է հայտարարության մեջ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ֆրանսիան 12,5 միլիոն եվրո է հատկացնում Հայաստանին
հաջորդը
Արցախցիները կօգտվեն կապի անվճար ծառայություններից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • ԱԱԾ անվան շահարկումը՝ որպես զենք Սփյուռքի դեմ

  • “They Hated Us and Wanted to Send Us...

  • «Նա կարծում էր, թե կփրկի երեխային, բայց կորցրեց...

  • Իրական Հայաստան, իրական Լեհաստան. ինչո՞ւ է սահմանի պաշտպանությունն...

  • “She thought she would save the child, but...

ընտրանի

  • 1

    Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Դավիթ Իշխանյանին ռուս...

  • 2

    ԱԱԾ անվան շահարկումը՝ որպես զենք Սփյուռքի դեմ

  • 3

    Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

  • 4

    Անվադողերից՝ այլընտրանքային վառելիք

  • 5

    Հետաքրքիր առօրյա եւ անվճար հյուրասիրություն տարեցների համար

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն