• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Սիրտն ու դուռը բաց շիրակցին հազարավոր տեղահանվածների է ընդունել

Աննման Մինասյան 17:00 | 10.10.2023
Աննման Մինասյան 17:00 | 10.10.2023
Արցախից տեղահանվածներ

Շիրակի մարզը մինչ օրս ընդունել է բռնի տեղահանված շուրջ 4000 արցախցու:

Երբ սկսվեց տեղահանված մեր հայրենակիցների հոսքը դեպի Շիրակի մարզ, հոռետեսական կանխատեսումների պակաս չկար: Թե՛ համացանցում, թե՛ հանրային վայրերում «պղտոր ջրում ձուկ որսացողները» գուժում էին՝ աղետի պատճառած դեռ չսպիացած վերքերով, դեռեւս տնակներում ու սոցիալական վատ պայմաններում ապրող շիրակցին, մեղմ ասած, հազիվ թե գրկաբաց ընդունի ապաստան փնտրող հայրենակիցներին:

Արդեն փաստն ենք արձանագրում. շիրակցին ընդունեց, այն էլ ինչպես ընդունեց… Ջերմ, գրկաբաց, ի՛ր իսկ հարկի տակ: Անգա՛մ տնակներում եւ մեկսենյականոց բնակարաններում շիրակցին մի կտոր հացը կիսեց կարիքի մեջ գտնվող հարազատի հետ: Հոգեբաններն ասում են՝ մարդն ավելի կարեկից ու դիմացինին հասկացող է դառնում, երբ ի՛նքն է դրա միջով անցել: Շիրակցին գիտի՛, թե ինչ է բաց երկնքի տակ հայտնվելն ու կարեկցող մարդու կարիք ունենալը:

Զրուցում ենք բռնի տեղահանվածների տեղավորման եւ առաջնային կարիքները հոգալու նպատակով ստեղծված խմբերի անդամների հետ: Ասում են՝ ամենօրյա այցերի ընթացքում տեսնում են, որ Շիրակում հանգրվանածները զանգում են այլ մարզեր, հրավիրում իրենց հարեւաններին, ծանոթ-բարեկամներին, երբեմն զարմանքով պատմում, թե որքան լավ է Շիրակի մարզում:

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյան«Էլ ե՞րբ, եթե ոչ հիմա, էլ որտե՞ղ պետք է երեւար շիրակցու աղուհացով, հյուրընկալ լինելը: Օտարին ենք ջերմ ընդունում, էլ ուր մնաց մեր քույր ու եղբայրներին,- ասում է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը,- շիրակցին տեսակով հյուրընկալ է: Մեր դռները փակ չունեն: Հնուց է եկել. եթե մեր հյուրը գնալիս վերադառնալու ցանկություն չի հայտնում, ուրեմն հյուրընկալությունը ձախողված ենք համարում»:

Շիրակի մարզպետը մարզում հյուրընկալությունը ցայտուն բացահայտող տվյալներ է հաղորդում. այստեղ անհատույց տրամադրված կացարանների թիվն աննախադեպ է՝ ըստ բնակչության թվի: Միայն Արթիկում 314, Աշոցքում 116, Անիում 126, Ամասիայում 63 մարդ տեղակայվել է առանձնատներում ու բնակարաններում անհատույց, առանց հստակ ժամկետների: Շուրջ 200 մարդ էլ պետության տրամադրած կացարաններում է ապրում՝ Անիի սոցիալական թաղամասում, «Արփի լիճ ազգային պարկի» հյուրատներում, Գյումրու բժշկական կենտրոնի հարմարավետ մասնաշենքերում եւ այլ կառույցներում:

Մինչ այդ Լեռնային Ղարաբաղից տեղահանված եւ Շիրակի մարզ ուղեւորված մարդկանց Շիրակի մարզպետարանն էր հյուրընկալել: Մարզպետը պատմում է, որ հոգեբանական բարդ վիճակում էին հասնում, երբեմն էլ կորստի ցավից՝ բոլորից ու ամեն ինչից նեղացած: Այս դեպքում միայն առաջնային հրատապ կարիքները բավարարելուց եւ կացարան տեղափոխելուց բացի մարդկանց հետ առանձին շփվելու, նրանց լսելու կարիք կար: Մեկ գավաթ տաք թեյ, մեկ ջերմ խոսք, եւ մարդիկ զգում էին, որ ոչ թե հյուր են, այլ իրենց տանն են:

Մեզ հետ զրուցող տեղահանվածներից մեկը զարմանքով է պատմում, թե ինչպես էր Շիրակի մարզպետն իրենց ձեռքից վերցնում ճամպրուկները, դասավորում մեքենաների մեջ:

Շիրակի մարզպետի աշխատակազմը սկսել է գործել երկու հանձնաժողովով՝ մարզպետի տեղակալների ղեկավարությամբ: Որ առանց տանիքի ու քաղցած ոչ մի մարդ չի մնացել, Մուշեղ Մուրադյանն անձամբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի, մարզպետի աշխատակազմի եւ համայնքների համակարգված ու թիմային, շուրջօրյա աշխատանքի արդյունքն է համարում: «Ոչ թե խնդիրը դաշտից դաշտ ենք տեղափոխում, այլ աշխատում ենք հարցերին լուծում տալ անմիջապես տեղում»:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին առաջին անհրաժեշտության պարենային եւ ոչ պարենային ապրանքներով ապահովելու նպատակով պահուստային ֆոնդից տրամադրված միջոցներով այժմ ամենօրյա գրաֆիկով շուրջ 600 մարդ երեքանգամյա տաք սնունդ է ստանում, մնացածն էլ չոր պարենային մթերք են ստանում:

Բացի այդ՝ յուրաքանչյուր տեղահանված անձ մեկանգամյա 100000-ական դրամ է ստացել հրատապ ծախսերը հոգալու համար: Բնակության ծախսերի համար՝ ամսական 40 հազար, 10 հազար դրամ էլ կոմունալ ծախսերի համար են ստանում:

Շիրակի մարզպետը ներկայացնում է հետագա անելիքը. այժմ ակտիվ աշխատանքներ են տանում հյուրանոցներում, հյուրատներում ապաստանած մարդկանց կացարաններ տեղափոխելու համար: «Մարդկանց բնականոն կյանք վերադարձնել է պետք, ազատ վայր տեղափոխել, որ լիարժեք ինտեգրվեն ու դրսեւորվեն նոր միջավայրում»,- ասում է Մուշեղ Մուրադյանը եւ հավելում, որ զուգահեռ աշխատանքներ են տանում նաեւ տեղահանված անձանց պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու, երեխաներին դպրոցներում տեղավորելու եւ անհրաժեշտ պարագաներ հատկացնելու, աշխատատեղեր գտնելու, ըստ կարիքների աշխատանքային պարագաներով ապահովելու եւ այլ հարցեր:

Մուշեղ Մուրադյանը չի խուսափում նաեւ բացերից ու թերություններից խոսելուց, ասում է՝ գրանցում են ու փորձում արագ լուծումը գտնել: Օրինակ է բերում, երբ զուգահեռ զանգեր ստանալու պատճառով որոշ զանգեր անպատասխան են թողել: «Օրական 800 մարդու տեղավորելը հեշտ չէ: Մարդիկ հիմնականում բողոքում էին նաեւ գյուղական համայնք գնալու առաջարկներից: Բացատրում էինք, անգամ տվյալ համայնքներից լուսանկարներ ու տեսագրություններ ցույց տալիս, ասում, որ տարբերությունը շատ չէ: Երբեմն համաձայնում էին, երբեմն՝ ոչ: Ես հստակ հրահանգել եմ, որ զիջող կողմը մենք ենք լինելու, տեղահանվածները վատ հոգեվիճակում են, հասկանալ ու ըմբռնել է պետք»:

Մարզպետը վստահեցնում է, որ 58 ազատ առանձնատուն եւ բնակարան ունեն հաշվառված, թիվն ավելանում է. պատրաստ են բաց դռներով եւ սրտով հյուրընկալելու արդեն շիրակցի դարձած մեր հայրենակիցների հարեւան-բարեկամներին:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փաշինյանն էլ հրաժարվեց Բիշքեկ մեկնելու առաջարկից
հաջորդը
Երեւանի երեք թաղապետ ազատվեցին աշխատանքից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Համայնքային անկուսակցական զրույց Մասիսում

  • 2

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 3

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն