• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ստամբուլի, Անկարայի եւ Իզմիրի քաղաքային ընտրություններում առաջատարը ընդդիմությունն է

aliq 10:10 | 01.04.2024
aliq 10:10 | 01.04.2024

Թուրքիայի երեք խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում եւ Իզմիրում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների 99,8%-ի ձայների հաշվարկի արդյունքներով հաղթում են ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) թեկնածուները։ Այս մասին հայտնում է Daily Sabah-ը։ Այս երեք քաղաքներում է ապրում երկրի բնակչության գրեթե մեկ քառորդը։

Ստամբուլում առաջատար է ներկայիս քաղաքապետ եւ ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն՝ հավաքելով ձայների 51,09%-ը, իսկ նրա մրցակիցը՝ իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունից (AKP) Մուրադ Քուրումը, հավաքել է ձայների 39,59%:

2019 թվականին Իմամօղլուն քաղաքապետի ընտրություններում հաղթել էր նաեւ իշխող կուսակցության թեկնածուին, սակայն մեկ ամիս անց Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ հայտարարեց ընտրությունները եւ նշանակեց նորերը։ Ստամբուլի բնակիչները ընտրությունների արդյունքների չեղարկմանը դիմավորեցին բողոքի ակցիաներով։ Ընտրությունների երկրորդ փուլում Իմամօղլուն կրկին հաղթեց իր մրցակցին, բայց էլ ավելի մեծ՝ 9%-ի տարբերությամբ։

Մայրաքաղաք Անկարայում ձայների 60,35%-ով հաղթում է Ժողովրդահանրապետական ​​կուսակցության գործող քաղաքապետ Մանսուր Յավաշը։ Իշխող կուսակցության թեկնածու Թուրգութ Ալթինոքը հավաքել է 31,69 %:

2019 թվականի ընտրություններում Յավաշը նվազագույն տարբերությամբ էր հաղթել իշխող կուսակցությունից իր հակառակորդին. Այդ ժամանակ նա հավաքել էր ձայների 50,90%-ը՝ մրցակցի 47,10%-ի դիմաց։

Թուրքիայի մեծությամբ երրորդ քաղաքում՝ Իզմիրում, կրկին առաջատար է Ժողովրդահանրապետական ​​կուսակցության թեկնածու Ջեմիլ Տուգայը։  Նա ստացել է ձայների 48,9%-ը, իսկ իշխող կուսակցության ներկայացուցիչ Համզա Դաղը՝ 37,07%-ը։ Քաղաքի ներկայիս քաղաքապետ Թունչ Սոյերը, ով նույնպես ներկայացնում է ընդդիմադիր CHP-ին, 2019-ին Արդարություն եւ Զարգացում կուսակցությունից իր մրցակցին հաղթել էր ձայների շուրջ 20 % տարբերությամբ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ իր «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը չի կարողացել ցանկալի արդյունքների հասնել քաղաքային ընտրություններում։ «Ցավոք, մունիցիպալ ընտրություններում չկարողացանք ստանալ այն արդյունքը, որին ցանկանում էինք եւ հույս ունեինք»,-ասել է Էրդողանը Անկարայում համախոհների հետ հանդիպմանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դեմենցիա ունեցողները Հայաստանում կբուժվեն նաեւ Դոլբիի մեթոդով
հաջորդը
Մենք ավելի լավ վիճակում ենք

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն