• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հոգով՝ Ստեփանակերտում, ֆիզիկապես՝ Թորոսգյուղում

Աննման Մինասյան 18:30 | 18.10.2023
Աննման Մինասյան 18:30 | 18.10.2023
Սլավիկ եւ Իրա Սարգսյաններ

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը միջազգային գործընկեր կառույցների եւ Հայ կաթողիկե եկեղեցու «Աղաջանյան» ճամբարի համագործակցությամբ Շիրակի մարզի Թորոսգյուղում հյուրընկալել է 150-ից ավելի արցախահայի: Այստեղ հոգում են նրանց կացության լիարժեք պայմանների եւ երեքանգամյա սննդի հարցերը:

Սլավիկ եւ Իրա Սարգսյաններին երկար ու դժվար ճանապարհը Թորոսգյուղ է բերել: Թե որքան դաժան էր երեք օրուգիշեր պարկինսոն հիվանդություն ունեցող 75-ամյա ամուսնու հետ ճանապարհը հաղթահարել, տիկին Իրան պատասխանելու փոխարեն լաց է լինում՝ առանց բառ անգամ ասելու:

Հետո էմոցիաները զսպում, դողացող ձայնով շարունակում է պատմել. տարիների աշխատանքը, հարազատ տունուտեղը, սիրտն ու հոգին թողել, զինվորական շտապօգնության մեքենայով, վախը սրտներում, սոված-ծարավ Հայաստան են հասել: Ով ինչով ու ինչպես կարողացել, եկել է: Ընտանիքը ծվեն-ծվեն է եղել, տղաներն իրենց կին ու երեխաներով այլ մարզերում են հանգրվանել, մինչեւ հետագա անելիքը հասկանան, միավորվեն:

«Մենք վարժվել էինք սարսափով ապրելուն. այնպես չէր, որ տեղահանությունը պատահական սկսվեց,- հիշում է 67-ամյա կինը:- Գիշերը ժամը 4-ից խանութներում հացի հերթերը, դրանցից հաճախակի դատարկաձեռն տուն վերադառնալը, ապրելու համար օրը 24 ժամ պայքարելը մեզ համար սովորական էին դարձել»:

ԹորոսգյուղԹորոսգյուղում ջերմ ընդունելությունը կյանքի հույսի նշույլներ է արթնացրել թոշակառու զույգի մեջ: Ասում են՝ ոչ մի կարիք չունեն. միայն հայրենիքի ու տան կարոտն է կեղեքում ներսից, բայց այդ դարդին դարման անել չեն կարող:

Սրտի անկյունում հույս է փայփայում. Ստեփանակերտ է վերադառնալու՝ կրկին հարեւանուհու հետ առավոտյան տաք սուրճը վայելի, շտապելով աշխատանքի գնա:

Մկրտիչ Բաբայան«Հայկական Կարիտաս»-ի՝ Արցախից բռնի տեղահանվածների համար իրականացվող ծրագրի ղեկավար Մկրտիչ Բաբայանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ից սկսել են ընդունել տեղահանված մեր հայրենակիցներին: Առաջին օրը 100 մարդու են ընդունել, այնուհետեւ գնացող-եկողներ են եղել, թիվը տատանվել է՝ հասնելով 154-ի:

Առաջնային կարիքները հոգալուց հետո բուժօգնություն, հոգեբանական աջակցություն է տրամադրվել: Թորոսգյուղում հաստատված ընտանիքների դպրոցահասակ շուրջ երեք տասնյակից ավելի երեխաներին էլ տեղավորել են գյուղի դպրոցում: Գրենական պիտույքի կարիք նույնպես չունեն, միայն դպրոցի ճանապարհն է երկար, աշխատում են տեղափոխման հարցերին նույնպես լուծում տալ:

Թե որքան ժամանակ կարող են հուրընկալել բռնի տեղահանված ընտանիքներին, դեռ հայտնի չէ:

Ճամբարի բնակիչներն էլ, թեեւ գոհ են պայմաններից ու հոգատարությունից, ցանկություն են հայտնում բնականոն կյանք վերադառնալ՝ ապրել իրենց տներում:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գազայի իրավիճակի համար պատախանատու են ԱՄՆ-ն ու Արեւմուտքը. ՀԱՄԱՍ
հաջորդը
ՀԱՄԱՍ-ը հիվանդանոցի ռմբակոծման մեղավոր է համարում Իսրայելին
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

լրահոս

  • Սոցիալական ծախսի վերաբերյալ ՊԵԿ-ի պարզաբանումը

    17:03 | 07.12.2023
  • Այսօր Սամվել Մկրտչյանի հիշատակի օրն է

    16:32 | 07.12.2023
  • Արգելափակել են զենքի գործարանները Մեծ Բրիտանիայում

    16:19 | 07.12.2023
  • Գագիկ Ոսկանյանին Բաքվում դատապարտել են 18 տարվա ազատազրկման

    15:56 | 07.12.2023
  • Պուտինը չպետք է իշխի եւս 6 տարի. Նավալնի

    14:57 | 07.12.2023

ընտրանի

  • 1

    Մի շինություն կլինի, բայց տուն կդառնա՞

  • 2

    Բոնապարտը, Հիտլերն ու Ստալինը նույն ափսեում

  • 3

    «Ասե՛ք, կանենք»։ Ո՞վ է ասել, որ կայանատեղերը տասնապատիկ...

  • 4

    Անհիմն հիմնավորումներ 35 տարի անց

  • 5

    Տուգանե՞լ, թե՞ սատարել քաղաքացուն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա